ՙՙԻՄ ԱՐՀԵՍՏԸ ԵՐԳ ԵՐԳԵԼՆ Է՚
Արխիվ 12-16![]()
ՙԻՄ ԱՐՀԵՍՏԸ ԵՐԳ ԵՐԳԵԼՆ Է՚
Այսօր ՙԱզատության՚ հրապարակում նախատեսված է երգահան Ռուբեն Հախվերդյանի եւ Ձախ Հարութի համերգը ՙԺառանգության՚ ներկայացուցիչների համար, նրանք նկարահանվել են նաեւ այդ կուսակցության գովազդային տեսահոլովակում` կատարելով ՙՍարերի քամի՚ երգը:
Ինչպես տեղեկացրել էր մամուլը, որոշ տեղամասային հանձնաժողովներում ՙԺառանգություն՚ կուսակցությանը հատկացված տեղերում հանրապետականներ են:
Քանի որ երգահանը տարբեր առիթներով հայտարարել է, որ իր ձայնը չի տա ՀՀԿ-ին, ուստի ՙՀայկական ժամանակ՚-ը ցանկացել է իմանալ նրա վերաբերմունքը վերոնշյալի մասին: Հետեւել է զայրացած պատասխանը. ՙԵթե տենց բան լինի, կգնդակահարեմ նրանց: Անհնար է, ճիշտ չես ասում՚: Ապա հավելել է. ՙԵս հեսա զանգ կտամ` ում որ պետք ա ինչ որ պետք ա` կասեմ: Ո±նց կարող ա տենց բան լինի՚:
Լրագրողը ցանկացել է իմանալ` ՙԺառանգության՚ գաղափարակի±ցն է: ՙՆերողություն, ես գաղափարակիցը չեմ որեւէ մեկի, ես իմ գաղափարներն ունեմ, ոչ մեկին ծառա չեմ, ու ինձ բացարձակ չի հետաքրքրում: Ես դաշնակցական գաղափարներով եմ տառապում, էսպես ասած... Դաշնակցությունն ինձնից երգ ուզեց, ես տվեցի: Իմ փեշակն իմ երգն ա, եւ իմ ընտանիքը դրանով է ապրում, այսինքն` ես համերգով եմ փող աշխատում՚:
Եթե ՀՅԴ-ն էլ դիմի համերգով հանդես գալ իրենց կուսակիցների առջեւ, ապա նա նրանց համար էլ համերգ կտա. ՙԻմ արհեստը (ոմանք էլ ՙթյուրիմացաբար՚ կարծում են, թե երգ երգելն արվեստ է-Ռ.Թ.) երգ երգելն է: Ես հարգում եմ Վահանին Հովհաննիսյան, ես իրոք ուզում եմ Վահանը դառնա պրեզիդենտ, դուք դրա մեջ կրիմինալ բա±ն եք տեսնում: Հիմա էս մարդն է կանչել, եթե վաղը Հանրապետականը կանչի համերգ տալու, կգնամ Հանրապետականի համար համերգ կտամ: Այսինքն, եթե նրանք վարձատրեն, ես կգնամ կերգեմ, ի±նչ է եղել: Թեեւ Հանրապետականի համար չեմ երգի, մեկ էլ` ՕԵԿ-ա, ինչ ա, դրա համար՚:
Հարգելի ընթերցողներ, ինչ-որ բան հասկացա±ք: Հիմա Ռուբեն Հախվերդյանը կերգի± ՀՀԿ-ի կամ, ասենք, ՕԵԿ-ի համար: Մեր կարծիքով` կերգի, եթե շատ լավ վարձատրեն:
Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

