ՙՄՇԱԿՈՒՅԹԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

Արխիվ 12-16


ՄՇԱԿՈՒՅԹԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ



Ընտրություններին մասնակցող ուժերից յուրաքանչյուրը փորձում է ժողովրդին ցույց տալ, թե ինչին է անդրադառնալու, ինչն է փոխելու: Եվ դա հիմնականում ներկայացվում է նախընտրական ծրագրի միջոցով, որտեղ ներառված են մեր կյանքի բոլոր բնագավառները: Այսօր կփորձենք ներկայացնել երեք կոալիցիոն կուսակցությունների` մշակույթին վերաբերող ծրագրերը:
ՀՀԿ-ի ծրագրում մասնավորապես ասված է, որ ստեղծելու են նպաստավոր պայմաններ հայ հոգեւոր ու մշակութային ժառանգության պահպանման, ազգային արժեքների եւ ավանդույթների վերարտադրության ու զարգացման համար: Նաեւ համոզված են, որ պետպատվերի տեղադրումը նպաստելու է երաժշտության, ֆիլմերի, հեռուստահաղորդումների, գրքերի միջոցով ազգային եւ  համամարդկային արժեքների տարածմանը: ՀՀԿ-ն ծրագրում է ազգային երգ ու պարի դասավանդում դպրոցում, ինչպես նաեւ ազգային մշակույթի տարրերի ավելացում կրթական ծրագրերում:

Նրանք պատրաստվում են ապահովել մշակութային ծառայությունների մատչելիությունը, հասանելիությունը, բազմազանությունը, համաչափությունը հանրապետության ամբողջ տարածքում: ՀՀԿ-ն խոստանում է ստեղծել լրացուցիչ հնարավորություններ ազգային փոքրամասնությունների ամբողջական մշակութային դրսեւորման համար: Նրանք ակտիվորեն համագործակցելու են Հայ Առաքելական եկեղեցու հետ` հայ ընտանիքի բարոյական նորմերի պահպանման, մատաղ սերնդին անցանկալի ազդեցություններից զերծ պահելու եւ հայեցի դաստիարակություն տալու նպատակով: Նաեւ ամրապնդելու են մշակույթի ոլորտի աշխատողների սոցիալական պաշտպանվածությունը: Մշակույթի ոլորտում ներդնելու են տեղեկատվական հեռահաղորդակցական նոր տեխնոլոգիաներ եւ զարգացնելու են մշակութային ժամանակակից ենթակառույցները` հայ արվեստի համար ստեղծելով միջազգային ասպարեզում ըստ արժանվույն գնահատվելու հնարավորություն եւ համաշխարհային մշակութային գործընթացներին ակտիվ մասնակցություն...
ԲՀԿ-ն կարեւորում է հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ազգային ինքնության եւ մշակութային ժառանգության պահպանումը, ինչպես նաեւ հոգեւոր զարգացման ոլորտում նրանց իրավունքների պաշտպանությունը: Պետական քաղաքականության կարեւորագույն խնդիրներ պետք է դիտարկվեն ՙՄշակույթի զարգացման հայեցակարգի՚ մշակումը եւ բնակչության հոգեւոր, կրթական ու բարոյական դաստիարակության բնագավառում պետական ծրագրային քաղաքականության իրականացումը, հոգեւոր-մշակութային ժառանգության, ազգային ավանդույթների, համամարդկային արժեքների եւ նորմերի պահպանման, ինչպես նաեւ մշակութային կազմակերպությունների գործունեության եւ ստեղծագործ աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, հայոց լեզվի եւ  խոսքի ճիշտ գործածման դերի բարձրացումը: Կարեւորվում է նաեւ պատմամշակութային ժառանգության պահպանումը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան` այլ պետությունների տարածքներում գտնվող հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանությունը, ինչպես նաեւ հայ կրթական ու մշակութային կյանքի զարգացմանն աջակցությունը: Խոստանում են պետական ծրագրերի իրականացմամբ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ազգային, մշակութային եւ մյուս իրավունքների պաշտպանություն, նրանց մայրենի լեզվի, կրոնի եւ մշակույթի պահպանմանն ու հետագա զարգացմանն աջակցությունը, այդ թվում` հեռուստատեսությամբ եւ  ռադիոյով հաղորդակցման հնարավորությունների ընդլայնումը:
Պատրաստվում են իրականացնել պատմության եւ  մշակույթի հուշարձանների, թանգարանային եւ  գրադարանային ֆոնդի պահպանության ծրագրեր... Մարզերում կփորձեն վերածնել թատրոնների, թանգարանների, արվեստների, ազգային արհեստների եւ ստեղծագործական ինքնագործունեության մյուս ձեւերը...   
ԲՀԿ-ն համոզված է, որ հայ ժողովրդի հոգեւոր կյանքում եւ  ազգային մշակույթի զարգացման ու ազգային ինքնության պահպանման գործում բացառիկ դեր ունեցող Հայաստանյաց առաքելական եկեղեցու եւ պետության փոխհարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքով: Նա պետք է ունենա ՀՀ ամբողջ տարածքում քրիստոնեական արժեքները եւ ուսմունքն ազատորեն քարոզելու, ինչպես նաեւ վտանգավոր ու ծայրահեղական աղանդների դեմ հակաքարոզչություն իրականացնելու, դպրոցներում եկեղեցու պատմության եւ բուհերում կրոնագիտական առարկաների դասավանդմանն աջակցելու լիարժեք հնարավորություններ:
ՕԵԿ-ի ծրագրով մշակույթը երկրի այցեքարտն է, եւ պետության պարտքն է ազգային մշակույթի պահպանումն ապագա սերունդների համար: ՕԵԿ-ն անհրաժեշտ է համարում պատմամշակութային ժառանգության պահպանմանը պետական աջակցության ցուցաբերումը, ժամանակակից, ժողովրդական եւ կիրառական արվեստների ներդաշնակ զարգացման ապահովումը: Նաեւ կարեւորում է մշակութային ու արվեստի նշանակալի նվաճումների հեղինակների խրախուսումը եւ մեծարումը, պատմամշակութային ժառանգության դեմ ոտնձգությունների հանդեպ օրենսդրական կոշտ միջոցների կիրառումը: Նրանք մեծ դեր են հատկացնում մշակութալուսավորչական հաստատությունների, մանկապատանեկան գեղարվեստական դպրոցների, ինքնագործ խմբակների եւ  երեխաների ստեղծագործական ակտիվության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:
ՕԵԿ-ը դեմ է հեռուստատեսությամբ քարոզվող կրիմինալին, բռնությանն ու գռեհկությանը, պատրաստվում է զարգացնել Սփյուռքի եւ արտերկրի հետ մշակութային համագործակցության, տարածաշրջանային եւ միջազգային ծրագրերին մասնակցության ապահովումը, արտասահմանում հայկական մշակույթի համակարգված ու արժանավայել ներկայացումը:
Եվ ի վերջո, ՕԵԿ-ն անհրաժեշտ է համարում մտավորականության` որպես ազգային ոգու կրողի, պետական կառավարման գործընթացներին ներգրավումը, նրանց ներուժը համազգային խնդիրների լուծման մեջ առավել արդյունավետ օգտագործումը...
Կփորձենք ներկայացնել նաեւ մյուս կուսակցությունների մշակութային ծրագրերը, ապա համեմատել դրանք:

ԼԱՈՒՐԱ ԲԱԼԱՅԱՆ
Հայ-ռուսական (սլավոնական)
համալսարանի ժուռնալիստիկայի
ֆակուլտետ, 2-րդ կուրս

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում