Նախկին վարչապետ, ՙորձ կովերի՚...

Արխիվ 12-16


Նախկին վարչապետ, ՙորձ կովերի՚ գծով հմուտ մասնագետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարեց. ՙՍրանց շանս չպիտի տալ, մայիսի 6-ը վերջնական է, գնալու ենք մինչեւ վերջ:

Նոն-ստոպ գնում ենք մինչեւ կատարյալ իշխանափոխություն՚: Դե, իշխանափոխության մասին ամենատարբեր բնորոշումներ էինք տեսել ու լսել, բայց ՙնոն-ստոպ՚ գնալը չենք լսել... Ախր, զարմանալիորեն դա այն բառն է, որը սովորաբար օգտագործվում է դիսկոտեկներում, եւ նշանակում է անընդմեջ, ասենք, կես ժամով, մի ժամով կամ ավել պարեղանակ միացնել եւ այդքան ժամանակ փորձել պարել... Զարմանալով հանդերձ` մնում է ենթադրել, որ պարոն Բագրատյանը դժբախտ պատանեկություն է ունեցել, որի ընթացքում դիսկոտեկ գնալու եւ ՙնոն-ստոպ՚ պարելու մուրազը փորն է մնացել, ու այդ պատճառով հիմա ՙնոն-ստոպի՚ իր կարոտը ուզում է բավարարել նախընտրական քարոզարշավի ընթացքում:
Չէ, էս ինչեր են կատարվում մեր երկրում: Քիչ է, որ ԷԴՎԱՐԴ ՄԱԴԱԹՅԱՆԻՆ` հայտնի Խուճուճ Էդոյին, չթողեցին գրանցվել պատգամավորության թեկնածու, հիմա էլ ավտոմեքենան տարել են տուգանային հրապարակ եւ խոշոր գումարով տուգանել: Սակայն որ նայես, ավտոխախտումների ամբողջ փնջին, ստացվում է ՙօլիգարխիկ կայֆերի՚ մի մեծ հավաքածու: Տուգանային հրապարակ գնացել է ՙգոլդ՚ համարներ կրող մերսեդեսը, որի ղեկին վարորդական իրավունք չունեցող վարորդ էր, այդ մեքենայի վրա դրված էին արգելված ձայնային ազդանշաններ` ՙդռիկներ՚, եւ դա քիչ էր, պարզվում է, որ այդ համարանիշը ոչ թե տվյալ ավտոմեքենայինն էր, այլ Խուճուճ Էդոյին պատկանող այլ` կադիլակ ավտոմեքենայինը: Չէ, զարմանալի բաներ են տեղի ունենում, եւ եթե այդպես շարունակվի, միգուցե հարկ լինի ստեղծել ճնշված օլիգարխների պաշտպանության կոմիտե:
Ապրիլի 24-ին տեղի ունեցան երկու` մեզ համար տհաճ իրադարձություններ: Մեկը` ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ, որի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց, այսպես կոչված, ՙԽոջալուի ցեղասպանությունը՚, իսկ երկրորդը` ԱԹԵՆՔՈՒՄ, ուր տեղի թուրքերին հաջողվեց, ոստիկանության հետ բախումներ հրահրելով, խափանել Հունաստանի հայ համայնքի բողոքի ցույցը: Դե, Կոլումբիայի դեպքում հասկացանք` ամբողջ վերնախավը բաղկացած է թմրաբիզնեսմեններից, որոնք հարազատության սկզբունքով լավ էլ պիտի որ լեզու գտնեին ադրբեջանական նավթահանքերը շահագործող ՙԲրիթիշ Պետրոլիումի՚ հետ. չէ± որ ժամանակին Մեծ Բրիտանիան պատերազմ էր սկսել Չինաստանի դեմ, երբ այդտեղ փորձել էին արգելել ափիոնի արտադրությունը: Թուրքերի դեպքում էլ ամեն ինչ հասկանալի է` թուրքը թուրք է մնում` անկախ աշխարհագրական վայրից, այդ թվում` եւ Եվրոպայում: Տվյալ դեպքում մեզ զարմացնողը հույներն են: Ախր, նրանց էլ են թուրքերը ցեղասպանության ենթարկել, եւ նոր չէ, որ թուրքին ճանաչում են: Այդքանից հետո, զարմանալի է, թե ինչպես են հույները թույլ տվել, որ իրենց երկրում լինի այնպիսի կատեգորիա, ինչպիսին է թուրքական համայնքը:
Եվ վերջապես ապրիլի 24-ի նախօրեին զարմանալի դիպուկությամբ մեր հայրենակիցներին բնորոշում տվեց ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ. ՙՍփյուռքի հարցը շատ լուրջ է: Հայերը ձեռքները գրպանը չեն տանում: Ես չեմ կարող ողջ կյանքս աշխատել ու փողերը տալ, երբ ես մեռնեմ, ո±վ է փող տալու: Ո±վ է տներ, դպրոցներ կառուցելու... Հայերը պետք է ամեն տարի, ամեն ամիս գումար հատկացնեն, նրանք դա չեն անում: Նրանք ժլատ են, ուրիշներն անում են, իսկ իրենք ուրախանում են: Դա սխալ է, մենք պետք է աշխատենք հայերի ու Հայաստանի համար՚: Դե ինչ, մեծն շանսոնյեի խոսքին ավելացնելու բան չկա:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում