ՙՙԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16![]()
ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ
Ցեղասպանության թեմայով զրուցեցինք նաեւ Հայաստանում հրեական համայնքի ղեկավար ՌԻՄԱ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԻ հետ:
-Ըստ Ձեզ, Թուրքիան երբեւէ կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
- Դա բացառվում է, որովհետեւ նրանք այնպիսի դիրք են ընդունել, որ նույնիսկ աշխարհի իրենց ընկերներին են կորցնում: Չեմ կարծում, որ Թուրքիան կճանաչի Ցեղասպանությունը, չնայած պետք է դրան ձգտել, ջանք ու եռանդ պետք է չխնայել, որ դա տեղի ունենա: Ոչ մի րոպե չպետք է հանգիստ մնալ, առանց այն էլ հայերն արդեն բավական ժամանակ են կորցրել խորհրդային շրջանում:
- Իսկ երբ ամբողջ աշխարհը, այդ թվում` Թուրքիան, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա ի±նչ կտա Հայաստանին:
- Առաջին հերթին` բարոյապես կբավարարի մարդկանց, ուժ կտա մարդկանց հավատալ, որ աշխարհը ճանաչում է այդ ամենը, իսկ ցանկացած ցավակցություն թեթեւացնում է ցավը: Կարեւորը ոչ թե զուտ ճանաչման պահն է, այլ հետեւանքները հետագայում ընդունելն է: Այսինքն` վերադարձնելը մարդկանց կորցրածը, դա լինի հող կամ մեկ ուրիշ փոխհատուցում: Բայց դա հեռանկար է, եւ ես կարծում եմ, որ այս պահին ամենագլխավորն այն է, որ հայերը զգան, որ իրենց ցավակցում են, առաջին հերթին, իհարկե, Թուրքիան:
- Ասում են, որ Իսրայելի ժողովուրդը, բացի Հոլոքոստից, այլ ցեղասպանություն չի ընդունում, այդ թվում` հայերինը: Դա իրո±ք այդպես է:
- Ասեմ, որ դա բացարձականապես ճշմարիտ տեղեկատվություն չէ: Մարդիկ ճանաչում են: Գիտեք, որ Իսրայելում այդ թեմայի շուրջ քննարկումներն ակտիվանում են, ու պետք է դա ավելի շատ պրոպագանդվի, դրա մասին ավելի շատ խոսվի, ավելի շատ տեղեկատություն տրվի: Եվ հնարավոր չէ, որ Իսրայելը չի ճանաչի: Դա նաեւ տարբեր քաղաքական կառույցների կարծիք է, եւ ամբողջությամբ ժողովուրդը, անշուշտ, պատրաստ է Ցեղասպանության ճանաչմանը: Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը չի կարելի համեմատել կամ էլ հակադրել, դրանք երկուսն էլ ցավ են, ողբերգություն, երկու ժողովուրդների ցեղասպանություններ:

