ՙԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ 5 ՐՈՊԵ ՀԱՅՀՈՅԵԼ Է... ԴԱՏԱԽԱԶԻՆ

Արխիվ 12-16


ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ 5 ՐՈՊԵ ՀԱՅՀՈՅԵԼ Է... ԴԱՏԱԽԱԶԻՆ

2012թ. ապրիլի 19-ին նշանակվել էր 21-ամյա ՙռեցիդիվիստ՚ Գեւորգ Գեւորգյանի քրեական գործի վերաքննությունը: Դատաքննություն տեղի չունեցավ, քանի որ ամբաստանյալը հետ էր վերցրել վերաքննիչ բողոքը:


Այդ մասին գրում ենք ափսոսանքով, քանի որ, մեր համոզմամբ, վերադաս դատարանը միգուցե որոշակի փոփոխություններ մտցներ առաջին ատյանի դատական ակտի մեջ, եթե ոչ` մեղավոր-անմեղ վեճը լուծելու, ապա` դատարանների, դատավորների, մեղադրողի եւ այլոց կարգավիճակը հստակեցնելու առումով…

ՌԵՑԻԴԻՎԻՍՏ ԷՐ ԴԱՐՁԵԼ ԲԱՆԱԿՈՒՄ

Պարտադիր ժամկետային զինծառայող, Գեւորգ Մանվելի Գեւորգյանը 2009 թվականի հունվարի 29-ին ինքնակամ թողել էր զորամասը եւ 2009 թվականի փետրվարի 5-ին նույնպես ինքնակամ ներկայացել էր զորամաս: Մեկ շաբաթ անց Գեւորգը կրկին ինքնակամ թողել էր զորամասը եւ այս անգամ, 15 օր անց ՙվերադարձվել՚ էր Ռազմական ոստիկանության ուղղակի միջամտության շնորհիվ: Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2009 թվականի դատավճռով, Գեւորգը դատապարտվել էր կարգապահական գումարտակում պահվելով 6 ամիս ժամկետով: Նշանակված եւ կրած պատիժը չէր կոտրել ՙփախստականի՚ հոգեբանությունը, եւ 2010թ. փետրվարի 12-ից մինչեւ  24-ը Գեւորգը  գտնվել էր ինքնակամ ՙարձակուրդի՚ մեջ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2010 թվականի դատավճռով, Գեւորգ Գեւորգյանը հերթական անգամ ուղարկվել էր կարգապահական գումարտակ` 8 ամիս 18 օրով: Գեւորգի ՙդաստիարակման՚ օրինակի վրա կարգապահական գումարտակի անվանումը, հավանաբար, նպատակահարմար կլիներ ենթարկել որոշակի փոփոխման, քանի որ…

21-ՐԴ ԴԱՐԻ ՙԿԱՄՈՆ՚


2011 թվականի փետրվարի 10-ին Գեւորգը չորս օրով լքում է զորամասը, հայտնաբերվում է Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ու բերման է ենթարկվել Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժին: Դրան հետեւող իրադարձությունները հերթական մեղադրական եզրակացությամբ առավել հետաքրքիր են. ՙԱմբաստանյալ Գեւորգ Մանվելի Գեւորգյանը, մինչ վերը նշված արարքի կատարման համար իր վերաբերյալ քրեական գործի դատաքննության ավարտը, 2011 թվականի ապրիլի 04-ին, ժամը 13:40-ի սահմաններում, առանց հրամանատարությանը տեղեկացնելու, կրկին թողել է ծառայության վայրը եւ մինչեւ 2011 թվականի ապրիլի 08-ը բացակայել է զորամասից: Նշված օրը ժամը 23:05-ին Գ.Մ.Գեւորգյանը, Սիսիանի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել ու բերման է ենթարկվել նշված ոստիկանության բաժին, իսկ այնտեղից` տեղափոխվել է ծառայության վայրը` թիվ 58831 զորամաս: Այնուհետեւ` 2011 թվականի ապրիլի 12-ին, ամբաստանյալներ Գեւորգ Մանվելի Գեւորգյանը եւ Արմեն Վյաչեսլավի Հարությունյանը, Ռազմական ոստիկանության էտապավորման ավտոմեքենայով ՀՀ ՊՆ թիվ 58831 զորամաս տեղափոխվելիս, իրենց հետ նույն ավտոմեքենայի մեջ գտնվող շարքային Մայիս Եսայիի Սարգսյանի հետ նախապես համաձայնության են եկել` զորամաս հասնելուց հետո, առաջին իսկ հնարավորության դեպքում զորամասը լքելու մասին: Նշված օրը ժամը 19-ի սահմաններում վերջիններս, ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով, զորամասի բուժկետի պատից անցնելով` ինքնակամ հեռացել են զորամասից: 2011 թվականի ապրիլի 28-ին, ժամը 13-ին Գ.Մ.Գեւորգյանը Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել Արմավիրի ռազմական ոստիկանության բաժին: Իսկ Արմեն Վյաչեսլավի Հարությունյանը Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից 2011 թվականի հունիսի 03-ին, ժամը 22:30-ին հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Ոստիկանության բաժին…՚:
Իրավապահների համբերությունը հատել էր. Գեւորգն այս անգամ դատապարտվեց որպես դասալիք: Իսկ մինչ դատավճիռը…

ՙԴԱՍԱԼԻՔԸ՚` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Վերջին փախուստի առնչությամբ դատավարության ժամանակ, 2011 թվականի օգոստոսի 22-ին` ժամը 14:30-ին Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի թիվ 3 դահլիճում, մեղադրողի ճառի հրապարակման ժամանակ ամբաստանյալ Գեւորգ Գեւորգյանը ՙխանգարել էր դատաքննության բնականոն ընթացքը` դատարանի` դատավոր Խ.Հովհաննիսյանի, դատական նիստերի քարտուղար Լիանա Գասպարյանի, պաշտպան Անժելա Կարապետյանի, դիտորդ Արսեն Հովհաննիսյանի, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցներ, գործով վկաներ Օլեգ Վասիլի Թեւոսյանի, Սերյոժա Արտակի Եդիգարյանի եւ Վարուժան Վանուշի Բաբայանի ներկայությամբ, շուրջ 5 րոպե տեւողությամբ հայհոյանքներ է տվել մեղադրողի հասցեին, շրջելով իր առջեւ դրված սեղանը ու բարձրախոսը, գցել է գետնին, որի պատճառով սեղանը կոտրվել է: ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցներ, գործով վկաներ Օլեգ Վասիլի Թեւոսյանի, Սերյոժա Արտակի Եդիգարյանի եւ Վարուժան Վանուշի Բաբայանի միջամտությամբ Գ.Գեւորգյանի խուլիգանական գործողությունները դադարել են՚:
Հարուցվել էր նոր քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով…

ՆԱԽԱԳԱՀՈՂՆ ՈՒ ԱՅԼՔ ՄՆԱՑԵԼ ԷԻՆ ՙՀԱՐԳՎԱԾ՚

Որպես դասալիք իր պատիժը ստանալուց ամիսներ անց Գեւորգը մեղավոր ճանաչվեց նաեւ` որպես խուլիգանություն կատարած ու դատապարտվեց… 1 ամիս կալանքի:
Խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելն է, եւ այն արտահայտվում  է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:
Գ. Գեւորգյանի արարքը, իհարկե, համապատասխանում է խուլիգանության հոդվածի դիսպոզիցիային: Սակայն, քրեական օրենսգրքում առկա է նաեւ մեկ այլ` 343-րդ հոդվածը`
ՙԴատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը՚ վերտառմամբ, ըստ որի` ՙԴատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով` պատժվում է…՚:
Որքանով է ճիշտ դատավարական կարգը հավասարեցնել հասարակականի` վիճարկել չենք ցանկանում: Սակայն եւ համոզված ենք, որ 343-րդ հոդվածն օրենսգրքում հայտնվել է ոչ պատահաբար: Համոզված ենք նաեւ, որ Գ. Գեւորգյանի արարքից վիրավորված պետք է լինեին դատավարության բոլոր մասնակիցները…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում