22 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ԱՅԴՊԻՍԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16


22 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ԱՅԴՊԻՍԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ



Նախընտրական տրամադրությունների եւ ամփոփումների մասին իր կարծիքը լրագրողներին ներկայացրեց ՍԻՄ նախագահ` ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:
-Պետք է փաստենք, որ նախընտրական արշավը ընթանում է միջազգային նորմերի ամենաբարձր պահանջներին համապատասխան: Ես վերջին 22 տարիների ընթացքում մասնակցել եմ բոլոր ընտրություններին, սկսած 1990 թվականից եւ պետք է փաստեմ որ նման ազատ ընտրություն դեռ չի կայացել: Ավելին, հիմա ընդդիմությանը գուցե ավելի շատ հնարավորություններ, եթերաժամանակ եւ ազատություն է տրված, քան իշխանությանը: Ընդդիմադիր լրատվամիջոցները տպագրում են ամենածայրահեղ հակաքարոզչությունները, որը հավասար է վիրավորելուն, հանգիստ եւ ազատ մթնոլորտում կայանում են ընդդիմության հանրահավաքները, որոնք լայնորեն ներկայացվում են, թե° հանրային, եւ թե° մասնավոր հեռուստաընկերություններով, ռադիոյով, մամուլով, կայքէջերով եւ այլն: ՍԻՄ կուսակցությունը մինչ այս ընտրությունը միշտ եղել է ընդդիմություն եւ այն ժամանակ միայն կարող էինք երազել, որ նման ընտրություն կայացվի:


Նախորդ երկու ՀՀ նախագահների ժամանակ անցկացվող ընտրությունները համեմատելով այս մեկի հետ կարելի է անվանել ջունգլիական: 1995 թվականին զինված իշխանական բանդաները կրակում էին ընդդիմության հանրահավաքների վրա: 1996 թվականին, տանկերը բանդիտների հետ մտան քաղաք, ընդդիմության մի մասը ձերբակալվեց, կեսը փախուստի մեջ էր, գրասենյակներն էին կոտրում,  թերթեր էին փակում եւ այլն: 2003 թվականին թույլ չէին տալիս, որ թեկնածուները հանդիպեն ընտրողների հետ, դանակով հարվածում էին թիկունքից, երբ տեսնում էին, որ փորձում ես իրականացնել քո սահմանադրական իրավունքը: Իսկ ո±վ է այսօր խանգարում ընդդիմությանը: Ո±վ է այսօր հեռուստատեսությամբ ավելի շատ քարոզ արել` իհարկե ընդդիմությունը: Նույնիսկ գրանտակեր կազմակերպություններից Երեւանի մամուլի ակումբը փաստեց, որ ընդդիմությանը, հեռուստատեսության առումով, տրված է ավելի լայն հնարավորություններ: Իսկ այն տարիներին պետական ռադիոհեռուստաընկերությունները առավոտից մինչ երեկո կեղտ էին լցնում ընդդիմության վրա, Լ. Տեր-Պետրոսյանն ու Ռ. Քոչարյանը հայհոյում էին ընդդիմությանը, իսկ ներկայիս նախագահը ոչ միայն իրեն թույլ չի տալիս նման բան, այլեւ հանդուրժողականության օրինակ է ցույց տալիս:
Նույն ակնհայտ տարբերությունը կա նաեւ ոստիկանության պահվածքում. նախորդ ընտրությունների ժամանակ անընդհատ մտածում էինք, թե երբ են գալու մեր հետեւից, որ կալանավորեն: Այսօր ոստիկանությունը գնում է ընդդիմության հետեւից, որպեսզի նրանց ոչ մի ավելորդ բան չասեն, իսկ Նիկոլ Փաշինյանի վրա մի քանի կին մի քիչ ղժղժացին, ամբողջ աշխարհին բողոքեց դրա մասին: Այն ժամանակ լեւոնական եւ քոչարյանական բանդաները հրազենով, դանակներով ու երկաթե շղթաներով հարձակվում էին ընդդիմության վրա, մենք դիմացանք ու պայքարեցինք: Հիմա մի թեթեւ բողոք է լինում ԶԼՄ-ներում ոստիկանությունը անմիջապես արձագանքում է, ստուգում, բացատրություններ տրվում եւ այլն: Իսկ ՀՀ նախագահի կողմից, բոլոր մակարդակներում, այդ թվում նաեւ ուժային կառույցների առջեւ պահանջ է դրվում անցկացնել օրինական ընտրություններ եւ պատժել ցանկացած ապօրինություն:
Երկրի նախագահի շուրջ ձեւավորված ժողովրդական ճակատը` ի դեմս ՀՀԿ-ի ցուցակի, ամենաշահագրգռված ուժն է որպեսզի ապահովի ՀՀ-ում արդար, ազատ ու թափանցիկ ընտրություն, քանի որ այդ ուժը պատասխանատու է երկրի կայուն զարգացման ու սահմանների անձեռնմխելիության համար, իսկ ընտրական շրջանում, ինչպես գիտեք, Ադրբեջանը միշտ օգտվում է անկայուն իրավիճակներից եւ սահմանների վրա հարձակում սկսում եւ արդեն իսկ է: ՀՀԿ-ն նաեւ այն ուժն է, որը վստահ է իր հաղթանակի մեջ: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ի ցուցակը հավաքելու է ձայների բացարձակ մեծամասնությունը եւ բնականաբար այդ ուժը, որը որ վստահ է իր հաղթանակի վրա, ցանկանում է այդ հաղթանակը ինչ-որ ստվերով չստվերվի:
Ամենաշահագրգռված ուժերը, ովքեր ցանկանում են ցույց տալ կեղծումներ, շեղումներ դա լեւոնաքոչարյանական ուժերն են, որն արդեն մեկ ուժ է, եւ որը դեմ է դուրս եկել ժողովրդական հայրենասիրական ճակատին, ի դեմս ՀՀԿ-ի ցուցակի: Այս ուժերը փորձում են անընդհատ երկրում մտցնել ապակայունացում, լարվածություն, թշնամություն եւ կարծես մայիսի վեցը աշխարհի վերջն է լինելու, եթե իրենք չգան իշխանության ու չհասնեն այդ աթոռներին: Լեւոնաքոչարյանական ուժը ոչ միայն ձգտում է իշխանության, այլ ձգտում է փոխել երկրի արտաքին քաղաքականությունը  եւ ձեւավորել նոր նարնջագույն հեղափոխություն, որը մեզ պետք չէ, քանի որ հայ ազգը արդեն այն տեսել է 1990-91թթ.-ին, որից հետո տասը տարի խելքի չէինք գալիս` սով, քայքայված տնտեսություն, արտագաղթ: Իսկ այսօր արտագաղթի մասին բերան բացողները, մասնավորապես ԼՏՊ-ն ու Հ. Բագրատյանը, թող հիշեն, որ իրենց ղեկավարության ժամանակ մեկ միլիոն հայ արտագաղթեց, իսկ հիմա նա փորձում է իր մեղքը բարդել ուրիշի վրա: Հայ ժողովուրդը չի ցանկանում նոր լարվածություն, քաոս, բախումներ, լիբիական տարբերակ, որը փորձում է քարոզել տխրահռչակ Օսկանյանը:

ԼՏՊ-Ն ՍՈՒՏ Է ԽՈՍՈՒՄ

- Պարոն Բաբուխանյան, դուք ասում եք, որ իշխանությունները հակված են ազատ եւ արդար ընտրություններ կատարելուն, այնինչ այդ մասին Լ. Տեր-Պետրոսյանը ասում է, որ դա արվում է միջազգային ճնշման հետեւանքով: Որքանո±վ է միջազգային հանրության դերը այս գործընթացում:
- Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչ որ ասում է, ընդհանրապես, սուտ է ասում: Նա ի սկզբանե հայ ժողովրդի թշնամին է եղել, որին պետք էր պատասխանատվության ենթարկել որպես հանցագործի: Հայաստանն այսօր արդեն ակտիվորեն ներգրավվում է միջազգային նորմերի մեջ, եւ, ժողովրդավարության առումով, մենք իսկապես մեծ քայլեր ենք կատարում: Ազատ մամուլ, ազատ խոսքի իրավունք,  ընտրությունների այս բարձր մակարդակը մեր ներգրավվածությունն է եվրոպական չափանիշների դաշտում: Պատահական չէ, որ ՀՀԿ-ն, լինելով եվրոպական ժողովրդավարական կուսակցության անդամներ, վերջին համագումարում ստացել էր եվրոպական ազդեցիկ քաղաքական գործիչների` այդ թվում ԵԺԿ-ի նախագահի ու փոխնախագահի ուղերձները, որտեղ վստահություն էր արտահայտվում, որ ՀՀ-ում ընտրական գործընթացը կանցնի եվրոպական չափանիշներին համապատասխան եւ միաժամանակ վստահություն էր հայտնվում, որ ՀՀԿ-ն կլինի հաղթող այս ընտրություններում: Սա նշանակում է, որ Հայաստանը համաչափ քայլերով գնում է եվրոպական արժեքների ներդրմանը:
- Քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ն ներկայացնում է միայն ՀՀ նախագահը, ինչպե±ս եք սրան վերաբերվում եւ ինչպիսի±ն է Ձեր մասնակցությունը այս քարոզարշավում:
- Ես հպարտ եւ ուրախ եմ, որ երկրի նախագահը անձամբ վերցրել է քարոզարշավի դրոշը իր ձեռքը եւ անձամբ է ներկայանում ընտրողներին, լսում նրանց: Ինչ վերաբերվում է իմ եւ ՍԻՄ-ի մասնակցությանը ապա ընտրարշավի մեկնարկից սկսած մինչ այսօր մոբիլիզացվել են կուսակցության բոլոր ռեսուրսները, ամեն օր հանդիպումներ են տեղի ունենում Երեւանում եւ մարզերում կուսակցական կառույցների հետ: Կուսակցությունը քարոզում է նաեւ իր լրատվական հնարավորություններով: Հանդես եմ գալիս ասուլիսներում եւ ԶԼՄ-ներով:
- Քանի որ Դուք կարծում եք, որ ՀՀ 1-ին եւ ՀՀ 2-րդ նախագահները մեկ միասնական ուժ են ձեւավորում, ի±նչ ընդհանուր բան եք տեսնում նրանց արտաքին քաղաքականության միջեւ, քանի որ հայտնի է, որ Ռ. Քոչարյանը հարում էր ռուսամետ ուժին:
- Նախ նշեմ, որ Ռ. Քոչարյանի արտաքին քաղաքականությունը ռուսամետ չէր, այլ կոմպլեմենտար, որի գլխին կանգնած էր ամերիկյան շահերի սպասարկող Օսկանյանը, ով ժամանակին շատ վտանգավոր քաղաքականություն էր իրականացնում: Պարոն Օսկանյանի այն հայտարարությունը, որ մեզ պետք է լիբիական օրինակով շարժվել, պարզ ցույց է տալիս, թե ինչ նպատակներով են շարժվում լեւոնաքոչարյանական ուժերը: Ակնհայտ է, որ խոսքը գնում է Հայաստանը ռուսական գործընկերության շրջանակներից, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ից, եվրասիական ձեւավորվող գործընկերության շրջանակներից դուրս հանելու եւ տանելու դեպի ՆԱՏՕ` ամերիկյան ենթակայություն, որովհետեւ արաբական հեղաշրջումները դա էին վկայում: Իսկ դա հարկավոր է այն բանի համար, որպեսզի վերահսկողություն իրականացվի կասպյան նավթի տեղափոխման ուղիների նկատմամբ, որը պետք է այսօր ամերիկացիներին: Նրանց նպատակն է հանել Հայաստանից ռուսական բազան, դուրս գալ Իրանի հյուսիսային հատվածի վրա եւ այլն: Այս ամենի մասին պարզ հայտարարում է Օսկանյանը, իսկ Լեւոնը այդ մասին ասում էր դեռեւս 1988 թվականից:
Իրականում, ԼՏՊ-ն ղարաբաղյան ալիքի վրա գալով իշխանության անմիջապես հրաժարվեց Արցախից եւ ձգտում էր ամեն բան անել, որ Ղարաբաղը հանձնի Ադրբեջանին, որի պատճառով դուրս վռնդվեց իր պաշտոնից: Բայց Օսկանյանի ու Լեւոնի շահերը, արտաքին քաղաքականության առումով, ամբողջությամբ են համընկնում: Բացի այդ, այս երկուսի ուժերը ռեւանշիստական ուժեր են: Անձամբ Լեւոնի համար պաշտոնի գալը երկրորդական է, իսկ առաջնայինը իշխանությունների արտաքին քաղաքականությունը փոխելն է, իսկ Քոչարյանի համար առաջնահերթը պաշտոնն է: Վերջին օրերին, վարչապետ դառնալու Քոչարյանի շուրջ առաջացած խոսակցությունները աթոռի կռիվն է:
Լեւոնը հասկացել է, որ ինքը այլեւս ոչինչ է, եւ եթե երեք տարի առաջ կարողանում էր հրապարակ լցներ, ապա նախորդ շաբաթ Սիսիանում հավաքելով 200 հոգի հայտարարել է, որ սա ամենաբազմամարդն է եղել այս ընթացքում: Այսինքն նա նույնիսկ չի կարողանում յոթ տոկոս հավաքել եւ իրեն հարկավոր են դաշնակիցներ: Բնական դաշնակցի ձեւով ի հայտ եկան քոչարյանական ուժերը, ովքեր ուզում են ապակայունացնել իրավիճակը:

 

ԺԱՄԱՆԱԿԻՆ ԼՏՊ-Ն ՈՒ ՀՅԴ-Ն ԻՐԱՐ ԿՈՏՈՐՈՒՄ ԷԻՆ, ԻՍԿ ԱՅՍՕՐ ՔԱՂՑՐԱՑԵԼ Ա

- Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Ղարաբաղը չէր կարող լինել բանակցային կողմ, իսկ Քոչարյանի ժամանակ` կարող էր, այս դեպքում, ինչպե±ս կարող են նման լինել նրանց արտաքին քաղաքականությունները:
- Ղարաբաղի հարցում ԼՏՊ-ն ի սկզբանե խնդիր էր դրել հանձնել Ադրբեջանին, սրա ապացույցները հազարավոր են: Քոչարյանի ժամանակ մի քանի տարբերակներ առաջադրվեցին եւ սկզբում Ղարաբաղը հանձնելու տարբերակից նա հրաժարվեց, սակայն Օսկանյանը որպես ԱԳ նախարար, ով գտնվում էր արեւմտյան վերահսկողության տակ, մշակում էր ԼՂՀ-ի համար շատ վտանգավոր տարբերակներ: Եթե խոսում ենք այսօրվա տարօրինակությունների մասին, ապա հիշենք, որ ամենամեծ հակասութունը եղել է ՀՅԴ-ի եւ ԼՏՊ-ի միջեւ, իրար կոտորում էին, ձերբակալում, դատապարտում, վտարում, բայց այսօր իրար հետ, շատ քաղցր հարաբերությունների մեջ են գտնվում փորձելով վնաս հասցնել պետությանը:  Քաղաքական գործիչների միջեւ կարող էին լինել եւ հակասություններ, հակադրվածություններ, թշնամություն, բայց այսօր ԼՏՊ-ի ու ՀՅԴ-ի շահերը համընկել են:
- ՀՀԿ-ն եւս հայտարարեց, որ ԼՂՀ-ն պետք է դիտել որպես բանակցային կողմ: Ի±նչ կասեք այս մասին:
- Այն ժամանակ Արցախը բանակցային կողմ էր ու դրան համաձայն էր Ադրբեջանը, քանի որ նրանց զորքերը դեռ չէին ձեւավորվել, իսկ ՌԴ-ն պնդում էր, որ պետք է լինի բանակցային կողմ: Նույն շրջանում Միացյալ Նահանգները, որպեսզի հարվածի ԽՍՀՄ-ին հայտարարում էր, որ պատրաստ է ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը: Բայց այսօր, այո, պետք է ձգտել, որպեսզի ԼՂՀ-ն դառնա բանակցային կողմ, որ իրականացնի իր ինքնորոշման իրավունքը, որպես անկախ պետություն կամ վերամիավորվի ՀՀ-ին:
- Դուք ինչ-ինչ որակումներ տվեցիք պարոն Օսկանյանի քաղաքականությանը, իսկ, ինչպես գիտենք, ԲՀԿ-ն ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերն է եւ միմյանց ցեխ շպրտելու հետ կապված ի±նչ կասեք:
- Քանի որ պարոն Օսկանյանը հանդես է գալիս իր անձնական կարծիքով, այդ առումով ես հանդես եմ գալիս իմ անձնական կարծիքով իր անձնական կարծիքի վերաբերյալ եւ ես իմ խոսքում չեմ ասել ԲՀԿ: Եվ եթե իր անձնական կարծիքով նա լիբիական տարբերակ է ցանկանում Հայաստանում մտցնել, ապա իմ անձնական կարծիքով դա հակահայկական ծրագիր է: Իսկ եթե ԲՀԿ-ն կիսում է լիբիական տարբերակը ուրեմն թող հայտարարի այդ մասին, իմանանք եւ դրանից հետո ԲՀԿ-ի վերաբերյալ կարտահայտենք մեր կարծիքը, իսկ եթե չի կիսում, այդ դեպքում, թող եւս արտահայտվի: Բացի այդ, այսօր տպավորությունն այնպիսին է, որ կա երկու ԲՀԿ, մեկը Գագիկ Ծառուկյանինն է, մյուսը Վարդան Օսկանյանինը եւ երկուսն էլ գտնվում են կոալիցիայում: Մեկը գտնվում է իշխանական կոալիցիայում, որը հինգ տարի շատ հարմարավետ աշխատեց, ղեկավարեց երկիրը, եւ այսօր կրում է պատասխանատվություն ե°ւ լավի, ե°ւ վատի համար: Իսկ մյուս ԲՀԿ-ն գտնվում է լեւոնաքոչարյանական ուժերի կոալիցիայում եւ երկրորդ ԲՀԿ-ն քննադատում 1-ին ԲՀԿ-ին ասելով, որ նրանք տապալել են տնտեսությունը, սոցիալական հարցերը եւ այլն: Ցուցակում գտնվող նախարարները ասում են, որ չենք կարողացել այդքան հաջող իրականացնել մեր առջեւ դրված պարտավորությունները, քանի որ եղել է համաշխարհային սոցիալ-տնտեսական ճգնաժամ, որը, իհարկե, փաստ է: Այնպես որ, իմ խոսքն ուղղված է եղել Օսկանյանին, բացի այդ, ես ապրիլի 23-ին եթերով հայտարարել եմ եւ հիմա եւս հայտարարում եմ, որ Վ. Օսկանյանին եւ ՀԱԿ ցուցակում յուրաքանչյուր կուսակցության ղեկավարին հրավիրում եմ բանավեճի ցանկացած ֆորմատով, սակայն մինչ օրս որեւէ արձագանք չունեմ եւ, այս առումով, ստիպված եմ ասել, որ ՀԱԿ-ի այն հայտարարությունները, թե իբր ՀՀԿ-ում ընդգրկված ուժերը խուսափում են բանավեճից` բացարձակ սուտ է:
- Դուք ասում եք, որ ՀԱԿ-ի հանրահավաքները սակավաթիվ են, իսկ, ինչպես հայտնի է, ՀՀԿ-ի հանրահավաքների ժամանակ ներկա են գտնվում մեծ թվով մասնակիցներ, բայց մենք գիտենք, թե ինչպես է գոյանում այդ թիվը, օրինակ` պետական պաշտոնյաներին հանձնարարում են մեծ թվով աշակերտներ բերել հավաքի վայր: Արդյոք դա± է ճիշտ ձեւը:
- Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր աշակերտ, ուսանող եւ քաղաքացի, երբ երկրի նախագահը գալիս է իրենց մոտ պետք է գնա եւ ունկնդրի նրան: Բացի այդ, նույն երիտասարդներին կարելի է տեսնել նաեւ այլ ուժերի հավաքներին:
- Բայց ոչ ստիպողաբար:
- Եթե կան այդպիսի կոնկրետ դեպքեր ներկայացրեք համապատասխան մարմիններին, իսկ եթե չկան փաստեր ուրեմն սրանք զրպարտություններ են եւ բամբասանքներ: Եթե մենք ցանկանում ենք ունենալ իրավական երկիր, ուրեմն պետք է խոսենք փաստերով:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում