ՙՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՀԱԶԱՆԳԵՐԸ

Արխիվ 12-16


ՙՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՀԱԶԱՆԳԵՐԸ

ՙԻրավունքի՚ այս տարվա թիվ 29 համարում հրապարակված ՙՄահվան պայմանագիր՚ հոդվածին տրված ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ¥ՀՀՈ ՔԳՎ¤ արձագանքը մեղմ կլիներ տարօրինակ ու տարակուսելի համարել: Սակայն, մինչ դրան հասնելը, նախ` հակիրճ հիշեցում, թե խոսքն ինչի մասին է:


Այսպես` հիշատակված հրապարակումը վերաբերում է ՙԱրգանդի միոմա՚ ախտորոշմամբ 2011թ. մարտի 22-ին վիրահատված Թ. Սիմոնյանին: Վիրահատության հաջորդ օրը հիվանդը մահացել էր. ՙԹոքերի անոթների թրոմբոէմբոլիայի հետեւանքով, որը պայմանավորված է եղել ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացումով, որով հանգուցյալը տառապել է կենդանության օրոք՚: Այլ խոսքով` բժիշկները հավաստիացնում են, թե կնոջ ոտքերից թրոմբ էր պոկվել եւ խցանել անոթները:
Այս հրապարակումից մեկ ամսից ավելի անց ՀՀՈ ՔԳՎ Երեւանի Կենտրոնական բաժնի ավագ քննիչ Գ. Բեգոյանն ու նրա պետ Ս. Մաթեւոսյանը վերջապես որոշել էին պարզել նյութում արծարծված մեկ հանգամանք, որն, ըստ նշված իրավապահների. ՙՔրեական գործի նախաքննության օբյեկտիվության, լրիվության եւ բազմակողմանիության համար էական նշանակություն ունի…՚: Նյութում խոսքը գնացել էր անկողմնակալ մասնագետի այն կարծիքի մասին, որ թրոմբ ունեցող անձն այլ վիրահատության ենթակա չէ…
Սակայն ըստ լրագրողի, նյութում նշված հենց այս հանգամանքը, որը մեկամսյա մտորումներից հետո կարեւոր թվաց քննիչին, էական ոչ մի նշանակություն ունենալ չէր կարող, քանի որ այն ընդհանրապես չէր առնչվում քրեական գործին:  
Ավելորդ չէ հիշեցնել նաեւ, որ դեպքից մեկ տարի անց ՙհետաքրքրասիրություն ձեռք բերած՚ քննիչը դեպքից հետո հրաժարվել էր հարուցել քրեական գործ, համոզված լինելով, որ հանցադեպ չկա: Դատախազության ուղղակի միջամտության արդյունքում` պարոն Բեգոյանի ՙներքին համոզմունքը՚ շեշտակի փոխվել էր…
Սակայն դրանք դեռ ծաղիկներն էին` քրեական գործի պտուղները հասունացան այնժամ, երբ լրագրողն իր հրապարակման մեջ ՙտեղեկացրել՚ էր քննիչին, որ մեկ այլ բժշկական հաստատություն ՙփաստել՚ էր, թե Թ. Սիմոնյանը թրոմբ… չի ունեցել:
Դրանից զատ, մեզ հասցեագրված նամակ-արձագանքում քննիչը հետաքրքրվել էր նաեւ այն անձի ինքնությամբ, ով լրագրողին արտահայտել էր մասնագիտական իր կարծիքը: Ավելին. նա պահանջել է տրամադրել ՙնշված բժիշկ-մասնագետի անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, հաշվառման եւ բնակության վայրի հասցե, քաղաքային եւ բջջային հեռախոսահամարներ՚: Ուրեմն ինչո±ւ այդ մասնագետի ինքնությունը քննիչին հետաքրքրեց հրապարակումից մեկ ամիս անց միայն: Այս հարցը հռետորական չէ: Հակառակը` անչափ էական է, քանի որ ցանկացած ոստիկանի ու ԶԼՄ-ի աշխատակցի հայտնի է, որ լրագրողն իր զրույցներն անձանց հետ ձայնագրում է եւ այդ ձայնագրառումները պահպանում է առավելագույնս մեկ ամիս:
Հրապարակումից ընդամենը մի քանի օր անց քննիչը նույն հարցով դիմել էր մահացած Թ. Սիմոնյանի ամուսնուն` Հարություն Կարապետյանին, այսինքն` այն անձին, ով չգիտեր եւ չէր կարող իմանալ, թե ինչպես էր իր հետաքննությունն իրականացրել լրագրողը: Հ. Կարապետյանից իրեն չգոհացնող պատասխան ստանալուց հետո, ինչո±ւ քննիչն անմիջապես չի կապվել լրագրողի հետ, ով այդ ժամանակ միգուցեեւ տրամադրեր ոչ միայն պահանջվող տեղեկությունները, այլեւ` քննիչին հետաքրքրող անձի մազերի քանակը եւ այլ տվյալներ: Պատասխանը պարզից պարզ է. շեղել լրագրողական հետաքննությունը իսկապես էական այն հարցերից, որոնք բարձրացվել էին հոդվածով…
Կարծում ենք` Ոստիկանության ղեկավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում քննչական ոլորտի գործունեությանը: Վերջին հրապարակումներում ՙԻրավունքը՚ մեկ անգամ չէ, որ փաստել էր այն դեպքերը, երբ ոստիկանները ոչ միայն անտեսում են լրագրողների տրամադրած տեղեկությունները, այլեւ բաժիններից դուրս են հրավիրում այն լրագրողներին, ովքեր տեղեկացնում են քննիչներին` վերջիններիս կողմից փնտրվող անձանց գտնվելու վայրի մասին: Խնդրեմ, եւս մեկ թարմ օրինակ. ՀՀՈ ՔԳՎ Աշտարակի բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Արսեն Վարդանյանը նախօրեին ՙզայրացավ՚ ձեր խոնարհ ծառայի վրա այն բանի համար, որ նա երկրորդ անգամ տեղեկացրեց նրան այն անձի ուր լինելու մասին, որի վերաբերյալ ամիսներ առաջ Ա. Վարդանյանը կայացրել էր բերման ենթարկելու մասին որոշում եւ իբր փնտրում էր: Իսկ ինչո±վ բացատրել, որ Ոստիկանությունը խեղաթյուրում է կատարված հանցագործությունների վերաբերյալ իրեն ուղղված ահազանգերը եւ տարածում կեղծ տեղեկատվություն: Օրինակները` բազմաթիվ ու բազմազան են... Մի±թե իրավապահներն ի վիճակի չեն հասկանալ, որ լրագրողները պատրաստ են համագործակցել իրենց հետ, բայց ոչ` հանցագործությունները եւ հանցագործներին պարտակելու հարցում…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում