ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ. ՄՏՔԻ, ԽՂՃԻ ԵՎ ԿՐՈՆԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ. ՄՏՔԻ, ԽՂՃԻ ԵՎ ԿՐՈՆԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Ցեղասպանության 97-ամյա տարելիցի հետ կապված` ներկայացնում եմ մտքի, խղճի եւ կրոնի ազատության հետ կապված իմ դիտարկումները: Այն ամրագրված է Եվրոպական Կոնվենցիայի 9-րդ հոդվածով եւ վերաբերելի է այն երկրներին  մասնավորապես` Թուրքիային, որոնք Եվրոխորհրդի անդամ են, սակայն Կոնվենցիայով իրենց վրա դրված սույն պարտավորությունը կամ կատարում են թերի, շատ հաճախ էլ` ձեւական, կամ էլ ընդհանրապես անտեսում են իրենց երկրում ապրող փոքրամասնությունների մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքը:

ԵՐԲ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ
ԴԱՎԱՆՈՂՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ԵՆ ԴԻՆՔԻ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ


Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 9-րդ հոդվածը հղում է. ՙՅուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է իր կրոնի եւ համոզմունքի ազատություն, եւ դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ եւ հրապարակավ կամ մասնավոր կարգով քարոզչության, արարողությունների, պաշտանմունքի եւ ծեսերի միջոցով արտահայտվելու ազատություն, ուստի պետական մարմինները պետք է ոչ միայն պարտավորություն կրեն հրաժարվելու այնպիսի գործողություններից, որոնք միջամտություն են մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրականացմանը, այլեւ նրանք որոշակի հանգամանքներում պետք է գործուն միջոցներ ձեռնարկեն այս իրավունքները պահպանելու եւ պաշտպանելու համար՚:
Եվ այսպես. մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքը դիտարկենք պետություն-քաղաքացի իրավահարաբերություններում Թուրքիայի օրինակով:
Նախորդ դարում Թուրքիայի կառավարությունը օգտվելով, որ աշխարհում տեղի է ունենում առաջին համաշխարհային պատերազմը, եւ լավ առիթ է ներկայացնել տնավեր եւ բնավեր անելու Արեւմտյան Հայաստանում դարերով ապրած մի ողջ ժողովուրդ, տեղահանության անվան տակ իրականացրեց աշխարհում դեռ նմանը չունեցող ոճիր` ցեղասպանություն: Արդյունքում հայերն իրենց հայրենիքում` Արեւմտյան Հայաստանում, դարձան փոքրամասնություն: Ուստիեւ 04.11.1950թ-ին, երբ Հռոմում ստորագրվում էր Մարդու Իրավուքների եւ Հիմնարար ազատությունների մասին Կոնվենցիան, որի անդամն է նաեւ Թուրքիան, հայերն իրենց հայրենիքում` Արեւմտյան Հայաստանում, արդեն փոքրամասնություն էին:
Դարեր շարունակ աշխատելով իրենց բնօրրանում, լինելով կրողն աշխարհում առաջին քրիստոնեական պետության` վերջիններս սեփականության իրավունքով ոչ միայն ունեին մեծ կալվածքներ, առեւտրի եւ արտադրական օբյեկտներ, այլ նաեւ ստեղծել էին ճարտարապետական տեսանկյունից նմանը չունեցող քրիստոնեական տաճարներ ողջ Արեւմտյան Հայաստանում: Թուրքիան ոչ միայն չի հրաժարվում այնպիսի գործողություններից, որոնք միջամտում են տվյալ դեպքում կրոնի ազատության իրականացմանը, այլեւ վերջինս որոշակի հանգամանքներում պետք է գործուն միջոցներ ձեռնարկեր Եվրոպական Կոնվենցիայով նախատեսված սույն իրավանորմը պահպանելու եւ պաշտպանելու համար, որը չի կատարում: Ասածիս ապացույցն է դեռեւս X դարից 1001 եկեղեցի ունեցած Անի քաղաքը: Ո±վ կարող է ասել, թե այդ եկեղեցիներից քանիսն են գործում եւ Թուրքիայի Կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում Եվրոպական Կոնվենցիայի 9-րդ հոդվածի պահանջը կատարելու ուղղությամբ: Եվ եթե Թուրքիայի ներպետական օրենսդրությունը եւ այդ երկրի քաղաքացիական գիտակցությունը դեռ չի հասել մի մակարդակի, որ երկրի իշխանությունն օրենքի ուժով հաշվետու լինի իր քաղաքացիների (այդ թվում նաեւ փոքրամասնությունների առաջ) մտքի, խղճի եւ կրոնի ազատության վերաբերյալ, ապա գտնում եմ, որ Եվրոխորհրդի առաջ, որպես անդամ երկիր, պարտավոր է հաշվետու լինել եւ զեկուցել, թե հարկադրաբար քանի± թրքացած հայ ընտանիքներ են այսօր ապրում Թուրքիայում եւ գաղտնի դավանում քրիստոնեություն, թե տասնյակ հազարներով եկեղեցի կառուցած միլիոնավոր հայերն ի±նչ եղան:
Հարգե°լի Եվրոպա եւ քաղաքակիրթ աշխարհ. Եվրոպական Կոնվենցիայով նախատեսված մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավանորմից ինչպե±ս պետք է օգտվի տվյալ երկրի փոքրամասնություն կազմող քաղաքացին, երբ ոչ միայն երկրի իշխանության կողմից սույն պարտականությունը պրակտիկ կյանքում չի իրագործվում, այլեւ եվրոպական արժեքներ դավանողներն ու կրողներն էլ արժանանում են Հրանտ Դինքի ճակատագրին, կամ էլ երկար տարիներով ազատազրկման են դատապարտվում:

ԴԱՎԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Եվրոպական Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին մասով հատկապես հղում է կատարվում ՙուսուցման՚, որպես համոզմունքի, ՙդավանման՚ ճանաչված ձեւին: Իր համոզմունքների հիմնավոր լինելու մեջ այլոց համոզելու փորձ կատարելու իրավունքը, կարծում եմ, լիովին պաշտպանվում է ՙկրոնը կամ համոզմունքը փոխելու՚ իրավունքի տեքստին կատարվող հղումով: Այսինքն` այլ կրոն ընդունելուն համոզելու փորձ կատարելով` կրոնափոխ անելու իրավունքը Կոնվենցիայի 9-րդ հոդվածի շրջանակներում է, բայց… սույն իրավանորմը բացարձակ չէ:
Այսպես, եթե Արեւմտյան Հայաստանում Թուրքիայի կառավարությունը ոչ միայն պետք է չխոչընդոտի, այլ նաեւ պետական մակարդակով միջոցներ ձեռնարկի հարկադիր կարգով կրոնափոխ եղած անձանց ետ վերադարձնելու իրենց հոգեւոր ակունքները, ապա աղանդների (սեկտաների) անօրինական գործունեության մասին խորհրդարանական վեհաժողովի 1412 (1999թ.) հանձնարարականի հիման վրա կոչ է արվում ձեռնարկել ներպետական քայլեր ընդդեմ ապօրինի գործողությունների, որոնք կատարվում են կրոնական, գաղտնի կամ հոգեւոր բնույթի խմբերի անվան ներքո: Ուստի պարտադիր է դպրոցական ուսումնական ծրագրում կրոնի պատմության եւ փիլիսոփայության ներառումը, որը պետք է հետապնդումի երիտասարդներին աղանդներից պաշտպանելու նպատակ: Այսինքն` այն կարծրատիպը, որ ձեւավորված է, թե կրոնի ազատության տակ կարելի է զբաղվել հոգեորսությամբ, իսկ պետությունն էլ պետք է հայտնվի անօգնական կարգավիճակում, ոչ միայն այդպես չէ, այլեւ խորհրդարանական վեհաժողովի 1412 հանձնարարականով կոչ է արվում պայքարել տարբեր տեսակի ու գույնի կրոնական, գաղտնի կամ հոգեւոր բնույթի խմբերի անվան տակ թաքնված կազմակերպությունների դեմ:
Ավելին, Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքում ամրագրված է հետեւյալ կարեւորագույն իրավանորմը. ՙՀայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահմանման գործում՚:
Եվ ժամանակն է օրենքի ուժով արգելելու այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը Եվրոպական Կոնվենցիայի 9-րդ հոդվածի քողի տակ է, սակայն հակասում է Եվրոխորհրդի վեհաժողովի 1412 հանձնարարականին, ինչպես նաեւ ՀՀ հիմնական օրենքի 8.1. հոդվածի պահանջին:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼԵՎ ԳՐՈՒՊ՚ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն
www.levgroup.am

Թեման ամբողջությամբ կներկայացվի ապրիլի 25-ին բացվող ՙՀայ-թուրքական փոխհարաբերությունների ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման վրա եւ դրանց արտացոլումը մամուլում՚ միջազգային կոնֆերանսում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում