ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴՈՎԵՂ ԳՅՈՒՂՈՒՄ ՓՈՐՁԱՐԿԵՑ ՍԱԴՐԱՆՔԻ ԱՎԵԼԻ ՀՆՉԵՂ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴՈՎԵՂ ԳՅՈՒՂՈՒՄ ՓՈՐՁԱՐԿԵՑ ՍԱԴՐԱՆՔԻ ԱՎԵԼԻ ՀՆՉԵՂ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Ադրբեջանը կրկին ուզում է միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել իր կեղտոտ քայլերի վրա եւ այդ ամենից չոր դուրս գալու հույսեր է փափագում: Ինչպես նշված է ՊՆ հաղորդագրության մեջ. ՙԱպրիլի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս-արեւելյան հատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք՚: Բայց ի տարբերություն թշնամու մնացյալ հրադադարի խախտման դեպքերից, Տավուշի մարզի Դովեղ գյուղի դեպքերն առանձնացան նրանով, որ ոչ միայն տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են պաշտպանական դիրքերը, այլեւ կրակոցներ են արձակվել գյուղի ուղղությամբ` վնասվել է գյուղի մանկապարտեզը եւ  ՙԳազ 53՚ մակնիշի ավտոմեքենան: Կարծես թե 1996 թվականից հետո նման դեպքեր չեն գրանցվել, եւ սա քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ համարում է նոր վտանգավոր տենդենցի սկիզբ. ՙԱկնհայտ է, որ Ադրբեջանում որոշել են, որ պարզապես սահմանին սադրիչ գործողություններ իրականացնելը սովորական է դարձել եւ արժանի հնչեղություն չի ստանում: Գլխավոր նպատակն այն է, որ իրենք հնարավորություն ունենան անընդհատ նշելու, որ կոնֆլիկտը շարունակվում է եւ գտնվում է թեժ փուլում: Կարծում եմ, այդ է պատճառը, որ նրանք փորձում են ճանապարհներ գտնել ավելի մեծ հնչեղություն ստանալու համար, որպեսզի միջազգային հանրությունը արցախյան հակամարտության մասին այլեւս չխոսի որպես սառեցված հակամարտության, այլ ավելի մեծ ուշադրություն դարձնեն ստեղծված ստատուս քվոն փոփոխելու համար՚: Իսկ թե ի±նչ նպատակ կարող էր ունենալ Ցեղասպանության զոհերի հիշատակման օրերին նման գործողություններ իրականացնելը, վերջինս ավելացրեց. ՙԿոնկրետ չգիտեմ, թե  ադրբեջանական կողմի խնդիրը որն էր, բայց գտնում եմ, որ կարելի է նաեւ միտում տեսնել: Համենայն դեպս, եթե խնդիր կա մեծ հնչեղություն տալ այդպիսի գործողություններին, ապա, սովորաբար, դա արվում է նման օրերի, ինչը կարող է գրավել բոլորի ուշադրությունը՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում