ՙՈՒՐԻՇ ՄԱՍՆԱԳԵՏ՚ ԿԱՆՉԵԼՈՒ ՊԱՀԸ
Արխիվ 12-16![]()
ՙՈՒՐԻՇ ՄԱՍՆԱԳԵՏ՚ ԿԱՆՉԵԼՈՒ ՊԱՀԸ
Եվ այսպես, ինչ է կատարվում մեր նախընտրական գժանոցում: Այո, հենց գժանոցում, զի ապրիլի 24-ին էլ որոշակի կոնտինգենտ, բառ անգամ չհիշելով Ցեղասպանության տարելիցի մասին, զբաղված էր ՙավազակապետության՚ դեմ պայքարով: Ու հենց այդ կոնտինգենտը սոցիալական ցանցերը վերածել էր պետքարանաբույր մի տարածքի, ուր մաշտոցատառ կարող էր գրվել, որ երիտթուրքերը ավելի լավն են, քան ՀՀ իշխանությունը:
ԾԵՐ ՂԱՌՂԱՌԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՙՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՅԻ՚ ՍԿԻԶԲԸ
Սակայն քաղաքական պոռնոգրաֆիան վիրտուալ տարածքում ամփոփված չմնաց ու ներխուժեց նաեւ իրական քաղաքականության դաշտ:
Իհարկե, ԼՏՊ-ի սիրտը կտրաքեր, եթե հերթական անգամ հենց ապրիլի 24-ի նախօրեին չկեղտոտեր Հայոց ցեղասպանության ճանաչման թեման: Նա իրեն բնորոշ գարշելի ցինիզմով ընտրողներին փորձում էր համոզել, թե պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման հարց բարձրացնելը վնաս է հասցրել Հայաստանին: Ու Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքականությունը հենց պետական մակարդակով Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնելու տեսակետից ԼՏՊ-ն որակեց ՙտղայական քաղաքականություն՚:
Հայտնի է, որ Քոչարյանի արտաքին քաղաքականությունը ի կատար էր ածում հենց ԼՏՊ-ի այսօրվա դաշնակից Վարդան Օսկանյանը: Հիմա ԼՏՊ-ն Օսկանյանի±ն է մեղադրում ՙտղայական քաղաքականություն՚ վարելու մեջ, թե± այդ ուղերձը որպես հասցեատեր ուներ` բացառապես Ռոբերտ Քոչարյանին, եւ նպատակ ուներ արդեն Օսկանյանին փորձել ներկայացնել որպես Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունեցող անձնավորություն: Չէ± որ ՀԱԿ-ն արդեն քանիցս հավաստիացրել է (±), որ ո°չ ԲՀԿ-ն, ո°չ էլ Գագիկ Ծառուկյանը Քոչարյանի հետ կապ չունեն ու չեն էլ ուզում ունենալ: Բնականաբար, այդպիսի հայտարարություն անելուց առաջ ՀԱԿ-իստները մոռացել են հարցնել ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ ԲՀԿ փոխառաջնորդի կարծիքը, բայց ի±նչ փույթ: Չէ± որ Գեղարքունիքում ԼՏՊ-ն ընտրողների փոխարեն որոշեց, որ եթե իրենք հանկարծ քվե տան ՀՀԿ-ին, ապա դրանով իսկ ինքնասպանություն կգործեն: Իրոք որ, արդեն, Ռոբերտ Քոչարյանի ասած, ՙուրիշ մասնագետ՚ հրավիրելու պահն է գալիս: Ի դեպ, ԼՏՊ-ի այդ խոսքի վերաբերյալ մենք հարցրինք ՙուրիշ մասնագետի՚` հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքը, եւ վերջինս համոզվածություն հայտնեց, որ դա իր հնարավորությունները սրընթացորեն կորցնող գործչի հուսահատ ճիգն է ազդելու զանգվածային տրամադրությունների վրա: Անշուշտ, էլի գլխուղեղի սուր սիվիլիթասի դրսեւորում է, սակայն նույնիսկ աշխարհի վերջը ԼՏՊ-ին չի կարող զրկել իր հիմնական հատկությունից` ծայրահեղ օգտապաշտությունից:
Ծեր ղառղառը, թերեւս, պարզ հասկացել է, որ ՀԱԿ-ի վարկանիշի անկումն այնպիսինն է, որ մայիսի 6-ին կարող է տակը յոթ տոկոս չմնալ: Ուստի մնում է մտածել բազմատարբերակ մի բան: Մի կողմից` ՀԱԿ-ը կարող է աշխատել այն ուղղությամբ, որ Օսկանյանին հնարավորինս փորձի հեռու պահել Քոչարյանի ազդեցությունից, եւ հնարավորինս ուժեղացնել մյուս բաղադրիչի` իրենց համատեղ տեր ՙքեռի Սեմի՚ ազդեցությունը: Բայց մյուս կողմից էլ` ԼՏՊ-ն թերեւս մտքի պոչին ունի նաեւ այն տարբերակը, որ կարելի է հարմար պահին լքել իր իսկ այդքան փայփայած ՙմիասնական շտաբը՚ ու դրա շնորհիվ ստեղծել պայմաններ, որ պահպանվեն խղճուկ 7 տոկոսը պլյուս մի քիչը:
Ի վերջո, բոլորի աչքի առաջ է բեղաթրաշ Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակը: Թեեւ ՙԺառանգությունը՚ հիշելով ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի պատգամը, որ քաղաքացիական հասարակությունը կարող է սարեր շուռ տալ ու, որպես իր ընտրական կարգախոսներից մեկը, գրել է` ՙՄիասին մենք սարեր շուռ կտանք՚, դա կրկնօրինակելով նաեւ անգլերեն, սակայն իրականությունը շատ դաժան դուրս եկավ: Ինչքան ուզում ես կոնսպեկտավորիր ամերիկացիների ասածները ճիշտ այնպես, ինչպես ԽՍՀՄ-ում ուսանողները կոնսպեկտավորում էին մարքսիզմ-լենինիզմի դասականներին, ինչքան ուզում ես թեկուզ գրասենյակիդ պատերը ծածկիր ԱՄՆ դաշնային ռեզերվի հաստոցների կողմից տպված կանաչ թղթադրամներով, սակայն երբ ռեալ ռեսուրսդ քիչ է, հեռավոր Ամերիկան դժվար թե մխիթարանք լինի: Նույն ամերիկյան ՙԳելլափի՚ թվերը ցուցանեցին, որ ՙԺառանգությունը՚ կարող է մուտք գործել խորհրդարան, եթե աշխատի ջերմոցային պայմաններում, դե, իսկ քանի որ ռեալ Հայաստանում ջերմոցային պայմաններ ապահովում են ոչ թե ամերիկյան ծովային հետեւակի զորականները, այլ միանգամայն ուրիշ տղաներ, Րաֆֆուն այլ բան չէր մնում, քան ՙկոնսենսուս մինուս ՀՀԿ՚ շտաբի պարագայում իր ՙԳալիս ենք՚ կարգախոսը շուռ տալ 180 աստիճան, ճիշտ է, որպես ՙվերջին կամուրջ՚ թղթի տակ թողնելով բազմակուսակցափոխ Ռուբիկ Հակոբյանի ստորագրությունը:
Դե ինչ, բացառված չէ, որ ԼՏՊ-ն նույնպես իր համար թողել է նահանջի նեղ արահետ, որպեսզի ծայրահեղ դեպքում նույն Րաֆֆուց օրինակ վերցնի: Չէ± որ թեեւ ամերիկյան տերերը տենչում են հեղափոխական ցնցումների, որոնք բազմակի ավելի ուժգին կլինեն, քան 2008-ի մարտի 1-ինը, սակայն սեփական մերձավորագույն շրջապատը թքած ունի ամեն ինչի վրա` բացի իր փայ մանդատներից:
ՙՈԵՎԷ՚ ԿԵՐՊ ՙՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ՚ ԻՐԱՎԻՃԱԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
Մինչ ԼՏՊ-ն վերջին խոսքերով անպատվում է Ռոբերտ Քոչարյանին, ՙմիասնական շտաբի՚ շրջանակներում գրանցվում է կոնկրետ գործակցության մասին առաջին կոնկրետ պայմանավորվածության դեպքը: Տեղի է ունենում Շենգավիթի` ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի շտաբների հանդիպումը, այն էլ` ապրիլի 24-ի հենց նախօրեին: Հեղափոխության ձգտող ՀԱԿ-ի մեծամասնական թեկնածու Արշակ Բանուչյանը ողջագուրվում է պատգամավոր Արա Նռանյանի հետ, որը ներկայացնում է այն Դաշնակցությունը, որ ՙՀայ Յեղափոխական՚ է, ու պայմանավորվում են ոչ միայն տեղեկատվության մշտական փոխանակման, այլեւ վստահված անձանց համատեղ ուսուցում կազմակերպելու մասին: Դե ինչ, դաշնակները հաջողությամբ մոռանում են հարազատ կուսակցության փակումը, բանտերն ու այլ հալածանքները, ՀՀՇ-ականներն էլ մոռանում են դաշնակների վաղեմի խոստումները` յուրաքանչյուր քաղաքային էլեկտրասյունից մեկական ՀՀՇ-ական կախելու վերաբերյալ: Չկան հավերժական թշնամիներ եւ բարեկամներ, կան հավերժական հատվածական շահեր, որոնք կապ չունեն ազգային պետական շահի հետ: Տվյալ դեպքում խոսքը հեղաշրջում իրականացնելու շանսի մասին է:
Բայց բոլոր դեպքերում դաշնակներն ու ՀՀՇ-ականները չեն, ոչ էլ նրանց ողջագուրված միասնությունը, որ պետք է լինեն հեղաշրջման հիմնական ռեսուրսը: ՙՈեւէ՚ բան ստացվելու համար նախատեսված է փորձել ծառայեցնել, բնականաբար, ԲՀԿ-ի վիթխարի ինչպես ֆինանսական, այնպես էլ վարչական ռեսուրսը:
Եվ, իհարկե, սիվիլիթասակիր Վարդան Օսկանյանը գնալով ավելի պարզ է խոսում սեփական նպատակների մասին, դիմակները դրվում են մի կողմ, երեւում են իրական դեմքերը: Ու կիրակի օրով նա արդեն որպես դրական օրինակներ է ներկայացնում գունավոր հեղաշրջումները Լիբիայում, Թունիսում, Եգիպտոսում... Դե, արդեն բառապաշարը ոչնչով չի տարբերվում ՀԱԿ-իստների բառապաշարից, եւ, ինչպես դիպուկ նկատել է Գալուստ Սահակյանը, Օսկանյանը ԼՏՊ-ի ավելի կիրթ տեսակն է: Բայց զուգահեռաբար ուրիշ բան է տեղի ունենում: ԲՀԿ-ի անունից Օսկանյանը հայտարարում է, որ նախորդ 5 տարիներին բացարձակ ձախողակ է եղել Հայաստանի ե°ւ ներքին, ե°ւ արտաքին քաղաքականությունը, այսինքն` տրամաբանորեն ստացվում է, որ ձախողակ էին նաեւ նույն ԲՀԿ-ի նախարարներն ու պատգամավորները:
Եվ ինչ է ի հայտ գալիս: ԲՀԿ-ի որոշ ներկայացուցիչներ մատնանշում են, որ Օսկանյանի հայտարարությունների թեզերը նույն ԲՀԿ քաղխորհրդում երբեւէ չեն քննարկվել: ԲՀԿ առաջնորդը ժամանակ առ ժամանակ արտաբերում է` ՙԴա Օսկանյանի անձնական կարծիքն է՚ բանաձեւը: Բայց... Օսկանյանը հանգիստ իրեն թույլ է տալիս հերքել անգամ ԲՀԿ առաջին դեմքի ասածները, նույն Օսկանյանը թեկուզ եւ ոսկեզօծ ատրճանակի հետ կապված պատմությունում ոչ այնքան հարմար իրավիճակ ստեղծեց ԲՀԿ առաջնորդի համար... Ու այդ ամենը հանգիստ կուլ է գնում, մինչդեռ նույն ԲՀԿ-ի հին կադրերը շատ լավ գիտեն, թե ինչ է լինում պատահմամբ կամ դիտմամբ ՙսխալ՚ բան ասածի հետ:
Դե պարզ է, որ ավանդաբար ռուսամետ համարվող ԲՀԿ-ում ամերիկացիները չեն, որ ապահովում են Օսկանյանի իմունիտետը, այլ Ռոբերտ Քոչարյանի մասին կարող է միայն խոսք լինել: Իզուր չէր ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար, լոնդոնասեր Ստյոպա Սաֆարյանը ՙմիասնական շտաբ՚ կոչեցյալը որակել հենց Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբ:
Ինչ են նշանակում Վարդան Օսկանյանի գործողությունները ԲՀԿ-ի հետագա ընթացքի տեսակետից: Օսկանյանն իրեն ցույց է տալիս որպես ԲՀԿ-ի ուղեգիծը միանձնյա որոշող, Օսկանյանը ձգտում է այրել ԲՀԿ-ի բոլոր կամուրջները կոալիցիոն գործընկերների հետ, որոնք պահպանելու բավականին ոչ վճռական փորձեր են անում ինչպես ԲՀԿ-ի հին գվարդիան, այնպես էլ կուսակցության առաջնորդը, Օսկանյանը կուսակցության վրա փաթաթում է հարկադիր ՙնարնջագույն՚ վիճակներ: Ի դեպ, Վ. Օսկանյանին արեւմտյան շահերի գործակալ լինելու մեջ մեղադրեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, ով առաջարկեց Օսկանյանին հեռուստաբանավեճ (ելույթը ամբողջությամբ տես մեր խորացված կայքում` www.iravunk.com):
Հիմա, եթե վերադառնանք ամերիկացիների ծրագրերին, որոնցով նախատեսված է մայիսի 7-ից սկսել փողոցային զանգվածային գործընթացներ, ապա հարց է ծագում, թե արդյոք նույն Օսկանյանը կկարողանա± ԲՀԿ-ի զանգվածներին դուրս բերել փողոց: Այդ պահին ինչքանո±վ մեծ կլինի նրա ազդեցությունը ԲՀԿ շարքերի վրա, եւ, ամենակարեւորը, ի±նչ վերաբերմունք է ունենալու ՙնարնջագույն՚ ծրագրերի նկատմամբ Ռոբերտ Քոչարյանը: Ինչո±ւ ենք զանգվածներ հավաքելու տեսակետից հիշատակում հենց ԲՀԿ-ի ռեսուրսը` այն պարզ պատճառով, որ ո°չ ՀԱԿ-ը, ո°չ ԱՄՆ դեսպանին կոնսպեկտավորող ՙԺառանգությունը՚, ո°չ էլ ՀՅԴ-ն խելքը գլխին զանգված չեն կարող փողոց հանել: Իսկ ՙոեւէ՚ ՙյեղափոխական՚ վիճակ ստեղծելու հիմնական նախապայմանը զանգվածի մարտունակությունն է եւ, ամենակարեւորը` քանակը: Չէ± որ այժմ էլ Հայաստանի ուժային կառույցների գլխին կանգնած են զգալիորեն ավելի վճռական եւ արհեստավարժ մարդիկ, քան նույն 2008-ի փետրվար-մարտին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

