ՙԱԴԱՆԱ՚ ԵՐԳԸ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՀՆՉԻ ԱՇԽԱՐՀԻ 15 ԵՐԿՐՈՒՄ

Արխիվ 12-16


ՙԱԴԱՆԱ՚ ԵՐԳԸ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՀՆՉԻ ԱՇԽԱՐՀԻ 15 ԵՐԿՐՈՒՄ

Ցեղասպանության հուշահամալիր այցելող հազարավոր մարդկանց շարքերը տարեցտարի համալրվում են օտարերկրացիներով: Վերջին տարիներին նրանց թվում է նաեւ ամերիկացի երգիչ ԴԱՆԻԵԼ ԴԵՔԵՐԸ, ով ոչ միայն այցելում է հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցում, այլ նաեւ ակապելլա կատարում իր խոսքերով եւ Արա Գեւորգյանի երաժշտությամբ ՙԱդանա՚ երգը:

Այս անգամ էլ երգիչը ձեռնունայն չի եկել Հայաստան: Նախատեսված են մի շարք ծրագրեր ու անելիքներ, զուգերգեր ճանաչված երգիչ-երգչուհիների հետ:
-Ամեն անգամ հայ հանդիսատեսի հետ հանդիպում եք մենահամերգով, իսկ ա±յս անգամ:
- Այս անգամ համերգ չի նախատեսվում, բայց աշնանը նախատեսվում է: Կարծում եմ` աշնանը մենահամերգով կհանդիպեմ հայ հանդիսատեսի հետ:
- Որքան գիտեմ, համերգներից մեկի ժամանակ ինչ-որ թուրք բոյկոտել է այն:
- Դա 2009 թվականին Արա Գեւորգյանի համերգի ժամանակ էր` Հալեպում: Այն հյուրանոցի մենեջերը, որտեղ մենք հանգրվանել էինք, գիտեր, որ համերգ ունենք եւ մեզանից համերգի տոմս էր խնդրել: Հաջորդ օրը, երբ մենք պետք է հյուրանոցից հեռանայինք, նա իր զայրույթն արտահայտեց երաժիշտների ու Արա Գեւորգյանի հանդեպ եւ, իհարկե, ՙԱդանա՚ երգն էլ ՙահավոր՚ երգ համարեց: Երբ փորձեցի միջամտել վիճաբանությանը եւ հանգստացնել իրավիճակը, այդ ժամանակ տեսա, թե նա ինչպես է քննադատում ՙԱդանա՚ երգը: Ես այնտեղ իրենց ասացի, որ ես հայ չեմ եւ ես եմ երգի խոսքերի հեղինակը, ու ինքս էլ կատարում եմ: Իսկ այդ երգում ոչ մի սխալ բան չկա: Այդ ժամանակ նա նորից ասաց, որ երգը շատ զզվելի է: Այդ ամենից հետո, երբ իրեն հարցրեցի, թե կարո±ղ է մի բան նշել երգից, որը ճիշտ չէ եւ չի համապատասխանում իրականությանը, նա պարզապես զայրացավ ու, առանց որեւէ բան ասելու, հեռացավ:
- Լսել եմ, որ Ձեզ բազմիցս ճնշել են այն հիմնավորումով, որ, չլինելով հայ ինչո±ւ եք երգում Հայոց ցեղասպանության մասին երգը:
- Իհարկե, երգը ես միշտ եմ կատարում ամեն տեղ եւ այն չեմ համարում միայն Հայկական հարց, դա ամբողջ մարդկության հարցն է: Իսկ ինչ վերաբերում է դեպքերին, ապա իմ կյանքում նման դեպքեր շատ են եղել, նույնիսկ սոցցանցերում եւ ՙYoutube՚-ում ինձ թուրքերն ահաբեկում են` գրելով, որ կսպանեն, որովհետեւ ես պարզապես պրոպագանդում եմ Հայկական հարցը ու, իբր, ես հայկական սուտն եմ տարածում: Այդ ժամանակ ես միշտ մատնանշում եմ, որ ես հայ չեմ, ամերիկացի եմ, իսկ երգում եմ ՙԱդանա՚ երգը, որովհետեւ համարում եմ, որ ճիշտ եմ:
- Իսկ այդ սպառնալիքներից հետո, չե±ք մտածում. ՙԻնչի±ս է պետք. ես հայ չեմ, հայկական արմատներ չունեմ՚:
- Ամեն մարդ պետք է պատասխանատվություն կրի այն հարցի նկատմամբ, թե ինքն ինչին է հավատում: Ամերիկացիներն ունեն մի շատ հայտնի ասացվածք. ՙՉարին իր հաղթանակի համար շատ բան է հարկավոր, իսկ լավ մարդուն հաղթանակի համար ոչինչ պետք չէ՚:
- Ի±նչ կարծիք ունեք Հայոց ցեղասպանության ընդունման եւ չընդունման մասին: Ի±նչ կոչով կդիմեք այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել ցեղասպանությունը:
- Իհարկե, Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի, եւ հենց ՙԱդանա՚ երգի իմաստն էլ դա է, որ տարածում գտնի երգը, եւ մի որոշում կայացնեն այդ հարցի շուրջ: Բազմիցս նշել եմ եւ հիմա էլ եմ ասում, որ, երբ մարդիկ խոսում են ցեղասպանության մասին, դրանք պարզապես խոսքեր են. հինգ րոպե անց կարող են մոռանալ, բայց, երբ ես երգում եմ իմ երգը` ՙԱդանան՚, որով ես պատմում եմ Հայոց ցեղասպանության մասին, սերնդեսերունդ այն կարող է անցնել:
- Ի±նչ նոր համագործակցությամբ հանդես կգաք Արա Գեւորգյանի հետ:
-  Իհարկե կլինի նոր համագործակցություն. մենք պատրաստվում ենք նոր երգեր ձայնագրել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին` 2015 թվականին: Այդ տարի Արա Գեւորգյանի հետ համերգային շրջագայություն ենք նախատեսում աշխարհով մեկ: Բացի այդ, ՙԱդանա՚ երգը 2015 թվականին պետք է կատարվի` հնչի աշխարհի 15 երկրում, որպեսզի հիշատակվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում