Երեկ կայքերում զարմանքով...

Արխիվ 12-16
ԶԱՐՄԱՆՔ

Երեկ կայքերում զարմանքով հայտնաբերեցինք ՀՅԴ խմբակցության ղեկավար ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ խոսքը, ուր վերջինս ՀՀԿ-ին փաստորեն անվանում էր ՙստահակներ՚ եւ համեմատում դրսի աջակցությունը վայելող անազնիվ թղթախաղ խաղացողների հետ: Զարմանալի է, թե ինչ է պատահել Վ. Հովհաննիսյանի հետ, որ այն մարդկանց, ում հետ ժամանակին կիսում էր իշխանություն լինելու պատասխանատվությունը, հանկարծ այդպիսի պիտակներ կպցրեց, ուստի, զարմանալով հանդերձ, ընդամենը հիշենք, թե ինչ էր ասել Ռուբեն Հախվերդյանը Վահան Հովհաննիսյանի մասին. ՙԼավ տղա է, բայց խմիչքի հետ սեր ունի՚:
Վերջապես հաջողվեց հայտնաբերել Հայաստանի միակ ու անկրկնելի վախեցած մարդուն, եւ դա ոչ այլ ոք է, քան ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ. ՙԱյս ընտրություններում իմ միակ վախն այն է, որ հանկարծ դուք չվախենաք: Չվախենաք, թեեւ մինչեւ հիմա ձեզ վախեցրել են, վախեցնում են եւ մտածում են, թե դեռ կարող են վախեցնել: Ես ցանկանում եմ, որ այս ընտրություններով, ի թիվս այլ խնդիրների, մենք լուծենք նաեւ վախի խնդիրը՚: Ինչեւէ, զարմանալի բաներ է ասում Օսկանյանը, սակայն նա սխալվում է, որ ընտրություններն են իր վախի հարցը լուծելու համադարմանը: Ժողովուրդն այդ խնդիրները լուծում էր դեռ այն ժամանակ, երբ ո°չ ընտրություններ կային, ո°չ խորհրդարան, ո°չ էլ ժողովրդավարություն: Վախեցածների համար պարզապես ամեն գյուղում գոյություն ուներ վախ բռնողի հաստիք: Հա, ի դեպ, հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հին ու արդեն մոռացված ՀՀՇ-ական Գագիկ Ներսիսյանը Արտաշատում հայտնել էր ՙվախ բռնելով՚ զբաղվելու իր ցանկության մասին, ուստի Օսկանյանին կարող ենք խորհուրդ տալ դառնալ նրա առաջին հաճախորդը:
Քանի որ խոսք գնաց վախի ու սարսափի մասին, չենք կարող չհիշատակել մի զարմանալի պատմություն, որ կապված է ՀԱԿ-ի համամասնական ցուցակի հետ: Այդտեղ պատվավոր 37-րդ հորիզոնականը զբաղեցնում է ոմն ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ, որը հանրությանը գործնականում ոչնչով հայտնի չէ: Բայց պարզվում է, որ, այսպես կոչված, պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանը այնքան էր տարված սիմվոլիկայով, որ որոշել էր ինքն անձամբ չընդգրկվել ՀԱԿ համամասնական ցուցակում, եւ առաջարկել իր կուսակցության կողմից ընդգրկել հենց նշյալ Զավեն Վարդանյանին: Բայց ամենահետաքրքիրը, որ նա պայման էր դրել ԼՏՊ-ի առաջ, որ իր առաջադրած թեկնածուն պետք է զբաղեցնի հենց 37-րդ հորիզոնականը, որպեսզի խորհրդանշի 37 թվականի ահն ու սարսափը: Ականջդ կանչի, Ռոբերտ Քոչարյան, որ ժամանակին հիշատակում էիր ՙուրիշ մասնագետներին՚:
Խեղճ մարքսիստի համար բարեխոսեք: Պարզվում է, որ լիքը գլխով, սակայն դատարկ գրպանով Հայաստանի միակ եւ անփոխարինելի մարքսիստ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ ամբողջովին միայնակ է իրականացնում իր քարոզչությունը թիվ 41 ընտրատարածքում: Ամեն առավոտ նա ավտոկայանից միայնակ ավտոբուսով մեկնում է Իջեւան, այնտեղ միայնակ քարոզում, այնուհետ միայնակ մեկնում տարածքի այլ բնակավայրեր, այնպես որ, իր քարոզարշավի զգալի մասն անցկացնում է ավտոկայաններում եւ ավտոբուսներում: Դե ինչ, զարմանալով հանդերձ, խոստովանենք, որ էլ ոչ ոք այդպիսի օրիգինալ քարոզարշավ չի անցկացնում:
Եվ վերջապես մեզ հույժ զարմացրեցին ՀՀԿ-ի մի շարք ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ թեկնածուներ: Վերջիններիս նախընտրական նյութերը հայտնաբերում ենք այն ընդդիմադիր լրատվամիջոցներում, որոնք ամենից թունդն են քննադատում կամ որոշ դեպքերում անգամ հայհոյում ՀՀԿ-ին: Զարմանալիորեն ստացվում է, որ մի շարք այդպիսի թեկնածուներ իսպառ զուրկ են թիմային զգացողությունից եւ պատրաստ են ֆինանսավորել քարոզչությունն ընդդեմ ՀՀԿ-ի, միայն թե անձամբ իրենց մասին մի քանի գովասանական խոսք ասվի:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում