ՙՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ՚

Արխիվ 12-16


ՙՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍԵԼ Է  ԱՇԽԱՐՀԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ՚

ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբի հյուր` ՀՀ գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ներկայացրեց Հայաստանում գիտության արդի վիճակը վերջին մի քանի տարիների ընթացքում` մասնավորապես նշելով.


իտության տեղն ամբողջ աշխարհում էապես փոխվել է, իսկ գիտություն նշանակում է` նոր գիտելիք: Վերջին շրջանում գնալով փոխվում է գիտության դերը այն իմաստով, որ գիտությանը վերապահվում են լրացուցիչ խնդիրներ, որոնք կապված են կյանքի բոլոր բնագավառների հետ: Դրա համար այն բանաձեւը, որը կիրառվում է գիտության հետ, ուրիշ իմաստ ունի, այն` է գիտելիքահեն տնտեսություն եւ հասարակություն: Նախկինում գիտելիքը միանգամից չէր դառնում մարդու գործունեության առարկան, եւ հարկավոր էր երկար ժամանակ, մինչ այն սուբյեկտը, ով գիտելիքներ ուներ, կարողանար այն կիրառել գործնականում: Իսկ այսօր աշխարհում փոխվել է այդ իրավիճակը, գործնական մասն ավելացել է, որը կապված է նաեւ աշխարհի ազգաբնակչության ավելացման հետ, որն այսօր կազմում է մոտ 7 միլիարդ, իսկ 50 տարի առաջ դրա կեսն էր, չնայած որ բնական ռեսուրսները գնալով պակասում են: Օրինակ, կա վառելիքի խնդիր, եւ հայտնի է, որ մի 50-60 տարի հետո էապես կրճատվելու է նավթի արտադրությունը, եւ այլն: Հետեւաբար` այսօր գիտության առջեւ դրված է ալտերնատիվ էներգիայի ստեղծման մասին խնդիրը:
Ցանկանում եմ նշել հետեւյալը. այսօր շատերը խոսելով մեր գիտության մասին, ասում են, որ այն գտնվում է շատ վատ եւ օրհասական վիճակում, գիտնականները խեղճ են, եւ այլն: Գուցե գիտնականները խեղճ են, բայց նախորդ որակումները չեն համապատասխանում իրականությանը: Այսօր մեր գիտությունն ունի բարձր մակարդակ, որը ես ասում եմ աշխարհի անկախ փորձագետների գնահատականներով: Առավել պարզ լինելու համար բերեմ տվյալներ: Ամեն տարի Ակադեմիան անցկացնում է տարեկան ժողով, որտեղ հաշվետվություն է ներկայացվում, եւ, ըստ մեր տարածաշրջանի ¥Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիա, որի մեջ մտնում է Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը, միջին Ասիայի բոլոր հանրապետությունները եւ Իսրայելը¤, գիտությամբ զբաղվողների թվաքանակով Հայաստանում նվազում է նկատվում 2002-2007 տարիների ընթացքում տարբեր պատճառներով, այդ թվում նաեւ` ազգաբնակչության թվաքանակի տարբերությամբ: Ադրբեջանում 2007 թվականին ունեին 11 280 հետազոտող, իսկ մենք ունեինք 4 հազար, այսինքն` մոտ երեք անգամ քիչ: Վրաստանում եւ Ղազախստանում եւս նվազում է նկատվել, իսկ Իսրայելի տվյալներն այս ցուցակում չկան, քանի որ նախ` նրանք չեն տալիս, եւ բացի այդ, աշխարհում բոլոր հրեաները ինչ տպագրում են, դա վերագրում են իրենց երկրին: Իսրայելը ահռելի գումարներ է տրամադրում գիտությանը` տարեկան հինգ միլիարդ դոլար: Գիտական հետազոտությունների համար մեր երկրում 2007 թվականին տրամադրվել է 36 միլիոն դոլար, Ադրբեջանում` 114 միլիոն դոլար, այսինքն` մոտ չորս անգամ ավելի, եւ Վրաստանում` 21 միլիոն դոլար: Այս գումարները միայն պետական բյուջեով չի տրամադրվում, այլ տարբեր տիպի դրամաշնորհներով, իսկ մեզ մոտ պետական բյուջեից այսօր տրամադրվել է 20 միլիոն: Ըստ գիտական հրապարակումների արդյունքների, Հայաստանը սկսած 2003 մինչ 2008 թթ.` ունի 544 միավոր, Ադրբեջանը` 292, այսինքն` արդյունքներով մեկ ու կես անգամ ավել ենք: Վրաստանն ունի 328 միավոր: Ղազախստանը, որը գիտությանը տրամադրում է 300 միլիոն դոլար, ունի 218 միավոր: Իսկ գիտական արդյունքներով միջազգային համագործակցության մակարդակում մեր երկիրն առաջ է:
1990 թվականին Հայաստանի ՀՆԱ-ից գիտության հատկացումները կազմել են 2,5, 1995թ.` 0,1, 2000-2005թթ.` 0,3, 2006-2009թթ.` 0,2, իսկ այս տարի` 0,3 տոկոս: Նշեմ, որ այս առումով Ադրբեջանի ցուցանիշը չի տարբերվել մեզանից եւ կազմել է 0,2:
Եթե նայենք յուրաքանչյուր երկրի գիտնականների հղումների թիվը, կամ գիտական աշխատանքի որակը, ապա Հայաստանի ցուցանիշը կազմում է 9197, Բելառուսինը` 12 հազար եւ ՌԴ-ինը` 324 հազար: Սակայն մեկ գիտնականին ընկած ցիտելու թվով մենք առաջինն ենք, եւ դա հավասար է 1,55, ՌԴ-ում` 0,75, Բելառուսում` 0,38` ըստ 2010 թվականի արդյունքների, որոնք վերցված են տվյալների շտեմարանից: Մեկ այլ աղբյուրի արդյունքների համաձայն` 1986-2010թթ. Հայաստանը, Ադրբեջանի եւ Լիբանանի համեմատ, կրկին առաջ է` ըստ ցիտելու արդյունքների: Իսկ ահա 2008 թ., կրկին ցիտելու առումով Հայաստանը հասել է  աշխարհի գիտության միջին մակարդակին, 2010 թվականին մի փոքր նվազել է: Նշեմ նաեւ, որ աշխարհի միջին մակարդակից բարձր ցուցանիշներ ունեն ընդամենը 16 երկիր: Իջեցման տենդենցը կապված է նրա հետ, որ գիտական հետազոտությունների հենքը, դրանք են սարքավորումները, ժամանակակից տեխնոլոգիաները եւ այլն, աստիճանաբար ֆիզիկապես եւ բարոյապես մաշվում է: Ժամանակակից մակարդակի շատ խնդիրներ չենք կարողանում լուծել: Բայց եթե նայենք վերը նշված թվերը, գումարային առումով, ապա կտեսնենք, որ մեր գիտական արդյունքի ուղիղ կեսը ձեռք ենք բերում միջազգային համագործակցության շնորհիվ: Եթե մնանք միայն ներսի հնարավորություններով, նման արդյունք չենք ունենա:
Միջին մակարդակի նվազման մեկ այլ կարեւոր պատճառ է մարդկային ռեսուրսների նվազումը: Առավել եւս` միջին սերնդի, այսինքն` 35-55 տարեկան անձանց: Գիտության արդյունք բերողը դա միջին սերունդն է, որը, ցավոք, գնալով մեզ մոտ պակասում է: Ըստ մեր Ակադեմիայի արդյունքների` երիտասարդ կադրեր են համարվում մինչեւ 35 տարեկանները, ովքեր կազմում են մեկ երրորդը, միջին սերունդը 26 տոկոս է, իսկ ավելի ավագ սերունդը, 55 եւ ավելի տարեկանները` 45 տոկոս են կազմում:
Ըստ 2012թ., մեկ միլիոն բնակչին ընկած եվրոպական տարբեր դրամաշնորհների արդյունքում` մեր երկիրը գտնվում է երկրորդ տեղում, եւ հատկացվում են 10 տարբեր դրամաշնորհներ, իսկ առաջին տեղում է Վրաստանը` 10,2:  
- Գիտության ո±ր ճյուղերին են ձգտում հիմա երիտասարդ սերնդի ներկայացուցիչները:
- Նշեմ, որ ոչ բոլոր գիտությունների թեկնածուներն են աշխատում գիտության ոլորտում. 10 տոկոսը, իսկ մնացած 90 տոկոսն այլ ոլորտներում են աշխատում: Բայց հիմնական ճյուղերն են ինֆորմատիկան, կիրառական մաթեմատիկան, ֆիզիկան, երկրաբանությունը, էկոլոգիան, կենսաբանությունը եւ այլն: Իսկ ամենազարգացած ոլորտը ֆիզիկան է:

Նյութը` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում