ՙԱԶՆԱՎՈՒՐ. ՙՀԱՅԵՐԸ ՁԵՌՔՆԵՐԸ ԳՐՊԱՆԸ ՉԵՆ ՏԱՆՈՒՄ՚

Արխիվ 12-16


ԱԶՆԱՎՈՒՐ. ՙՀԱՅԵՐԸ ՁԵՌՔՆԵՐԸ ԳՐՊԱՆԸ ՉԵՆ ՏԱՆՈՒՄ՚

Չնայած պատկառելի տարիքին, մեր հայրենակից, աշխարհահռչակ շանսոնյե ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ շարունակում է շրջագայել աշխարհով մեկ եւ օրերս էլ գտնվում էր ԱՄՆ-ում` Լոս Անջելեսում:
ARTN-SHANT հեռուստաընկերության Corner հաղորդման հարցազրույցում նա, մասնավորապես, հիշեցրել է, որ դեռ ժամանակին Քենեդին հետեւյալ միտքն է արտահայտել. ՙՄի° հարցրեք, թե ինչ կարող է անել երկիրը Ձեզ համար, ավելի լավ է հարցրեք, թե ինքներդ ինչ եք արել երկրի համար՚: Ապա նա հավելել է, որ հենց սա պետք է այսօր հասկանան հայերը: Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը հանդես է եկել նաեւ կոնկրետ առաջարկով. ՙԹող յուրաքանչյուր հայ ամեն ամիս տա այնքան, որքան կարող է: Թող տա 5 դոլար: Մենք այստեղ 2 միլիոն հայ ունենք, ինչքան կստացվի, եթե ամեն մեկը 5 դոլար տա: Քանի± դպրոց կարող ենք նորոգել՚:  Նա նաեւ շեշտել է. ՙՍփյուռքի հարցը շատ լուրջ է: Հայերը ձեռքները գրպանը չեն տանում: Ես չեմ կարող ողջ կյանքս աշխատել ու փողերը տալ: Երբ ես մեռնեմ, ո±վ է փող տալու: Ո±վ է տներ, դպրոցներ կառուցելու: Դա շատ դժվար է: Հայերը պետք է ամեն տարի, ամեն ամիս գումար հատկացնեն: Նրանք դա չեն անում: Նրանք ժլատ են: Ուրիշներն անում են, իսկ իրենք ուրախանում են: Դա սխալ է: Մենք պետք է աշխատենք հայերի ու Հայաստանի համար՚:


Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ Ազնավուրը նաեւ որոշ մանրամասներ է ներկայացրել իր ընտանիքի, իր երազանքների մասին եւ նշել, որ ինքն ավելի լավ երգում է ֆրանսերեն եւ որ հայերենով միայն մեկ երգ ունի:
Աշխարհում, երեւի թե, շատ քիչ հայ կա, ով իրավունք ունի հանդես գալ նման հայտարարություններով, հարցազրույցներով: Հիշենք թեկուզ Սպիտակի ահավոր երկրաշարժից հետո մեր երկրի քարուքանդ վիճակը, երբ հենց Ազնավուրը թե° ֆինանսական, թե° բարոյական մեծ աջակցություն ցուցաբերեց հայրենիքին: Նույնիսկ Հայաստանում համապատասխան հիմնադրամ բացվեց... Իհարկե, հետո խոսակցություններ տարածվեցին, որ Ազնավուրի ուղարկած գումարը նպատակին չի ծառայում...
Բայց Ազնավուրը շարունակում է իր երկրի նվիրյալն ու երկրի ցավով ապրողը մնալ եւ երբ բարձրաձայնում է անարդարությունների մասին, ոմանք պարզապես շահագործում են նրա ասածները` դրանք ծառայեցնելով իրենց նպատակին: Ազնավուրը ե°ւ քննադատելու, ե°ւ խորհուրդներ տալու իրավունք ունի:

ԷԼԻ ՄԵԶ ՙՉՀԱՇՎԵՑԻՆ՚

Ապրիլի 22-ին Երեւանի Ազատության հրապարակում  կայացավ աշխարհահռչակ տենոր ԱՆԴՐԵԱ ԲՈՉԵԼԻԻ համերգը: Երգչին նվագակցում էր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ ՙՀովեր՚ երգչախումբը: Հանրահայտ երգիչը  կատարեց հայտնի արիաներ իտալական օպերաներից: Համերգին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայ գրատպության 500-ամյակի եւ ՙԵրեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք՚ ծրագրի մեկնարկի կապակցությամբ Հայաստան ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարները, բարձրաստիճան պաշտոնատար անձինք:
ՙԻրավունքի՚ երեկվա համարում անդրադարձել էինք այդ համերգին, իսկ այսօր ուզում ենք խոսել արդեն, կարծես, տխուր ավանդույթ դարձած մի երեւույթի մասին: Նկատի ունենք կազմակերպիչների, կարելի է ասել, արհամարհական վերաբերմունքը լրատվամիջոցների նկատմամբ: Բանն այն է, որ նույնիսկ հավատարմագրված լրագրողները, ում տրվել է համապատասխան ՙբեյջը՚, չեն կարողացել մուտք գործել այդ օրվա համար նախատեսված, այսպես ասենք, դահլիճ, որտեղ դրված էին աթոռներ:
Եվ մի ուրիշ տհաճ բան էլ է նկատվել. Մոսկովյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում չէին դադարում անցումների ասֆալտը շերտաձեւ ներկելու աշխատանքները: Կարծես հենց կիրակի օրով, հենց այդ պահին պետք է իրականացվեին այդ աշխատանքները:
Բայց այդ ամենը, իհարկե, չխանգարեց ունկնդրել աշխարհահռչակ երգչի բարձրարվեստ ու բարձրաճաշակ կատարումները:

ՍՏԱՄՈՔՍՈՎ ՄՏԱԾՈՂՆԵՐՆ ՈՒ ԱՐՁԱՆԻ ԳԼՈՒԽԸ

Մենք եւ այլ լրատվամիջոցներ, հասարակական նախաձեռնություններ բազմիցս անդրադարձել ենք, այսպես կոչված, հուշարձանաքանդության տխուր երեւույթին: Սակայն, ամենայն հավանականությամբ, զգալով, որ կարողանում են անկաշկանդ ու անպատիժ իրականացնել իրենց գործունեությունը, բարբարոսները օրեցօր նոր ՙռազմավար՚ են հայտնաբերում:
Իհարկե, տվյալ դեպքում այդ ՙռազմավարը՚ նոր չէ: Երկու օր առաջ Երեւան-Չարենցավան մայրուղու վրա ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նկատել է, որ ՙՏՂԱՄԱՐԴՈՒ ԵՎ ԿՆՈՋ՚ հայտնի արձանը կրկին թալանվել է: Մոտ մեկ տարի առաջ երկաթից պատրաստված հուշարձանի` Տղամարդու ոտքերի հատվածը գողացվել էր: Իսկ այս պահին ֆոտոխցիկը ֆիքսել է, որ չկա նաեւ Տղամարդու գլուխը: Իհարկե, կարելի է այս հարցում մեղավորներ փնտրել ու գտնել, այսինքն` նրանց, ովքեր պատասխանատու են հուշարձանների պահպանության հարցում, բայց... Ինչպես մի անգամ նման առիթով նշել էր հայտնի մտավորականներից մեկը, հարկավոր է վերահսկողություն սահմանել մետաղի ջարդոն ընդունող զանազան կազմակերպությունների ու անհատների գործունեության վրա: Չէ± որ, ի վերջո, այդ ամենը հայտնվում է նրանց մոտ: Եվ արդեն պարզից էլ պարզ է, որ բարոյախրատական ճառերով պարզապես անհնար է խելքի բերել ոտք ու գլուխ գողացողներին: Ինչպես ասել է մեծերից մեկը. ՙՍտամոքսը խրատներ չի սիրում՚: Իսկ որ նման քայլի դիմողները մտածում են զուտ ստամոքսով, արդեն շատերին է հայտնի: Իսկ գուցե արձանի գլուխը տարել են, որ մի քիչ էլ գլխո±վ մտածեն: Տա Աստված:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում