ՙՙՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ՈՉ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ, ՈՉ ԷԼ ՈՒՐԻՇ ԲԱՆ՚,-

Արխիվ 12-16
ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՙՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ՈՉ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ, ՈՉ ԷԼ ՈՒՐԻՇ ԲԱՆ՚,-

Ասում է ԱԺ պատգամավորության թեկնածու Հ. Հակոբյանը (Ճոյտը)
Վերջերս, ՙԺողովուրդ՚ օրաթերթում տպագրված ՙՃոյտի ՙմուտիլովկաներն՚ ու քաջագործությունները՚ վերնագրով հոդվածում ամբողջությամբ նկարագրվում է, թե ինչ քաջագործություններ է կատարել թիվ 19 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) վերջին տարիների ընթացքում: Չնայած որ, այդ մութ պատմությունների մասին լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են, այնուամենայնիվ, մեջբերում կատարենք վերը նշված հոդվածից մի քանի հատվածներ. ՙՀակոբ Հակոբյանին` Ճոյտին, դեռեւս նախորդ խորհրդարանում, որի անդամն էր նա, համարում էին հայտնի մուտիլովչիկ: Հիշում ենք, թե ինչպես մեծ թվով լրագրողներ հավաքեց, տարավ Էջմիածին` հայտարարելով, թե սենսացիոն բացահայտումներ է անելու ՕԵԿ-ի մասին, բայց հանրահավաքի ժամանակ վախեցավ մոտենալ խոսափողին` իր փոխարեն ուղարկելով մի քանի համախոհների, որոնք վախեցած-շլմորած սկսեցին քծնել իշխանություններին, ՕԵԿ-ին` նույնպես՚:
Հիշատակվել է նաեւ, թե ինչպես է այսօր պատգամավոր դառնալու անզուսպ ցանկություն ունեցող ՙՃոյտը՚, նույն տարածքում առաջադրված Թոռնիկ Գեւորգյանի հետ միասին ծեծի ենթարկել Արեւշատ գյուղի բնակիչ` Ռոման Սահակյանին, ով նախկինում լինելով Հ. Հակոբյանի թիմակիցը այս ընտրություններում սատարում է Սեյրան Սարոյանին: Իսկ երկու օր առաջ պարոն Հակոբյանը ՙԿենտրոն՚ հեռուստաընկերությունում ելույթ ունենալիս անմեղ աչքերով հայտարարում էր, որ նա ոչ մեկից նեղացած չէ, անգամ այն մարդկանցից, ովքեր նախկինում լինելով իր կողքին, այսօր արդեն իր դաշտում չեն: Հ. Հակոբյանի ՙքաջագործություններից՚ անտեղյակները, նրան հեռուստացույցով դիտելիս երեւի թե կմտածեն, որ գործ ունեն բյուրեղյա մաքրության ու ժողովրդի համար ՙդոշ՚ տվող մեկի հետ: Դե, բնականաբար, որքան մոտենում են ընտրությունները, այնքան որոշ թեկնածուներ բարիանում են, հրեշտակի թեւեր են առնում եւ այլն: Սակայն մամուլը վերհիշել էր նաեւ Հակոբ Հակոբյանի պատգամավոր եղած տարիներին ձեռք բերած տարածքները, բիզնեսների ընդլայնումը, խորհրդարանի դահլիճներում ՙաքլորանալը՚, Միացյալ Էմիրությունների խանութներից թանկարժեք զամշե բաճկոններ թռցնելը, ահռելի քանակով գազ գողանալը եւ հարկերը թաքցնելը, վերջինիս անգրագետ գործունեության արդյունքում ՙԱգրոբանկի՚ սնանկացումը եւ ապա սեփականաշնորհումը, եւ այլն եւ այլն:

ՍԵՎ PR-Ի ՄԱՍՆԱԳԵՏԸ

Իսկ երկու օր առաջ, երբ ցանկանում էինք մեծ կոմբինատորի հետ հարցազրույց ունենալ վերոհիշյալ հարցերի ու նախընտրական տրամադրությունների մասին, պատգամավորության թեկնածուն մեզ ասաց, որ իր ժամանակը շատ սուղ է եւ մենք պետք է գնանք, իրեն դրսում հանդիպենք: Մինչ զրույցի տեղն ընտրելը պարոն Հակոբյանը հայտնեց, որ ՙմի հատ՚ պետք է մտնի ՙժառանգություն՚ կուսակցության կենտրոնական գրասենյակ, որից հետո մի սրճարանում կտանք մեզ հուզող հարցերը: Եվ իրոք պատգամավորին ՙհինգ պակաս՚ իրեն պատկերացնող թեկնածուն, մեզ երկար չսպասեցրեց` արագությամբ մտավ վերը նշված կուսակցության գրասենյակ, որից հետո մոտակա սրճարաններից մեկում տեղավորվելուց հետո սկսեցինք մեր հարցազրույցը: Ի դեպ, մինչ այն ներկայացնելը ասենք, որ ինչպես ժողովուրդն է ասում մարդուն ճանաչում են նաեւ սեղանի շուրջ: Իր երազանքներում ապագա ազգընտիրը մատուցողին դիմելով ասաց. ՙԱզ ջան, կոլա-մոլա բեր, ջուր, բան՚: Երբ մատուցողը, որը սփյուռքահայ լինելու պատճառով, չհասկացավ պարոն Հակոբյանի խուճուճ պատվերը եւ խնդրեց այն կրկնել, դա, չգիտես ինչու, շատ ուրախացրեց Հ. Հակոբյանին, ով ասաց. ՙՎայ, էս են իմ սփյուռքահայ քձիբ բարեկամներից ա՚: Ինչեւէ տեսարանը հաճելի չէր, բայց ի վերջո կոլա-մոլաները տեղ հասան եւ մենք սկսեցինք մեր հարցազրույցը:
Այն ավարտելուց հետո մեզ սպասվում էր մեկ այլ, կրկին ոչ հաճելի անակնկալ, երբ իրենից գոհ մեր զրուցակիցը հայտարարեց եւ նույնիսկ փորձեց շանտաժ անել ասելով, որ իր հետ հարցազրույցը կարող ենք տպագրել միայն այն դեպքում, եթե իր նյութի անմիջապես ներքեւի մասում տեղադրենք (բայց ոչ իր անունից), 2008 թվականին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի ինչ-որ բացասական ասածները Ճոյտի ներկայիս հակառակորդ գեներալ Սեյրան Սարոյանի մասին. ՙԷնտեղ գրած ա, որ էս ինչ ժամանակ, էս ինչ դեսպանը խոսում ա էդ բաների մասին՚: Բացի այդ` պարոն Հակոբյանը պահանջեց, որ ներկայացնենք առանց իր անունը նշելու մի քանի խճանկարային դեպքեր, որոնք իբրեւ թե տեղի են ունեցել իրենց ընտրատարածքում իր հակառակորդի ընտրարշավի ժամանակ, սակայն որեւէ ապացույց չներկայացրեց այդ մասին: Երբ մենք հրաժարվեցինք սեւ PR-ով զբաղվել, պարոն Հակոբյանը կտրականապես հրաժարվեց իր տված հարցազրույցից:

ՕՐԵՆՔ ՙԾՆՎԵՑՆՈՂԸ՚

Այնուամենայնիվ, ներկայացնում ենք մի քանի տող ոսկեղենիկ հայերենով խոսող պարոն Հակոբյանի զրույցից: Երբ մամուլում հիշատակված հարցերը ուղղեցինք պարոն Հակոբյանին, վերջինս, բնականաբար, սկսեց արդարանալ ասելով. ՙԴե, եթե ես ՙԺողովուրդ՚ թերթի պահանջած 300 հազար դրամը տայի իրենց, իրենք իմ համար հոդվածը կդնեին քարոզչության նյութ եւ այդ կեղծ նյութը չէր հայտնվի այդտեղ: Քանի որ ես հրաժարվել եմ վճարելուց, ուստի հայտնվել է այդ նյութը, այդ թերթում՚: -Միանշանակ: Որպես սոցցանցի մարդ եւ ֆեյսբուքը դիտարկող` շատ լավ հիշում եմ, որ մեկ օրում ՀԱԿ-ի կարկառուն ներկայացուցիչներն ինչպես սկսեցին փոխել իրնց տոնայնությունը ու ֆեյսբուքյան պատերին գրել, թե ԲՀԿ-ն տուժած կողմ է: Բացի դրանից, ՀԱԿ-ի ներկայացուցիչները այսօր տարածում են ԲՀԿ-ի լրատվամիջոցների հղումները, իսկ ժամանակին այդ նույն հղումները նրանք համարում էին ցածր, ստոր ու զրպարտիչ: Համացանցում դա բացահայտ երեւում է:
- Մեծամասնական թեկնածու Անահիտ Բախշյանը նշել է, որ ՀԱԿ-ի քարոզիչները տներով անցնում եւ քարոզչություն են իրականացնում ՙԺառանգության՚ դեմ, մինչդեռ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս Աբովյանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ ՀԱԿ-ը հակաքարոզչություն չի անելու որեւէ քաղաքական ուժի դեմ, բացառությամբ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի: Դուք, որպես 2008-ին ՀԱԿ-ի գործելակերպը լավ ուսումնասիրած անձնավորություն, ինչպե±ս կբացատրեք խոսքի ու գործի այդպիսի հակասությունը:
- Գուցե Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղյա±կ չէ, որ իր PR թիմը ծախվել է ԲՀԿ-ին եւ իր մեջքի հետեւից այլ գործառույթ է իրականացնում: Դա արդեն Լեւոն Տեր- Պետրոսյանը պետք է պարզի, թե ինչի արդյունք է:
- Ըստ ՙԳելափ՚-ի անցկացրած հարցումների, ՙԺառանգության՚ վարկանիշը երկու անգամ ավելի բարձր է, քան սույն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանինը: Ինչո±վ կբացատրեք այդ ֆենոմենը, երբ Հայաստանում ընդունված է, որ կուսակցության առաջնորդի վարկանիշը  կուսակցությունից ավելի բարձր է լինում:
- Ո°չ ՙԳելափի՚, ո°չ էլ որեւէ այլ սոցհարցում ինձ մոտ վստահություն չեն ներշնչում: Եվ դա կապ չունի, թե ով է անցկացնում: Դա առաջին հերթին կապված է նրա հետ, որ հարցվողները, այսինքնª ժողովուրդը, պատրաստ չէ անկեղծորեն պատասխան տալ: Այսօր մենք հիմնականում թաքցնում ենք մեր քաղաքական հայացքները. բնակիչների հետ իմ անձնական հանդիպումներն են նաեւ վկայում այդ մասին: Օրինակ` մարդիկ հրաժարվում են գալ մեզ հետ հանդիպումներին, բայց ասում են` ՙհարյուր տոկոսով մենք ձեզ ենք մեր ձայնը տալու, մենք ձեզ հավանում ենք ու օրհնում ենք՚: Սա հենց դրա մասին է խոսում. չէ± որ նույն հարցումները հենց այդ մարդկանց շրջանակում էլ է իրականացվում:
- Վերջերս բավականին շատացել են ներքաղաքական ենթատեքստեր ունեցող կիբերհարձակումները տարբեր սոցիալական էջերի ու կայքերի նկատմամբ, մինչդեռ մինչ ընտրարշավը այդպիսի գործելակերպ կիրառվում էր թուրքերի ու ադրբեջանցիների դեմ: Ի±նչ գնահատական կտաք այս երեւույթին:
- Շատ վատ է, ինքս, լինելով բլոգեր, դեմ եմ ցանկացած տիպի կիբերհանցագործություններին եւ կարծում եմ` անարդարացի, անազնիվ եւ ստոր  մեթոդ է, որը կիրառում են մեկը մյուսի հանդեպ: Այս երեւույթը անընդունելի եմ համարում: Եթե ինչ-որ մեկը կոտրի իմ բլոգը (թեպետ իմ ֆեյսբուքյան էջի վրա հարձակում եղել է), բնական է, ինքս առաջինը կքննադատեմ այդպիսի արարքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում