ՙՄԵԾ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ. ԻՆՉՔԱՆՈՎ Է ԱՅՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ

Արխիվ 12-16

ՙՄԵԾ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ. ԻՆՉՔԱՆՈՎ Է ԱՅՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ



Իրանի եւ Սիրիայի շուրջ վերջին ամիսներին տիրող գերշիկացած մթնոլորտի ֆոնին, գնալով ավելի է գլուխ բարձրացնում մի երեւույթ, որն ի զորու է ոչ միայն լիովին շուռ տալ այս մեծածավալ եւ բարդ տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը` համապատասխան շահերով հանդերձ, այլ նաեւ կարող է հանգեցնել քաղաքական քարտեզի էական փոփոխությունների: Երեւույթ, որն ուղղակիորեն առնչվում է մեր երկրի հետ եւս, եւ դեռ երկար հաշվարկների խնդիր է, թե ինչ կարելի է դրանից սպասել:
Հայտնի է, որ դեռ այս մարտի կեսերին Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջանները սկսեցին լրջորեն խոսել Արեւմտյան Քուրդիստան անվամբ պետության հռչակման մասին, եւ նույնիսկ, ներկայացրեցին, որ դրա մայրաքաղաքն է լինելու Աֆրին քաղաքը:

Ընդ որում, մի փոքր ավելի վաղ Իրաքի քրդաբնակ շրջանների ոչ պաշտոնական Էրբիլե մայրաքաղաքում տեղի ունեցած սիրիական ընդդիմադիր կազմակերպությունների կոնֆերանսում եւս ընդունված մի փաստաթղթում կար այն միտքը, որ ՙԲաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո Սիրիայի հյուսիս-արեւելքում պետք է հաստատվի քրդական ինքնավարություն՚:
Այն, որ ՙՍիրիայի հյուսիս-արեւելք՚ ասվածը դա Թուրքիայի հետ սահմանակից հատվածներն են, հայտնի փաստ է: Սակայն Արեւմտյան Քուրդիստան անվան տակ քրդերը նկատի են առնում ոչ թե միայն Սիրիայի տարածքում գտնվող այդ շրջանները, այլ նաեւ դրանց հարակից Թուրքիային պատկանող հողերը: Եվ ստացվում է մի ուշագրավ իրավիճակ. մի կողմից` Թուրքիան դարձել է Ասադի դեմ պայքարող եւ նրա տապալմանը ձգտող առաջամարտիկներից մեկը: Բայց Ասադի տապալմանն են սպասում նաեւ սիրիական ¥եւ ոչ միայն¤ քրդերը, որից անմիջապես հետո, ինչպես համոզված են մի շարք լուրջ վերլուծաբաններ, նրանք չեն հապաղի` առնվազն ինքնավարություն, իսկ իրադարձությունների մի փոքր բարենպաստ զարգացման դեպքում` նաեւ անկախ պետականություն հռչակել: Ինչ է դա նշանակում Թուրքիային համար` դժվար չէ պատկերացնել: Առավել եւս, որ քրդաբնակ այդ հատվածի անմիջական հարեւանն է Հարավային Քուրդիստանը` Իրաքի արդեն ինքնավարություն ունեցող քրդաբնակ հատվածը: Այսպիսով, բավականին մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայում Թուրքիան ստիպված է գործ ունենալ երկու քրդական ինքնավարության հետ, չնայած  իրադարձությունները կարող են էլ ավելի արագ ընթացք ունենալ: Բանն այն է, որ Հարավային Քուրդիստանն արդեն իսկ սկսում է բացահայտորեն խոսել անկախության հռչակման մասին, ընդ որում, կա տպավորություն, որ այդ մտքերն ուղղակիորեն ուղղորդվում են Վաշինգտոնից: Բերենք թեկուզեւ վերջին օրինակը, երբ Հարավային Քուրդիստանի նախագահ համարվող Մասուդ Բարազին հայտարարեց. ՙԵթե Իրաքը հանդիսանա դեմոկրատական երկիր, ապա ոչ մի խնդիր: Սակայն երբ Իրաքը ղեկավարում է բռնապետական իշխանություն, ապա մենք չենք կարող ապրել բռնապետության ներքո...՚: Ընդ որում, Բարազին հավաստիացնում է նաեւ, որ այդ հարցով ուղղակի քննարկումներ է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ փոխնախագահի հետ. ՙՆրանք հաստատեցին, որ աջակցում են դեմոկրատական Իրաքին...՚: Ստացվում է, որ Հարավային Քուրդիստանի անկախության թեման ե°ւ ինքնավարության ղեկավարության, ե°ւ ԱՄԻ-ի կողմից սկսել է պայմանավորվել Իրաքի դեմոկրատական լինել-չլինելով: Իսկ ո±վ է որոշողը` Իրաքը դեմոկրատակա±ն երկիր է, թե± ոչ: Բնականաբար, դա ԱՄՆ-ի մենաշնորհն է, եւ, թերեւս, անհրաժեշտ պահին ՙպարզ՚ կդառնա, որ այդ երկիրը դեռ այնքան էլ չի համապատասխանում ՙդեմոկրատիայի չափանիշներին՚, ինչը միանգամից կանաչ լույս կվառի Հարավային Քուրդիստանը անկախ պետություն հռչակելու առջեւ: Հասկանալի է, որ դրանից անմիջապես հետո էլ կսկսվի ոչ միայն արդեն ինքնավարության պատրաստ Արեւմտյան Քուրդիստանը նորանկախ հայրենիքին միավորելու գործընթացը, այլ նաեւ այդ միտումները հազիվ թե շրջանցեն Հյուսիսային Քուրդիստանը` Թուրքիայի քրդաբնակ տարածքները, ասել է թե` Արեւմտյան Հայաստանի մի պատկառելի հատվածը:
Գումարած դրան` Իրանի հյուսիս-արեւելյան հատվածում եւս առկա է քրդաբնակ հատված: Ընդ որում, այն, թե° զբաղեցրած տարածքի առումով ¥160 հազար քկմ-ն` մոտ 80 հազարի դիմաց¤, թե° բնակչության թվաքանակով ¥մոտ 6,5 մլն-ը 5-5,5 մլն-ի դիմաց¤, նկատելիորեն գերազանցում է իրաքյան Քուրդիստանին: Ընդ որում, կա այն մասնագիտական գնահատականը, որ ներկայումս համեմատաբար հանդարտ վիճակում գտնվող իրանյան Քուրդիստանը Իրանի նկատմամբ ռազմական հարվածի պարագայում միանգամից կակտիվանա` փորձելով իր հերթին հասնել ինքնավարության կամ անկախ պետականության, եւ, որ այդ ուղղությամբ եւս ամերիկյան համապատասխան կառույցներն ակտիվորեն աշխատում են:
Եվ, արդյունքում, հավանականության մեծ թե փոքր մասնաբաժնով կա հնարավորություն, որ ամենամոտ ապագայում ուղիղ մեր երկրի սահմանների մոտ կարող է ձեւավորվել մեկ նոր պետականություն: Ընդ որում, իրադարձությունների բարենպաստ ընթացքի դեպքում` բավականին հզոր. ընդհուպ մինչեւ 300 հազար քկմ-ից ավելի տարածքով, 20-30 մլն բնակչությամբ: Այլ հարց է, թե ինչքանո±վ է այս պահին իրատեսական վերջինիս ստեղծումը: Հասկանալի է, հիշատակված բոլոր երկրների տարածքներում կենտրոնացած քրդական զանգվածն ինքնուրույն այդ երկրների զինված ուժերի դեմ քիչ բան կարող է անել, եւ Քուրդիստանի ստեղծումը, ինչպես նկատել է վերլուծաբաններից մեկը. ՙԱմբողջովին պայմանավորված է, թե այդ կերպ ԱՄՆ-ը ի±նչ շահեր է փորձում հետապնդել: Իսկ նման շահեր կարելի է տեսնել: Առաջինը` իր ձեւավորմամբ ԱՄՆ-ին պարտական Քուրդիստանը դեռ երկար ժամանակ է նրա հովանավորության կարիքն ունենալու: Դա նշանակում է, որ այդ ողջ ժամանակահատվածում այն պարզապես միտված է լինելու տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի պահպանմանը եւ, առաջին հերթին, տարածաշրջանի նավթագազային պաշարների նկատմամբ վերահսկողությանը: Քուրդիստանի օգնությամբ ԱՄՆ-ը ուզում է նաեւ մի կողմից նկատելիորեն ավելի ցածր կարգավիճակ տեղափոխել բավականին հզորացած Թուրքիային եւ Իրանին` ինչպես վերջիններիս տարածքները կրճատելու, այնպես էլ` ուղղակի տարածքային կապը վերացնելու միջոցով: Եվ, վերջապես, անհրաժեշտության դեպքում Քուրդիստանը կարող է օգտագործվել նաեւ Արաբական աշխարհի այն երկրների դեմ, որոնք ներկայումս ԱՄՆ-ի դաշնակիցն են, սակայն Իրանի խնդիրը լուծելուց հետո` պահանջելու են իրենց պատառը, որն ԱՄՆ-ը հազիվ թե ցանկանա տալ՚:
Մի խոսքով, տպավորությունն այն է, որ տարածաշրջանում առկա լարվածությունների հիմքում իրոք գնալով հասունանում է քրդական պետության հռչակման հավանականությունը: Երեւույթ, որը գրեթե նույն չափով մտահոգում է ե°ւ Իրանին, ե°ւ Թուրքիային: Ընդ որում, Քուրդիստանի հռչակման հավանականությունը բավականին մեծ է եւ, կարծես թե, գնալով էլ ավելի է մեծանում: Եվ շատ բան պայմանավորված է, թե առաջիկայում ինչ ուղղությամբ կզարգանա Իրանի եւ, հատկապես, Սիրիայի շուրջ իրավիճակը:
Ի±նչ կարող է Հայաստանը սպասել այս ամենից` ժամանակը ցույց կտա: Սակայն նկատենք, որ ապագա Մեծ Քուրդիստանի սահմանները պատկերող ներկայիս բոլոր քարտեզներով` այդ պետության մի զգալի հատվածը Արեւմտյան Հայաստանն է: Իսկ դա հազիվ թե ձեռնտու լինի: Չնայած, մյուս կողմից էլ, ի±նչ տարբերություն, եթե այդ տարածքները ներկայումս Թուրքիայի կազմում են...

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում