ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ.

Արխիվ 12-16


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ.
- Может не надо,
Роберт Седракович?
- Надо, Вардан, надо...



ՙԹՈՂ ՊԱՐՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԻՇԻ` ՆԱ ՈՒՆԵՐ
ԱՎԵԼԻ ՑԱԾՐ ՏՈԿՈՍ, ՔԱՆ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ՚


Վերջին շրջանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փոխարեն խոսում է իր ոչ պաշտոնական կայքը:

Երեկ սույն կայքն անդրադառնալով նախընտրական թոհուբոհին եւ Ռ. Քոչարյանի դերակատարությանը, դրանում նշել էր, որ ծիծաղելի է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի  սոցիոլոգիական հարցումների արդյունքներն այն մասին, որ եթե  մոտակա օրերին լիներ նախագահական ընտրություններ, ապա Ռ.Քոչարյանին ձայն կտան ընտրողների 2,5 տոկոսը. ՙՏարրական տրամաբանությունը հուշում է, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, մի գործչի վարկանիշի մասին, ով անմիջական  մասնակցություն չունի այդ ընտրություններին, ոչ մի սոցիոլոգ առանց պատվերի հարցում չի անցկացնի: Լավ, պատվիրվածը պատվիրված, բայց վաստակած փողը քիչ թե շատ ՙհալալ՚ զգալու համար գոնե Ահավորյանը մի քիչ նեղություն քաշեր մտածելու, որպեսզի չասեր բաներ, որոնք ծիծաղելի են:  Ինչպես օրինակ` պնդումը, թե Ռոբերտ Քոչարյանի ՙցածր՚ վարկանիշի պատճառը նրա ընտանիքի տնտեսական գործունեությունն է՚: Ի պատասխան քոչարյանական ոչ պաշտոնական վերլուծություններին, Ա. Ադիբեկյանը ՙԻրավունք՚-ի հետ զրույցում ասաց. ՙԹող պարոն Քոչարյանը հիշի, որ երբ ես աշխատում էի իր առաջին նախագահական ընտրությունների վրա, նա ուներ ավելի ցածր տոկոս, քան Կարեն Դեմիրճյանը: Բայց, քանի որ Կ.Դեմիրճյանը սխալ քարոզարշավ էր տանում, իսկ նա ավելի գրագետ` խորհրդատվության առումով,  կարողացավ հասնել բավական լավ արդյունքի: Եվ երբ բոլորը իր երկրորդ ընտրության ժամանակ կարծում էին, որ կհաղթի առաջին փուլում, ես` չնայած որ իր հակառակորդներից երկուսը իմ պատվիրատուներն են եղել, ասացի կհաղթի երկրորդ փուլում: Այդպես էլ տեղի ունեցավ: Այնպես որ պատվիրատուն չի որոշում, թե ես ինչ եմ անում ու ինչպես եմ անում: Ու նա շատ լավ գիտի այդ տվյալները: Եթե նա ուզում է իր դեմքը փրկել, թող մտածի իր ընտանիքի տնտեսական ռենոմեի մասին: Այդ բաները չիմանալով ու չհասկանալով` իրենք մակերեսային ուղղակի քամի են փչում ու դրանով իրենք իրենց անունն են գցում, ոչ թե իմը՚: Իսկ, թե ինչո±ւ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, մեղմ ասած, լուրջ չի վերաբերում Ա.Ահարոնյանի հրապարակած հարցումների այն արդյունքներին, ըստ որի` Ա.Մանուկյանը թիվ 4 ընտրատեղամասում 3-րդն է լինելու, վերջինս հիշեց Եզոպոսի առակը. ՙԴա ասում են այն մարդիկ, որոնք կամ պարտվող են կամ ընդհանրապես քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում: Իմ խնդիրը ոչ թե հանրությանը զարմացնելն է, այլ իմ պատվիրատուին իրականությունը օբյեկտիվ ցույց տալն ու ասելը, թե ինչ խնդիրների առջեւ են կանգնած: Այսինքն` ցույց տալ հաղթահարման ճանապարհները: Ես ունեցել եմ միաժամանակ պատվիրատու ե°ւ պարտվող, ե°ւ հաղթող: Երբեք չեմ ասել, որ բոլորը հաղթելու են: Իսկ նման վերաբերմունքը նման է Եզոպոսի առակին, երբ աղվեսի քիթը խաղողին չի հասնում, ասում է խակ է: Թող այս առակը իրենք հիշեն իրենց ողջ կյանքի համար՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում