ԲԱ ԵՔԱ ԴՊՐՈՑՈՒՄ ԿԱՐՈՂ Ա ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԼԻՆԻ...
Արխիվ 12-16| ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ |
ԲԱ ԵՔԱ ԴՊՐՈՑՈՒՄ ԿԱՐՈՂ Ա ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԼԻՆԻ...
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոցում սովորող երկու աշակերտների` Թորգոմ Քոլոզյանի եւ Նարեկ Դարբինյանի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ: Ըստ մամուլի հրապարակումերի` վիճաբանությունը տեղի է ունեցել նույն դպրոցում սովորող աշակերտուհու պատճառով:Դեպքի մասին ստույգ տեղեկություն իմանալու ակնկալիքով դիմեցինք Սարուխան գյուղի գյուղապետ ՎԱՀԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ով ասաց.
- Մամուլում ավելի լավ հնչեղություն գտնող թեմա չկա±, էրեխեք են, կռվել են: Տունը չորս թոռ ունեմ, իրար հետ կռվում են, մեկի գլուխն ա վնասվում, մեկի` ոտը, բա եքա դպրոցում կարող ա± նման բան չլինի: Տղա էրեխեք են, կռվել են:
- Իսկ ո±րն է այդ կռվի պատճառը:
- Տո, ո°չ աղջկա համար է, որ գրում-մրում են, ո°չ էլ... Երեխա են` կռվել են: Ոչ մի լուրջ բան չի եղել, գնացել տեսել եմ:
Թե ինչքանով է դանակահարությամբ ավարտված վեճն անմեղ մանկական կռիվ, ինչպես որ փորձում է համոզել գյուղապետը, թողնենք ընթերցողի դատին: Թեեւ մյուս կողմից գյուղապետին էլ կարելի է ՙհասկանալ՚. մեր օրերում, եթե հրազենի փոխարեն այնպիսի ՙանմեղխաղալիքներ՚ են գործադրվում, ինչպիսին դանակն է, ապա ինչ մի ՙզարմանալու՚ բան կա: Սրանից հետո արդեն պարզ է, թե ինչու են հայաստանյան դպրոցներում այդքան շատացել դանակահարությունների դեպքերը. երեխա են, ՙխաղում՚ են, մեկ-մեկ էլ այդ ընթացքում կարող են, չէ± դանակն իրար փոր մտցնել...
Ինչեւէ, միջադեպի հետ կապված փորձեցինք խոսել նաեւ դանակահարած Նարեկ Դարբինյանի հայրիկի հետ, որն էլ պարզաբանեց հետեւյալը.
- Երեխա են, իրար հետ վիճել են: Թորգոմը Նարեկին հայհոյել ա... Էդպես անկախ իրենցից ստացվեց: Ամոթ էլ ա, էսքան հնչեղություն են տալիս: Թորգոմի ծնողների հետ մենք բարեկամներ ենք, քավորություն ունենք: Նորմալ հարաբերություններ ա հիմա էլ:
Իսկ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից տեղեկացանք, որ քրեական գործ դեռեւս չի հարուցվել, նյութեր են նախապատրաստվում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

