ԻՆՉ ՄԱՅԻՍԻ 1, ՔՎԵ Է ՊԵՏՔ, ՔՎԵ...

Արխիվ 12-16


ՙԻՆՉ ՄԱՅԻՍԻ 1, ՔՎԵ Է ՊԵՏՔ, ՔՎԵ...

Թե ինչպես կտոնի Մայիսի 1-ը ՙընկերվարական՚ ՀՅԴ-ն` բավական դժվար էր պարզել, քանի որ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը չցանկացավ պատասխանել մեր հարցին` պատճառաբանելով, որ ցանկություն չունի:

Այդպես էլ չհասկացանք` պարոն Հովհաննիսյանը Մայիսի 1-ը տոնելո±ւ հավես չուներ, թե± քարոզարշավի գնալու: Բայց ավելի ուշ ՀՅԴ Գերագույն մարմնի մամլո խոսնակ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻՑ պարզեցինք, որ տոնը չի խանգարի ընտրարշավին. ՙԱյսօր մայիսմեկյան շեշտադրումով ենք քարոզչությունը տանելու: Ընտրարշավում մեր բոլոր միջոցառումների թեման կլինի հենց Մայիսի 1-ը՚:
Դե ինչ, տոնը տոն, բայց ընտրությունները սարերի հետեւում չէ, ու փաստորեն թքած ՙսովետական՚ չարչարկված տոնի վրա, ձայն է պետք հավաքել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՔԱՐՈԶԱՐՇԱՎԱՅԻՆ ՄԱՅԻՍՄԵԿԸ


Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը որոշել է մայիսմեկյան ավանդական տոնակատարությունները համեմել նախընտրական քարոզարշավով, ինչի մասին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ տեղեկացրեց հետեւյալը. ՙԱյսօր ժամը 11:30-ին մեր շարասյուները հավաքվելու են Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, այնուհետեւ ժամը 12-ին նվագախմբի ուղեկցությամբ իջնելու ենք Մաշտոցի պողոտայով եւ անցնելու ենք Ամիրյան փողոցը: Վերջում Ստեփան Շահումյանի անվան հրապարակում տեղի կունենա հանրահավաք ինչպես Մայիսի 1-ի, այնպես էլ քարոզարշավի շրջանակներում՚:
Փաստորեն, այսօր ՀԿԿ-ն մի հարվածով երկու նապաստակ կկրակի: Ինչեւէ, շնորհավոր Աշխատավորության տոնը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՙՀԱԼՎԱ՚ ԱՍԵԼՈՎ` ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԲԵՐԱՆԸ
ՉԻ ՔԱՂՑՐԱՆԱ


ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը զգալով, որ ՀԱԿ-ին բոլորովին ձեռնտու չեն սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական հարցումները, սկսել է բավարարվել սեփական շահավետ հետազոտությամբ: Արդյունքում վերջինս գցել-բռնել ու որոշել է, որ ՀԱԿ-ը կլինի ընտրապայքարի առաջատարը, որի օգտին կքվեարկեն հասարակության 50 տոկոսից ավելին: Թե ինչպիսի± հոգեվիճակում է գտնվում նման հաշվարկներ անող Ա.Մանուկյանը, պարզեցինք հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻՑ. ՙԵթե մարդը ելույթ է ունենում ու ասում 50 տոկոսից ավելի ձայն  կհավաքենք, իհարկե, դա դեռ չի խոսում այն մասին, որ ինքն ունի այդ վստահությունը: Սա ներազդման բավականին էֆեկտիվ միջոց է, այսինքն` գոյություն ունի ինքնաներկայացման հոգեբանական երեւույթ: Օրինակ` դու կարող է շատ տխուր ես, բայց ներկայանում ես շատ ուրախ կամ փորձում ես ուրախ երեւալ եւ մարդիկ քեզ ընկալում են այդպիսին: Այսպիսով, կարողանում ես մարդկանց վրա որոշակի ազդեցություն գործել: Պարտադիր չէ խորանալ հարցերի մեջ, թե ի±նչ ընթացք ունի այս ընտրարշավը, բոլորը չէ, որ ունեն ճշմարտությանը մոտ ինֆորմացիա: Ռուսական ասացվածքն ասում է` լավ ժպիտ վատ խաղի ժամանակ: Փաստորեն, սա եւս ինչ-որ մի հնարք է, որը կարող է որոշակի տպավորություն թողնել: Բայց դա վիճակը չի փոխում, եւ ես համոզված եմ, որ իրենք շատ ճիշտ կարողանում են տեսնել ու սթափ գնահատել իրենց նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը՚:
Մեզ մնում է հուսալ, որ ՀԱԿ անդամի խաբկանքի նմանվող արտահայտությունները վարակիչ չի լինի ՀԱԿ մյուս անդամների համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում