ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

Արխիվ 12-16


ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

Նախորդ շաբաթ շրջայց կատարեցինք Գեղարքունիքի եւ Շիրակի մարզեր: Միանգամից նշենք, որ Գեղարքունիքի մարզը պատրաստակամ է գնալու ընտրություններին եւ բավականին հստակ պատկերացնում է, թե որ քաղաքական ուժին է իր ձայնը տալու եւ ինչի համար:


Այս մարզում եւս ձայների մեծամասնություն էին կազմում ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, եւ որն ամենաուշագրավն էր, այստեղ մարդիկ առանց վախենալու հստակ նշում էին, թե ում եւ ինչի համար են տալիս ձայն: Եվ այսպես, այն ընտրողները, ովքեր իրենց ձայնը տալիս են Հանրապետական կուսակցությանը, նշում էին. ՙԵթե համեմատենք մի քանի տարի առաջվա հետ, բոլորս էլ տեսնում ենք ակնհայտ փոփոխություններ, ճանապարհներն են նորոգվել, շենքերի տանիքները եւ, որ ամենակարեւորն է, խաղաղ ապրում ենք մեր երկրում, որը մեր նախագահի շնորհիվ է: Աղջիկ ջան, եթե մարդը աշխատասեր է, հաստատ սոված չի մնա, չնայած, որ աշխատատեղերի կարիք կա, բայց պետք չէ անընդհատ բողոքել ու ասել, որ ամեն բան վատ է: Մենք վստահում ենք Սերժ Սարգսյանին ու հուսով ենք, որ այս ընտրություններից հետո մեր վիճակը ավելի կլավանա, կարեւորը, որ մեր երեխեքը էլ պատերազմ չտեսնեն: Պետք է հավատանք մեր նախագահին ու լինենք նրա կողքին, հիմա որ ուրիշը եկավ մեզ ղեկավարելու` ի±նչն է փոխվելու՚:
ԲՀԿ-ին ձայն տվողները կրկին մատնանշում էին Գագիկ Ծառուկյանի արված այս կամ այն գործերը. ՙԴե տեսնում ենք, որ էդ մարդը աշխատում է, ինչ-որ բաներ է անում տարբեր քաղաքների համար: Լավ կլինի, որ համատեղ ուժերը միանան, որ մեր ժողովուրդը չձգտի երկրից դուրս գնալուն՚:
Եթե ամփոփելու լինենք մարզի քաղաքների տվյալները, ապա Մարտունիում ակնհայտ ձեւով գերակշռում են Հանրապետական կուսակցության ձայները, Գավառում ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը մոտ 20 տոկոսի չափով զիջում է ՀՀԿ-ին, իսկ ահա Սեւան քաղաքում կարծես ուժերը հավասարվում էին, սակայն դեռ չկողմնորոշվածներ կային, որոնք այս պահի դրությամբ տատանվում են, թե  ում տան իրենց ձայնը:
ՕԵ կուսակցության ձայն տվողները հիշատակում էին ավանդների վերադարձի եւ հետաքրքիր ծրագրային դրույթների մասին:
Ինչ վերաբերվում է մնացած կուսակցություններին` ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին եւ ՙԺառանգությանը՚, ապա գրեթե հիշատակումներ չեղան, սակայն, երբ նշում էինք այդ կուսակցությունների անունները, ապա ՀԱԿ-ի համար. ՙՈնց կարելի է Լեւոնին ձայն տալ, մեր տունն ու տեղը քանդվեց էդ ժամանակվանից, ոնց չի ամաչում էդ մարդը, ինչ երեսով ա դուրս գալիս ժողովրդի մեջ՚:
Ինչ վերաբերվում է ՙԺառանգություն՚ կուսակցությանը, ապա ընտրողների մոտ տպավորված է միայն Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ թե` ՙԻնչ են արել կամ ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ նրանցից՚,- հարցին մարդիկ պարզապես լռում էին, կամ չգիտեին թե ինչ պատասխանեն. ՙՀա, էդ մարդուն ճանաչում ենք, տելեվիզրով տեսել ենք, բայց չենք կարա ասենք, ինքը ինչ կարա անի՚:
ՀՅԴ-ի հետ կապված միայն հիշատակվում էր այն, որ. ՙԴե, դաշնակները միշտ եղել են, բայց հիմա ինչ են անում ժողովրդի համար` չգիտենք, մի քիչ էն Վահանն ա լավ խոսում` մենակ էտա՚:
Իսկ ահա Շիրակի մարզում պատկերը գրեթե նույնն էր, տվյալների առումով, սակայն այստեղ նկատվում էր լարվածություն ընտրությունների հետ կապված, եւ մարդիկ մի փոքր թերահավատ էին ամեն ինչի նկատմամբ, որը հավանաբար կապված է դեռեւս աղետի գոտի լինելու փաստի հետ:

Նյութը պատրաստեց ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում