ՙՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԻ
Արխիվ 12-16![]()
ՙՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԻ
Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը, որը բնականաբար պետք է արտահայտի հենց նրա տեսակետները, երեկ անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի անցած տասնօրյակում Ռոբերտ Քոչարյանին հաճախ հիշելու փաստին. ՙԼՏՊ-ն ասես ժամանակացույց է մշակել եւ, փիս խասյաթի համաձայն, ըստ ժամանակացույցի, անընդհատ կսմթում է երկրորդ նախագահին:
Բայց դրա մեջ մի տեսակ, մազոխիզմի պես մի բան կա: Այնքան է առաջին նախագահը մանր-մունր բզում, բզբզում, մինչեւ երկրորդը, ավանդույթի համաձայն` մի պինդ քոթակ է տալիս, ու նա զգում է ՙբավարարված՚: Երեւի, ըստ նրա ժամանակացույցի, ջանն էլի քոր է գալիս՚:
Իսկ ՀԱԿ-ը ո°չ պատասխանում, ո°չ մեկնաբանում է, ո°չ հերքում է քոչարյանական ՙքլնգոցը՚, երեւի ներքուստ էլ համաձայնվում է, սա է ապացուցում ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանի հեռախոսների համառ լռությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

