Չէ, մեր ոստիկանությունը երբեմն...

Արխիվ 12-16
ԶԱՐՄԱՆՔ

Չէ, մեր ոստիկանությունը երբեմն մեզ պարզապես ապշեցնում է: Բավարար եղավ, որ 8 գրանտակեր կազմակերպություններ, այդ թվում եւ Վանյանին տարածք տրամադրել պատրաստվող Լեւոն Բարսեղյանի եւ Արթուր Սաքունցի կազմակերպությունները, այսինքն` բացահայտ հակազգային ուժերը պահանջեին դադարեցնել քրեական հետապնդումը, գարշելի պղծագիրք լույս ընծայած ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՇԽԱՆՅԱՆԻ նկատմամբ, եւ գործը վարող քննիչը քրեական հետապնդումը դադարեցրեց... հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ: Լավ, ախր, ինչքա±ն կարելի է տեղի տալ կեղծ իրավապաշտպանությանը, երբ այդպիսի գրքից մի հատիկ ցիտատ հնարավոր չէ վերցնել տպել` այնքան լեցուն է գարշելի տեսարաններով, այդ թվում` եւ մանկապղծության ու ինցեստի, որ ծիծաղելի է խոսել հանցադեպի բացակայության մասին: Ինչեւէ, անկախ մեր իրավապահների թուլությունից, պիտի շարունակենք ջանքերը, որ այդպիսի աղբը իսպառ արգելվի:
Քանի որ սկսեցինք ապազգային թափթփուկներին հիշատակող թեման, չենք կարող չանդրադառնալ եւ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հարցին: Ու սույն ուղնուծուծով հակահայը համարձակվում է դեռ խոսել ժողովրդագրական խնդիրների մասին: Դրա պատասխանը, զարմանալի ճշգրտությամբ, տվել է բլոգեր Կարեն Վրթանեսյանը, որը մասնագիտանում է հայկական էլեկտրոնային գրադարանների գծով. ՙ90-ականների կեսերին, երբ պատերազմը նոր էր ավարտվել, իմ ազգականների մեծամասնությունը արտագաղթեցին: Սկզբում մի մորաքույրս, հետո` մյուսը, հետո` տատիկս, հետո` հորեղբայրս... Կարճ ասած` բոլորին չեմ թվարկի, բայց արդյունքում ստացվեց, որ Ամերիկայում ավելի շատ բարեկամներ ունեմ, քան Հայաստանում... Երբ Լեւոն Տեր-ՊԵտրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը խոսում է ժողովրդագրական խնդիրների մասին, դա առնվազն ծիծաղելի է՚: Իրոք որ, առնվազն, եթե չասենք ավելի կոշտ:
Երեւում է Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակը խրատ չեղավ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ համար, որը հայտարարեց. ՙԵրկրում ստեղծված վիճակի համար պատասխանատու են կոալիցիայի մեջ ընդգրկված բոլոր ուժերը... Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա խոր համագործակցության մասին կարելի է խոսել, եթե ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն՚: Դե ինչ, հենց Րաֆֆին առաջարկեց, որ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից, որպեսզի ՙԺառանգությունը՚ կարողանա ԲՀԿ-ի հետ համագործակցել ՙմիասնական շտաբի՚ շրջանակում, նրան միանգամից սկսեցին մեղադրել իշխանությանը ծախված լինելու մեջ: Երեւի թե, զարմանալիորեն, օսկանյանաքոչարյանական թիմի ՙդրբի տակ՚ ընկնելու ժամանակը եկել է եւ Ստեփան Կարենիչի համար: Ախր, հանգիստ կարող էր ոչինչ չխոսել, քանզի ՀԱԿ-ի ցուցակում շատ պատվավոր տեղում լինելով, մեկից մեկ պատգամավոր դարձող էր, եթե, իհարկե, ՀԱԿ-ը անցնի խորհրդարան, ինչն այսօր կասկածի տակ է: Բայց, իրոք որ, Դեմիրճյանի պարագայում սազում է հայտնի բանաձեւը. ՙԻմ լեզուն իմ թշնամին է՚:
Ընտրողների ցուցակների թերությունների մասին տեղեկություններով հեղեղված է ամբողջ մամուլը, եւ ոստիկանությունը շատ լարված աշխատանքով ստիպված է շտկումներ ու պարզաբանումներ անել: Բայց կա մի դեպք, որ առավել քան կուրիոզային է: ՙԱրաբո՚ ջոկատի հրամանատար ՄԱՆՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ պատգամավորության թեկնածու է թիվ 11 ընտրատարածքում, սակայն հայտնի է դարձել, որ նրա անունը չկա ընտրողների ցուցակում: Ճիշտ է, նա կարող է լրացուցիչ ցուցակում ընդգրկվել, ու իրականացնել արդեն իր իրավունքները նաեւ որպես ընտրող, սակայն ինքնին դեպքն է զարմանալի, ի վերջո, Հայաստանի ամենաաննկատ քաղաքացին չէ:
Եվ վերջապես հույժ զարմանալի բան է տեղի ունենում ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅՈՒՄ: Այդ երկրի կառավարությունը որոշել է ամեն տարի ծխախոտի գինը բարձրացնել 30 տոկոսով` մինչեւ տուփի գինը չհասնի 100 դոլարի: Անշուշտ, ծխելը վնաս է, սակայն ծխելու դեմ պայքարը որոշ երկրներում հասնում է այնպիսի իդիոտիզմի մակարդակի, որ ապշած ես մնում: Երեւի շատերին է ոգեւորում Հոլանդիայի օրինակը, ուր պանդոկներում հանգիստ կարելի է ՙպլան քաշել՚, սակայն եթե համարձակվես հասարակ ծխախոտ ծխել, անմիջապես կպատժվես բավականին խիստ: Դե ինչ, երեւի թե հիմա էլ Նոր Զելանդիայում որոշել են Հոլանդիայից հետ չմնալ եւ նաեւ սեփական քաղաքացիներով մասնակցել ՙթեթեւ թմրանյութերի՚ շուկայի ընդլայնման սուրբ գործին:


Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում