ՀԱՄԼԵՏ ԹԱՄԱԶՅԱՆ. ՙՀԱՎԱՏԱ, ԵՍ ՔԵԶ ԿԼՍԵՄ՚ ԿԱՄ` ԱՆՎԵՐՋ ՎԵՐԱԴԱՐՁ՚

Արխիվ 12-16


ՀԱՄԼԵՏ ԹԱՄԱԶՅԱՆ. ՙՀԱՎԱՏԱ, ԵՍ ՔԵԶ ԿԼՍԵՄ՚
ԿԱՄ` ԱՆՎԵՐՋ ՎԵՐԱԴԱՐՁ՚



Այսօր կլրանար Համլետ Թամազյանի 65 տարին
Գիրք նրա կյանքի եւ գործունեության մասին
Արդեն ավելի քան մեկ տարի է` մեզ հետ չէ Համլետ Թամազյանը` ճանաչված ու հմուտ վիրաբույժը, առողջապահության հմուտ կազմակերպիչը, հանրության մեջ գնահատված մարդ- անհատականությունը, պետական գործիչը, պարզապես լավ ընկերը: Բոլորը գիտեին, որ մայիսի 1-ը նրա ծննդյան օրն է եւ հավաքվում էին նրան շնորհավորելու: Այս էլ երկրորդ տարին է, ինչ նրա ծննդյան օրը նշվում է առանց իրեն: Այս տարվա մայիսի 1-ին կլրանար նրա 65- ամյակը: Ավաղ, նա մեզ հետ չէ: Բայց Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի կոլեկտիվը, իր ընտանիքի անդամները, ընկերները այդ օրը կնշեն միասին հենց այն ինստիտուտում, որը երկար տարիներ գլխավորեց Համլետ Թամազյանը:


Կբացվի նրա հուշարձանը, կլսվեն գնահատանքի եւ հիշատակի խոսքեր, կցուցադրվեն նրա կյանքին ու գործունեությանը նվիրված տեսաֆիլմեր: Այդ օրվա կարեւոր իրադարձություններից կլինի նաեւ ՙՀամլետ Թամազյան. ՙՀավատա, ես քեզ կլսեմ…՚ կամ` ՙԱնվերջ վերադարձ՚ գրքի շնորհանդեսը: Գիրքը տպագրության է պատրաստել ՙԼոռվա ձոր՚ հայրենակցական միությունը: Գրքի ստեղծման մասին է պատմում այն կազմող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը: Ստորեւ ներկայացնում ենք նրա խոսքը:
Համլետ Թամազյանի մահը մեծ կորուստ էր իր հարազատների, ընկերների, գործընկերների համար: Հանդիպելիս միմյանց սփոփելու համար սկսում ենք պատմել հուշ-հիշողություններ նրա մասին:
Մի այցելության ժամանակ, երբ հերթական անգամ Համլետ Թամազյանի տանն էինք, եւ նրա ընկերներից իրավաբան Իվան Արշակյանը Համլետին առնչվող մի դիպված էր պատմում, տողերիս հեղինակը մտածեց` ինչո±ւ այս բոլորը գրի չառնել, չամբողջացնել եւ չփոխանցել ընթերցողների շրջանակին: Մտահղացումը վերածվեց գործնական քայլերի, եւ սկսվեց հիշողությունները գրի առնելու, թղթին հանձնելու ոչ այնքան դյուրին գործը, մանավանդ որ, գոնե, մենք բոլորս պատմել կարողանում ենք, բայց, երբ գործը հասնում է այդ ամենը գրի առնելուն, դժվարություններ ենք ունենում: Ում էլ դիմեցինք, պատրաստակամություն հայտնեց վերականգնել այն հուշերը, որոնք առնչվում են Համլետ Թամազյանին: Ավելի ուշ շատ շատերը պարզեցին, որ ընդհանրապես նրա մասին դժվար է պատմելը. պատճառները տարբեր էին: Գուցե երբեմն այնքան շատ է ասելիքը, որ հեշտ չէ դրանց միջից գտնել, ժողովել ամենաբնորոշը եւ տիպականը: Չէ± որ հենց դա կարող է անմիջական առնչություն ունենալ մեծանուն բժշկին, հասարակական-քաղաքական գործչին, մարդ-անհատին: Շատերին այդպես էլ չօգնեց գրիչը եւ սպիտակ թուղթը. չի ստացվում եւ վերջ, ի±նչ անենք: Այս դեպքում է, որ օգնության եկավ լրագրողիս փորձը: Մեծ սիրով արձագանքեցին եւ սիրահոժար մեր հարցարանին ամբողջությամբ կամ հատվածաբար պատասխանեցին շատ շատերը: Բազմազան նյութեր ստացվեցին: Մի դեպքում` գնահատանք, մյուս պարագայում` պարզապես գնահատանք-պատում: Երրորդ իրողությունն էլ այն է, որ քիչ, բայց կան զուտ ամբողջական հուշեր: Իսկ Համլետ Թամազյանի դստեր` Լուսինեի հուշ-հիշողությունները` ՙՆամակ հորս՚ վերնագրով, նման են էսսեի:
Թոռները նախընտրել են նամակի եւ բանաստեղծությունների տեսքով կառուցել իրենց խոսքը: Բանաստեղծական խոսքն է նախընտրել նրա ընկերներից Արմեն Դարբինյանը:
Համլետ Թամազյանի կերպարը ամբողջացնելու նպատակով գրքում տեղ են գտել նաեւ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված առանձին նյութեր: Ոչ պակաս հետաքրքիր են ՙԽորհում, մտորում է Համլետ Թամազյանը՚ խորագրի տակ ներկայացված նյութերը, որոնց հեղինակը Համլետ Թամազյանն է, եւ քաղված են տարբեր աղբյուրներից:
Թերեւս սա տարիներ շարունակ իրեն շրջապատած մարդկանց կողմից մարդ-անհատ ճանաչված Համլետ Թամազյանի ամբողջական կերպարի կերտման առաջին փորձն է:
Թվում էր, թե ամենախոսքաշենը հենց նրանք` բժիշկներն են լինելու: Բայց ստացվեց հակառակը. նրանք ավելի շատ ձգտեցին գնահատանք, նրա մասնագիտական գործունեության առանձին դրվագներ ներկայացնել, իսկ երբ հերթը հասավ մասնագիտական միջավայրից դուրս իրողությունների շարադրմանը, կարծես թե ենթագիտակցաբար դա թողեցին Համլետ Թամազյանի ոչ բժիշկ-ընկերներին, որոնց հետ նա շփվում էր ոչ միայն բժշկի մասնագիտական պարտքը կատարելիս (չգրված օրենք ուներ, եթե ընկերները կամ նրանց հարազատները բժշկական օգնության կարիք ունեին եւ, եթե անգամ իրեն չէին դիմում, ուրիշներից տեղեկանալով, կանգնում էր նրանց կողքին), այլեւ աշխատանքից հետո, հանգստյան, տոն օրերին: Նրանք տարբեր բնագավառի մարդիկ էին` արվեստագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ: Երբ Ազգային ժողովի պատգամավոր դարձավ, այդ շարքում ավելացան պատգամավորներից շատերը` անկախ կուսակցական պատկանելությունից: Նրա ընկերական շրջապատում քիչ չէին լոռեցիները` իր հայրենակիցները, որոնք նրան շատ բարձր են գնահատում: Ի դեպ, նա շատ էր սիրում իր հայրենի Լոռին: Չէիր կարող իմանալ, թե երբ կարող է հայտնվել իր ծննդավայրում` Օձունում կամ ձորում: Երբ ցանկություն էր ունենում, իր հետ էր վերցնում թոռնիկներին կամ ընկերներից որեւէ մեկին եւ ասում, որ հեռու չի գնում` Աշտարակի ձոր, բայց մեքենան, ինչպես ինքն էր ասում, սովոր է, գնում, հասնում էր Լոռվա ձոր: Այդ ամենն ավարտվում էր Լոռվա ձորի որեւէ ռեստորանում կերուխումով, սրտառուչ հանդիպումով: Իսկ սեղանի շուրջ հավաքում էր իր բոլոր մերձավորներին` սկսելով Երեւանից, հասնելով մինչեւ սահման, իսկ առանձին դեպքում` նաեւ Թբիլիսի: Նա մտերիմ գործընկերներ ու ընկերներ ուներ Վրաստանում, Թբիլիսիում: Սիրում էր հաճախակի այնտեղ գնալ, ինքն էլ պարբերաբար նրանց Լոռվա ձոր էր հրավիրում: Հայ-վրացական հարաբերության գործնական դարբինն էր. այն անընդմեջ կռում էր, անընդհատ կոփում էր, հնարավորինս ավելի հաճախ հանդիպումներ կազմակերպում, սիրով մասնակցում էր ընկերներին վերաբերող ամենատարբեր միջոցառումներին:
Գրքում կարող են լինել որոշակի կրկնություններ` տարբեր մարդկանց կողմից միեւնույն պատմությունը շարադրելու պատճառով: Մենք մեզ իրավունք չենք վերապահել որեւէ մեկի խոսքից հանել որեւէ դրվագ, եթե այն հետաքրքիր է եւ ամբողջապես է ներկայացնում Համլետ Թամազյանին: Վերոնշյալ կրկնությունների համար հայցում ենք ընթերցողի ներողամտությունը:
Կյանքի վերջին տարիներին հիմնովին վերանորոգեց Օձունում գտնվող տունը եւ անգամ վերաբացման արարողություն կազմակերպեց: Մի օր, երբ նստած էինք երեւանյան սրճարաններից մեկում, նրան զանգահարեց տունը նորոգող շինարարներից մեկը. կարծես կարդալով իմ` այդպես էլ չհնչեցրած հարցադրումը, ասաց. ՙՈւզում ես հարցնել` Համլե°տ, մի±թե դրա ժամանակն է՚: Իր հարցադրմանն էլ ինքը պատասխան տվեց. ՙԿուզենամ, որ թոռներս երբեք չկտրվեն իրեց պապի ծննդավայրից` Օձունից: Իսկ դրա համար ինքս եմ ուզում նորոգել, երեւանյան իրենց տներին չզիջող դարձնել՚:
Իսկ երբ այս ամռանը Լոռվա ձորի` Համլետ Թամազյանի կողմից սիրված ՙԳետափ՚ ռեստորանում նրա թոռներին տեսա, շատ ուրախացա: ՙԳյուղից ենք գալիս,- ասացին նրանք,- մի քանի օր Օձունում էինք, գնացել էինք պապիկի տուն՚: Հերթական ճիշտ քայլն էր Համլետ Թամազյանի: Հեռուն էր մտածել, դեռ ավելին, իր կատարած քայլով ինքնատիպ պատգամ էր փոխանցել թոռներին:
Իր փոքր հայրենիքի նկատմամբ սերն էլ 2003 թվականին նրան մղեց նախընտրական պայքարի, որի արդյունքում նա ընտրվեց ԱԺ պատգամավոր:
Առանց դրա էլ նա յուրովի պատգամավոր էր, հայրենի եզերքի ներկայացուցիչը` դեսպանը Երեւանում: Բոլորը գիտեին. եթե նրա դուռը բացեիր որեւէ խնդրանքով, առանց օգնության ու աջակցության չէիր հեռանա:
Այս ամենը քիչ թե շատ մանրամասնությամբ տեղ են գտել գրքում: Գիտենք նաեւ, որ գիրքը լույս տեսնելուց հետո շատերը նաեւ նոր ասելիք կունենան, եւ բնական կլինի, քանի որ ով մեկ անգամ հանդիպել է Համլետ Թամազյանին, անպայման պատմելու որեւէ բան կունենա: Նրան մոռանալը դժվար է, իսկ հուշ-հիշողությունն անպայման մի որեւէ նոր պատմություն կբերի, որի տիրույթում Համլետ Թամազյան մարդ-անհատականությունն է` իր ուրախություններով ու մտահոգություններով:

ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում