ՙՅԱԹԱՂԱՆԸ ՓՈԽԵԼ ԵՆ ՙԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ՚

Արխիվ 12-16
ՄՇԱԿՈՒՅԹ

ՅԱԹԱՂԱՆԸ ՓՈԽԵԼ ԵՆ ՙԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ՚

Չենք հասցնելու աչք թարթել, երբ մեզ 1915 թվականի Ցեղասպանությունից մի դար կբաժանի, մի ամբողջ դար, սակայն որը մարդկության պատմության մեջ ընդամենը մի ակնթարթ է... Ապրիլի 24-ին ոմանք Ծիծեռնակաբերդ գնացին ավելի շատ երեւալու, նկարվելու համար. պետք չէ մոռանալ նաեւ, ցավոք, նախընտրական քարոզի տարրը դրանում:   
Բայց ճնշող մեծամասնության համար Ցեղասպանության հուշահամալիր գնալը հոգու պարտք է, զոհերին հիշելու ու այդ հիշողությունը սերունդներին փոխանցելու պարտականություն: Հիշել ոչ թե լացելու, այլ պատրաստ լինելու նրանց վրեժը լուծել ու նաեւ չկրկնել սխալները: Եվ չմոռանալու, որ այդ հրեշը ծաղկում ու բարգավաճում է` ընդամենը փոխելով յաթաղանը ժամանակակից զենքով ու, այսպես կոչված, եվրոպական արժեքներով:  
Երաժիշտ, երգահան ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ կարծիքով` կան ողբերգություններ, որ անգամ արվեստի լեզվով չես կարողանա փոխանցել դրանց ամբողջ վիշտն ու ողբը. ՙՍպանդն իր մեջ որեւէ արարչական բան չի պարունակում, սա կյանքին հակառակ ուղղված մի բան է, իսկ արվեստը` դա ապրեցնող երեւույթ է, արարչագործությանը շատ մոտ: Ստացվում է երկու հասկացությունների միացություն, ու կյանքը ժխտող ինչ-որ մի բան փորձում ենք ապրեցնել արվեստին հատուկ միջոցներով: ... Սրա պատճառով էլ ես իմ ստեղծագործության մեջ չեմ կարող դա միացնել, ու ինքս երբեւիցե չեմ փորձել ու չեմ մոտենում այդ թեմային՚: Զարմանալի բան է ասում երաժիշտը: Եթե արվեստը չի ծառայելու մարդկանց, չի ներկայացնելու ժողովրդի ապրումները, ուրախություններն ու տառապանքը նաեւ, էլ ո±ւմ է պետք այդ արվեստը: Մի ժամանակ շատ էին խոսում, այսպես կոչված, արվեստը` արվեստի համար գաղափարախոսության մասին: Նման մի բան է ստացվում:
Բանաստեղծ ՀՈՒՍԻԿ ԱՐԱՆ ավելի հեռուն է գնում. ՙՕրինակ, Սեւակի ՙԱնլռելի զանգակատունը՚ վերջին հաշվով պարտված գրականություն է, հակառակ նրա, որ հսկայական գործ է արվել՚: Դե, քանի որ Սեւակի ՙգրականությունը պարտված է՚, ինքն է որոշել իր պոեմում անդրադառնալ Ցեղասպանությանը` այն դիտարկելով որպես ուժի, կենսական աղբյուր, համարելով, որ ցեղասպանված ժողովուրդը ոչ թե ոչնչանում է, այլ կրկնակի, եռակի ուժ է առնում. ՙՊոեմում կա պահանջատիրություն, կան քրդի, թուրքի կերպարներ, կան թուրքերի հետ հաշվի նստելու որոշակի հարցեր, այն, որ մենք էլ ենք արդեն հոգնել: Պոեմում կա նաեւ թուրք երիտասարդի հետ զրույց, այն, որ ե°ւ մեզ համար է դժվար, ե°ւ ձեզ համար (այսինքն` դահճի ու զոհի համար հավասարապես դժվար է.- Ռ.Թ.): Այսինքն` պետք է որոշակի քայլեր կատարել, ու չպետք է դնենք-ատելություն սերմանենք ու ասենք` մեզ անընդհատ մորթել են, ու պետք է ցեղասպանվածի հոգեբանությունը հանենք մեր միջից՚: Իհարկե, պետք է այդ հոգեբանությունը հանենք մեր միջից, եւ Արցախի ազատագրումը, ինչպես նաեւ ինքն է նշում, դրա ապացույցներից մեկն է: Բայց հիշողության կորուստը նաեւ հայրենիքի կորուստ է նշանակում:
Երեւի ընթերցողը հասկացավ, որ նման, մեղմ ասած, պարտվողահաշտվողական մտքեր հայտնվում են վանյաններին ու քիրվաներին սատարող թերթում` ՙՀրապարակ՚-ում, որտեղ մի նախկին դաշնակցական ՙպատմաբան՚ գրել էր, որ Ցեղասպանության մեղավորները... Րաֆֆին ու դաշնակցականներն են...

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում