ՙՀԱԿ-Ը ԺՈՂՈՎՐԴԻՆ ՍՈՒՏ ԽՈՍԵԼ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ
Արխիվ 12-16![]()
ՀԱԿ-Ը ԺՈՂՈՎՐԴԻՆ ՍՈՒՏ ԽՈՍԵԼ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ
Նախորդ շաբաթ, շրջայց կատարելով Տավուշի մարզում եւ զրուցելով մարդկանց հետ նախընտրական տրամադրությունների մասին, եկանք այն կարծիքի, որ այս տարածաշրջանում ազգաբնակչությունը բավական ինֆորմացված է, պատրաստ, եւ ճանաչում է թե° մեծամասնական թեկնածուներին, թե° համամասնականով առաջադրված կուսակցություններին:
Ըստ մեր զրույցների, Տավուշի մարզում եւս առաջին տեղերում էին Հանրապետական եւ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունները:
Այցելելով տարբեր գյուղական շրջաններ, նկատելի դարձավ, որ մարդիկ այդքան էլ շատ չէին ուզում խոսել դժգոհություններից, իրենց իրենց ապրելակերպից, եւ երբ հարց էինք ուղղում, թե ինչ չլուծված խնդիրներ ունի գյուղը, գյուղացիները հիմնականում նշում էին մշակութային ծրագրերի սակավության, երիտասարդների ժամանցի վայրերի, որոշ գյուղերում էլ` ոռոգման եւ խմելու ջրի եւ աշխատատեղերի մասին: ՙՈր ասենք` շատ վատ ենք ապրում, սուտ կլինի, ուղղակի, եթե աշխատանք ավելի շատ լինի, էլ ավելի լավ կապրենք: Մեր հիմնական խնդիրը սահմանամերձ լինելն է, որ անընդհատ կրակոցներ են հնչում, բայց, փառք Աստծո, այնպիսի կայացած բանակ ունենք, որ վախենալու բան չունենք, պարզապես հաճելի չէ՚: Այս կարծիքը հիմնականում արտահայտում էին կանայք, իսկ տղամարդիկ խիստ զբաղված էին իրենց աշխատանքներով: Սակայն նրանց հիմնական պահանջներն այդքան էլ չէին տարանջատվում կանանց կողմից ներկայացված պահանջներից:
Զրույցների ընթացքում եղավ նաեւ զվարճալի միջադեպ. մոտենալով փոքրիկ խանութներից մեկին, հարցրեցինք, թե` ձեր տարածքային պատգամավորության թեկնածուներից ո±ւմ գիտեք: Տիկինը պատասխանեց, որ դեռ ոչ մեկին չգիտի, այնուհետ, երբ դուրս եկանք, նկատեցինք, որ խանութի վրա փակցված է թեկնածուներից մեկի նկարը, եւ այս անգամ էլ հարցրեցինք, թե` ճանաչո±ւմ եք նկարում պատկերված անձին: Տիկինը պատասխանեց. ՙՈնց չեմ ճանաչում, ինքը ուզում է մեր դեպուտատը դառնա ու ես հենց իրան էլ ընտրելու եմ՚:
Իսկ ո±ր քաղաքական ուժին եք վստահում եւ ձեր ձայնը կտաք. այս հարցին ի պատասխան` ինչպես արդեն նշեցինք, հիմնականում հիշատակում էին Հանրապետական եւ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունները: Երբ հետաքրքրվում էինք, թե ինչո±ւ հենց այդ կուսակցություններին, ՀՀԿ-ի համար նշում էին երկրի կայունության եւ արտաքին թշնամուց պաշտպանված լինելը. ՙԱղջիկ ջան, մենք ձայն ենք տալիս ՀՀԿ-ին, քանի որ շատ լավ տեսնում եւ զգում ենք, թե ինչպես է մեր նախագահ Սերժ Սարգսյանն ամեն բան անում, որ պատերազմ չսկսվի, չնայած որոշ թերությունների` մեր զինծառայողներն ու զինաշխատակիցները գոհ են այսօրվա բանակից, չէ± որ մեզ հենց բանակն է պահում: Բացի այդ, սկսել ենք ավելի լավ ապրել, իսկ մնացած խնդիրներն առաջիկայում կլուծվեն: Հիմա նոր մարդիկ գան իշխանության գլուխ` ամեն բան խառնվելու է իրար, պատերազմ է սկսվելու՚:
ԲՀԿ-ին ընտրողների հիմնական մասը ձայն են տալիս այն բանի համար, որ լավ խոստումներ է տվել. ՙՀես ա էս մարդիկ բերել մեզ տրակտորներ են նվիրել ու ասել են, որ էլի են օգնություններ տալու, բա ո±նց չընտրենք այդ կուսակցությանը: Պարոն Ծառուկյանը շատ լավ, բարի մարդ է՚: Ի դեպ, նշենք, որ մենք անձամբ տեսանք նվիրված տրակտորները, որոնք հիմնականում տեղակայված էին գյուղապետարանների կողքին:
Մեր հերթական զրույցի ժամանակ հանդիպեցինք նաեւ մարդկանց, ովքեր պատրաստվում են իրենց ձայնը տալ ՀՅԴ-ին եւ ՀԱԿ-ին: Նշենք, որ ՀՅԴ-ի կողմնակիցները հիմնականում այն մարդիկ էին, ովքեր դեռ հիշում են պատերազմը եւ այդ հուշերը բերում են նրան, որ իրենց ձայնը տան նրանց: ՀԱԿ-ին եւս ընտրում էին` վերհիշելով Վանո Սիրադեղյանին, ով այդ տարածաշրջանի ծնունդ է, ինչպես նաեւ` Նիկոլ Փաշինյանին: Բայց պարզվում է, որ հերիք չէ, ՀԱԿ-ը սուտ խոստումներ է տալիս, նա հիմա ստիպում է ժողովրդին սուտ խոսել: Մեր այս զրույցի ժամանակ տավուշցիները ասացին. ՙՄենք լսել ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր քարոզի ժամանակ ասում է, որ` ժողովուրդ ջան, եթե հանկարծ կգան հարցեր կտան, կամ սոցհարցում կանցկացնեն, դուք ստից ասեք, որ ՀՀԿ-ին եք ընտրում, որ թողնեն գնան: Բայց դե մենք գիտենք, որ դուք մեզ եք ընտրելու՚: Ահա, մեզ վառ օրինակ, թե ինչպես է ցանկանում ղեկավարել այս ուժը, դեռ իշխանությանը մոտիկ չեկած:
Նյութը` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ

