ՙԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՈՒՆԵՆԱԼ ՄԵՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԲՐԵՆԴԸ՚

Արխիվ 12-16
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՙԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՈՒՆԵՆԱԼ ՄԵՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԲՐԵՆԴԸ՚

Առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակից ուժերի նախընտրական խոստումների թեման նաեւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ՅՈՒՐԻ ՍՈՒՎԱՐՅԱՆԻ հետ մեր զրույցի հիմնական թեման էր:
-ԱԺ ընտրություններին մասնակից ուժերի խոստումները մեկը մյուսից չքնաղ են: Համենայնդեպս, բոլորն են խոստանում իրենց հաղթանակի դեպքում հրաշալի կյանք, գերզարգացած տնտեսություն եւ նման բազում այլ բաներ: Կուզենայի հավատալ, որ բոլորի խոստումներն էլ անկեղծ են, այսինքն` ընտրողից խաբեությամբ ձայն կորզելու նպատակ չեն հետապնդում: Բայց եթե նույնիսկ անկեղծ են, ինչքանո±վ են իրատեսական: Դուք, որպես ճանաչված մասնագետ, ի±նչ կասեք այդ մասին:
- Զանազան քաղաքական ուժերի տնտեսական քաղաքականության ծրագրերի մասին հիմնավոր մեկնաբանություններ ինձ թույլ չեմ տա կատարել` երկու հիմնական նկատառումներից ելնելով: Նախ` այդ ծրագրերին հանգամանորեն ծանոթ չեմ: Ավելի ճիշտ` ծանոթ եմ այն չափով, ինչքանով որ լսել եմ նախընտրական պայքարի զանազան ռեպորտաժներից: Մյուս կողմից էլ` չի կարելի մեկնաբանել այլոց ծրագրերը, որոնք այս կամ այն չափով, հնարավոր է, որ հիմնավորված են:
Սակայն, ընդհանրական առումով, կարող եմ ասել հետեւյալը. բոլոր ընտրություններում էլ մասնակից քաղաքական ուժերը, առանձին թեկնածուները, բնականաբար, հանդես են գալիս որոշակի ծրագրերով եւ ձգտում են դրանք հիմնավորել: Հասկանալի է, դրանցում կան նաեւ բազմապիսի խոստումներ, առաջարկություններ: Այդպես էլ պետք է լինի, տնտեսական քաղաքականությունը բազմաոլորտ եւ բարդ ուղղություն է: Առավել եւս, որ Հայաստանը մի այնպիսի երկիր է, որը գտնվում է տնտեսական զարգացման համար բավականին անբարենպաստ պայմաններում, թե մեր ունեցած ընդերքի հարստությունների ոչ բազմազանության եւ սակավության նկատառումով, նաեւ` արտաքին ճանապարհների սակավության: Բացի այդ, մեր անկախությունը չափվում է ոչ երկար ժամանակահատվածով. անցած տարի նշեցինք ընդամենը 20-ամյակը: Թեեւ այս ժամանակահատվածում ստեղծվել են շուկայական ենթակառուցվածքներ, անցում է կատարվել շուկայական տնտեսությանը, եւ սկսել են այդ մեխանիզմները կայանալ ու նաեւ որոշակիորեն զարգանալ: Այսինքն` մենք դեռ գտնվում ենք կայացման եւ զարգացման փուլում, եւ, բնականաբար, այդպիսի պայմաններում զգալի կարող են լինել դեռ չլուծված հիմնախնդիրները, թերությունները: Դա էլ է օբյեկտիվ, եւ, կարծում եմ, որ քաղաքական ուժն էլ կառավարեր երկիրը, դժվարությունները պետք է որ լինեին հիշատակված օբյեկտիվ խնդիրների պատճառով: Այս ամենին գումարվեց նաեւ 2009թ.-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որի արտաքին ազդեցությունը բոլոր, այդ թվում` Հայաստանի տնտեսության վրա էական էր: Այս իմաստով, այդ իրավիճակի ֆոնին, հեշտ է նաեւ խոստումներ տալը: Բայց նաեւ կարծում եմ, որ ընտրությունները  տնտեսական զանազան տարբերակները հասարակության առաջ ներկայացնելու եւ հասարակության հետ քննարկելու, դրանցից ընտրություն կատարելու հնարավորություն են: Հասկանալի է, վերը նշված օբյեկտիվ հանգամանքները տնտեսության համար առաջացնում են հավելյալ դժվարություններ եւ պարտադրում առավել ճկուն տնտեսական քաղաքականություն իրականացնել: Այսինքն` որ քաղաքական ուժը կամ ուժերն էլ որ անցնի ԱԺ, նրանք, կարծում եմ, հաշվի կառնեն եղած բոլոր առաջարկությունները: Հանրագումարում, այդ առաջարկությունները չեն կորչելու, իհարկե, եթե հիմնավորված են:
- Այնուամենայնիվ, կան մի շարք առաջարկներ, որոնք ընտրություններին մասնակցող ուժերից շատերի մոտ են հանդիպում: Օրինակ` կարճ ժամանակահատվածում պետական բյուջեն կրկնապատկել, նույնիսկ` եռապատկել: Նույնկերպ բազմապատկել թոշակները, աշխատավարձերը, նպաստներն ու նման այլ բաները: Այդ կարգի առաջարկ-ցանկությունները, ավելի ճիշտ` դրանց հասնելու համար խոստացվող ժամկետներն ինչքանո±վ են իրատեսական:
- Լսել եմ նման խոստումներ եւս: Սրանց հիմքն այն է, որ մեզ մոտ կա տնտեսության ստվերայնության երեւույթ, եւ հաշվարկները դրա վրա են: Բայց, միեւնույն ժամանակ, կուզենայի ասել, որ շատ ավելի հեշտ է խոստանալը, քան իրագործելը: Անշուշտ, կա ստվերային տնտեսության կրճատման հաշվին որոշակի դրական արդյունքներ ձեռք բերել ե°ւ բյուժետային եկամուտների աճի, ե°ւ դրա հիման վրա սոցիալական ծախսերի ավելացման առումով: Բայց այդ ամենը պետք է իրագործվի աստիճանաբար:
- Փորձենք այս կողմից մոտենալ. ստվերի ամբողջական վերացման պոտենցիալն ինչքա±ն է հնարավոր գնահատել, ասենք, բյուջեի եկամուտներն ավելացնելու առումով:
- Իհարկե, ես նման հաշվարկներ չեմ կատարել, որ կարողանամ կոնկրետ թվերով խոսել: Գիտեմ, որ, խոշոր հաշվով, կա ստվերի կրճատման հաշվին պետական բյուջեի եկամուտներն ավելացնելու հնարավորություն: Սակայն այդ հնարավորությունն այնքան մեծ չէ, ինչպես որոշ դեպքերում խոստանում են, եւ դրա իրականացման համար էլ ժամանակ է պետք, նկատի ունենալով, որ տնտեսության ստվերայնության հաղթահարումն էլ հեշտ խնդիր չէ:
- Կա այս տարբերակը. վերցնել եւ մեկ օրում վերացնել տնտեսության մոնոպոլիզացվածությունը, որը մի շարք հարցեր, այդ թվում` ստվերի խնդիրը, բավականին արագ կլուծի:
- Անշուշտ, տնտեսության ստվերայնության հետ մեկտեղ` մեր ունեցած խնդիրներից մեկն էլ մենաշնորհայնացման բարձր աստիճանն է: Սակայն դրանք ամենեւին էլ մեկ օրում չեն առաջացել. այդ ամենը 20 տարիների զարգացման արդյունք են եւ, հետեւաբար, բավականին շատ ժամանակ է պետք, որ դրանք հաղթահարվեն: Այդ երեւույթներն ուղեկցել են մեր նման բոլոր երկրներին, եւ որպես հիմնախնդիրներ, թերություններ, բնորոշ են եղել շատ ավելի մեծ թվով երկրների: Զարգացման մակարդակի հասունությունն էլ հենց նրանով կորոշվի, որ այդ նեգատիվ երեւույթները հնարավորինս նվազեցված լինեն: Բայց ասել, թե մեկ օրում կամ մեկ տարում կհաղթահարվեն, դա ռեալ չէ: Եվ այդ տեսանկյունից խոստումները, թե շատ կարճ ժամանակում այդ երեւույթներն իսպառ կհաղթահարեն, քիչ իրատեսական են թվում:
- Բայց կա եւ Վրաստանի օրինակը, որը հատկապես վերջին մեկ-երկու տարիներին շատ է օրինակ բերվում: Այսինքն` որ մի քանի տարում բավականին լուրջ առաջընթաց ունեցավ, եւ, անկեղծ խոստովանենք, Վրաստանի օրինակն ամենեւին էլ հիմքերից զուրկ չէ:
- Վրաստանում դրան հասան ոչ թե մեկ-երկու օրում, այլ, ինչպես դուք էլ նկատեցիք, մի քանի տարում: Սահակաշվիլին արդեն ավարտում է իր նախագահական երկրորդ ժամկետը, այսինքն, խոսքը մոտ մեկ տասնամյակի մասին է: Եվ դա` այն դեպքում, երբ նա ուներ բավականին մեծ ֆինանսական աջակցություն արեւմտյան աղբյուրներից: Ամեն դեպքում, բոլոր դրական օրինակները, այդ թվում` Վրաստանի օրինակը, ինչ խոսք, պետք է մենք էլ օգտագործենք: Սակայն զարգացման առումով հեղափոխականությունը, որպես կանոն, չի լինում. տնտեսությունը ավելի շատ պահպանողական համակարգ է: Կարելի է շատ բան փոխել, բայց ժամանակի ընթացքում: Եվ ես կարծում եմ, որ հեռանկարային առումով թվարկածս խնդիրները եւս լուծելի են, եւ պետք է լուծել:
- Եվ որո±նք կհամարեք այդ լուծման ուղիները, ավելի ճիշտ` դրանցից որո±նք կառանձնացնեք: Ի±նչը  ըստ Ձեզ պետք էր անել, սակայն չի արվում:
- Թվարկածներից բացի, մեր երկրում կան եւս երկու լուրջ խնդիրներ, որոնց լուծմանը ձեռնամուխ եղան միայն վերջերս, թեպետ պետք էր ավելի շուտ: Խոսքն, առաջին հերթին, գյուղատնտեսության ինտենսիվացման մասին է: Այստեղ ցածր են արտադրողականության, տեխնիկական զինվածության մակարդակը, բերքատվության ցուցանիշները: Ժամանակին ունեինք նոր սերմերի ստեղծման, անասունների ցեղատեսակների բարելավման ենթակառուցվածքներ, որոնք ներկայումս գրեթե չեն գործում: Մի խոսքով, գյուղատնտեսությունում առկա են մի շարք լուրջ հիմնախնդիրներ, եւ պարզապես, անհրաժեշտություն է անել ամեն ինչ այս ոլորտը ժամանակակից ռելսերի վրա փոխադրելու եւ բարձր արտադրողականություն ունենալու համար: Առավել եւս, որ ունենք սահմանափակ վարելահողեր, ռեսուրսներ, եւ եղածը պետք է օգտագործել հնարավորինս արդյունավետ: Այս խնդիրը վաղուց կար, եւ որոշակի քայլեր այստեղ վերջերս սկսեցին կատարել: Անգամ կազմակերպական ձեւերի` կոոպերացիայի խնդիրն է դրվում, չնայած որ դրան պետք էր շատ ավելի շուտ անդրադառնալ, դեռ 1990-ականների սկզբներից:
Հաջորդն արդյունաբերական քաղաքականությունն է: Եթե նայենք մեր արդյունաբերության ճյուղային կառուցվածքը, ապա զարգացած են լեռնահանքային արդյունաբերությունը եւ հատկապես` սննդի արդյունաբերությունը, որ մշակող արդյունաբերության մեջ 50 տոկոսի կարգի է: Մինչդեռ` գիտելիքի վրա հիմնված ճյուղերը, ասենք` մեքենաշինությունը, հատկապես դրա կառուցվածքում` սարքաշինությունը, ճշգրիտ մեքենաշինությունը, ապա` դեղագործությունը, եւ այլն... Սրանք ոլորտներ են, որոնք կարող էին զարգանալ, ունենք բավականին հարուստ ավանդույթներ, նաեւ կադրային խնդիրներ կային լուծված: Այս ճյուղերի զարգացումը կարող են նաեւ իրենց հերթին նպաստել գիտության, կրթության զարգացմանը: Միեւնույն ժամանակ, չմոռանանք, որ մեր երկիրն ունի բավականին փոքր ներքին շուկա, եւ հասկանալի է, որ տեղական արդյունաբերությանը զարգանալու համար մնում է միայն առավելապես կողմնորոշվել արտահանման վրա: Իսկ դա էլ նշանակում է, որ արդյունաբերության գիտելիքի վրա հիմնված ճյուղերի զարգացումն է, որ մեր երկրին հնարավորություն կարող է տալ թողարկել արտաքին շուկաներում մրցունակ արտադրանք: Անհրաժեշտ է ունենալ մեր արդյունաբերական բրենդը, քանի որ, ասենք` ՙՋերմուկը՚ որպես բրենդ ներկայացնելով` ժամանակակից արդյունաբերական աշխարհում հազիվ թե հնարավոր լինի շատ առաջ գնալ: Իսկ արդյունաբերական բրենդ, ինչպիսին, օրինակ` Ֆինլանդիայի համար ՙՆոկիան՚ է, ունենալու համար անհրաժեշտ է գիտելիքահենք արդյունաբերության վրա շատ ավելի լուրջ ուշադրություն դարձնել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում