ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԱՆՔՆՆԱՐԿԵԼԻ Է
Արխիվ 12-16| ՔԱՂԱՔԱԿԱՆ |
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն երեկ հանդես է եկել մեկնաբանությամբ: Անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-ի գնահատականներին, որոնք ուղղված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ Ֆրանսիայի նախագահության թեկնածու Ֆրանսուա Օլանդի` Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարություններին, ԱԺ փոխնախագահն ասել է.
-Հայաստանը ողջունում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, մարդկության դեմ ուղղված ոճիրների դատապարտումը և դրանց ժխտման քրեականացումը: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության փաստի քննարկման Թուրքիայի առաջարկին, ապա եւս մեկ անգամ նշեմ, որ Հայոց ցեղասպանության փաստը որեւէ պարագայում երբեք քննարկման առարկա չի կարող դառնալ: Հայ-թուրքական բնականոն հարաբերությունների հաստատման համար միակ խոչընդոտը Թուրքիան է, որը շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանի Հանրապետությունը, նախապայմաններով խոսել իր հարեւանի հետ եւ շարունակաբար ժխտել Հայոց ցեղասպանության փաստը:
Հայ-թուրքական կարգավորում հնարավոր է միայն այն դեպքում, երբ Թուրքիան վերջ դնի վերոնշյալ կեցվածքին եւ կատարի իր ստանձնած միջազգային պարտավորությունները:
ՙԱԽՄԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՄ ԿԱՊՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐԵՎԷ ՈՒԺԻ ՀԵՏ՚
ՀՀԿ-ն իր քաղաքական խորհուրդներով իբր օգնում է ԲՀԿ-ին: Եթե շատերը սա կարդում եւ հումոր են համարում, ապա որոշ ԶԼՄ-ներ, վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրներ, ամենայն լրջությամբ պնդում են, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին վերջին շրջանում քաղաքական հարցերում խորհուրդներ է տալիս ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Թե ինչպե±ս է մեկնաբանում նման հայտարարությունը եւ ո±ր քաղաքական շրջանակներին էր ձեռնտու նման լուրեր տարածելը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դ. Հարությունյանը մի լավ ծիծաղելուց հետո, նշեց. ՙԱխմախությունները չեմ մեկնաբանում եւ չեմ էլ կապում քաղաքական որեւէ ուժի հետ: Սա ձեռնտու էր ընդամենը ապուշ մարդկանց: Ուրիշ բան չեմ կարող ասել, այդ աստիճան ապուշությանը միայն այդպես կարող եմ արձագանքել՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ՙԻՆՔՆ ԷԼ ԿԱՐԱ ԻՐԱ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ԶՈՌ ՏԱ...՚
Երեկ, ՀԱԿ նախկին անդամ, այժմ ՙԱզատ դեմոկրատներին՚ հարող Կարապետ Ռուբինյանը իր տված հարցազրույցում ասել է, որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն Ազգային ժողովում պատրաստվում են կոալիցիա կազմել եւ ՀՀ վարչապետ նշանակել Ռոբերտ Քոչարյանին: Որքանո±վ է հավանական այս տարբերակը` հարցով դիմեցինք ՀՅԴ մամուլի պատասխանատու ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ, ով ասաց. ՙԿարապետ Ռուբինյանը ինչ ասես կարա ասի, հիմա ես պետք է նստեմ մեկնաբանեմ ինչ-որ մեկի ասածներն ու ենթադրություննե±րը: Շատ բան ա ասել, ամեն մեկը ազատ է եւ ինքն էլ կարա իրա երեւակայությանը զոռ տա ինչ ասես ասի, ես հիմա պետք է մեկնաբանե±մ՚:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

