ՍԻՄ-Ը ԳԼՈՒԽ ԽՈՆԱՐՀԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌՋԵՎ

Արխիվ 12-16


ՍԻՄ-Ը ԳԼՈՒԽ ԽՈՆԱՐՀԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌՋԵՎ

Ապրիլի 24-ի առավոտյան ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը` նախագահ Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ, այցելեց Ծիծեռնակաբերդ եւ գլուխ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ: ՍԻՄ երիտասարդական կառույցի անդամների վերնաշապիկների վրա գրված էր ՙ1915. մենք հիշում ենք՚:


Հայտնի է, որ ՍԻՄ կուսակցությունը իր հիմնադրման օրվանից` 1988թ.-ից,  հանդես է գալիս Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, դրա հետեւանքների վերացման, փոխհատուցման պահանջներով: Բացի այդ` ՍԻՄ կուսակցությունը պահանջում է Թուրքիայից հանել օկուպացիոն զորքերը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից:

ՙՕՍԿԱՆՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ ԲՀԿ-Ն՚

Կրկին անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պատմական ոսկեզօծ Vertu հեռախոսի եւ զենքի չարչրկված թեմային` փորձեցինք պարզել, թե արդյոք ԲՀԿ-ականները տեղյակ են, որ ՙՀավաքների ազատության մասին՚ օրենքն արգելում է հավաքներին ներկայանալ զենք-զինամթերքով: Չէ± որ Գ.Ծառուկյանը կարծես թե այլեւս չի հերքում այն, որ որոշ դեպքերում նախընտրական հանդիպումներին զենք է ունեցել: Սակայն ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ զենք կրելը որեւէ խախտում չի համարում. ՙՈչ, ամեն դեպքում արդեն դրա մասին չափից դուրս շատ է խոսվել, ուրիշ թեմաներ շոշափեք...՚:
Դե եթե ուրիշ թեմաներ, ապա անդրադարձանք ԲՀԿ ՙուրիշ՚ անդամ Վարդան Օսկանյանին եւ նրա արտահայտած` Եգիպտոսի, Լիբիայի, Թունիսի ու այլ արաբական երկրների հեղափոխությունը Հայաստանի համար լավագույն տարբերակ համարելու անհաջող տեսակետին: Մինչդեռ Խ.Գալստյանը չցանկացավ պատասխանել, թե ԲՀԿ-ն կիսո±ւմ է արդյոք Օսկանյանի արաբական հեղափոխության օրինակները Հայաստանի վզին փաթաթելու միտումը. ՙԴուք զանգահարեք եւ պարոն Օսկանյանից լրացուցիչ բացատրություններ ուզեք: Ես այժմ Մասիսում հանրահավաքի մեջ եմ՚:
Իսկ Գալուստ Սահակյանի ՙԱզատություն՚ ռադիոկայանով արտահայտած այն կարծիքին, որ Օսկանյանը վարկաբեկում է ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը միանշանակ հերքում է. ՙԻհարկե, Վարդան Օսկանյանը չի կարող վարկաբեկել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը: Իսկ թե ինչո±ւ է Գալուստ Սահակյանն այդպես կարծում, հարցրեք իրենից՚:
Եվ, իրոք, պարոն Օսկանյան, ինչքա±ն կարող է ԲՀԿ-ն պատասխան տալ Ձեր ասածների ու արածների համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում