ՙՙԳԱՄԱՌ ՋՈԲԱ, ՅՈԼԴԱՇԼԱՐ
Արխիվ 12-16![]()
ԳԱՄԱՌ ՋՈԲԱ, ՅՈԼԴԱՇԼԱՐ
Երեկ Վրաստանի իշխանությունները Ախլցխայում, դպրոցական երեխաներին թույլ չեն տվել երթ կատարել ու հարգել եղեռնի զոհերի հիշատակը: Դժվար չէ պատկերացնել այս վերաբերմունքը Վրաստանի կողմից, քանի որ նրանք չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը, բայց մինչ այդ պաշտոնական արգելք երբեք չի եղել:
Սակայն դեմ դուրս գալ դպրոցականներին, եւ թույլ չտալ հարգանքի տուրք մատուցել, սա արդեն այլ թեմա է: Մեկնաբանության համար դիմեցինք Ջավախահայերի միության նախագահ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ. ՙԱշխարհի ոչ մի երկրում նման բան չկա, նույնիսկ Թուրքիայում են մարդիկ երթ կազմակերպում, բայց հայաբնակ հայկական Ջավախքում թույլ չեն տալիս, որ խնկարկեն 1,5 միլիոն հայերի հիշատակը: Այն, որ Վրաստանը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, դա դեռ մի կողմ դնենք, այն որ թուրքաադրբեջանական տանդեմի հետ ամեն օր սիրախաղի մեջ են, դա էլ ենք տեսնում, բայց այն, որ ջավախքցին իրավունք չունի հարգելու զոհերի հիշատակը, թող մեկնաբանեն կամ վերլուծեն բոլորը: Սա շատ տխուր եւ աննախադեպ իրողություն է, եւ այսքան բացահայտ կերպով դեմ դուրս գալ մարդկանց եւ թույլ չտալ հարգելու զոհերի հիշատակը, սխալ է: Ուզում եմ հավատալ, որ այս երեւույթը շարունակական չի լինի, եւ պետք է մեր իշխանությունները որոշակի աշխատանք տանեն վրաց իշխանությունների եւ հասարակական շերտերի հետ, որպեսզի նման բաներ չկրկնվեն՚:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

