ԵՎՍ 4 ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ

Արխիվ 12-16
ՍՊՈՐՏ

ԵՎՍ 4 ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ

Սոֆիայում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որտեղ ոսկե ու արծաթե մեդալակիրներն արժանացան Լոնդոն-2012-ի ուղեգրերի:
66 կգ քաշային կարգում Դավիթ Սաֆարյանը 1/8-րդ եզրափակիչում 1:0, 3:0 հաշվով պարտության մատնեց Սթիվեն Գրաֆին (Շվեյցարիա), ապա հաջող հանդես եկավ նաեւ քառորդ եզրափակիչում ու կիսաեզրափակիչում` դուրս գալով եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցն էր Բելառուսը ներկայացնող Ալի Շաբանաուն: Սաֆարյանը զիջեց մրցակցին, բայց ապահովեց իր տեղը Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում: 84 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մաջիմուրադ Նուրմագոմեդովը 1/8-րդ եզրափակիչում հաղթեց ալբանացի Էգցոն Շալային, իսկ քառորդ եզրափակիչում` մոլդովացի Բորիս Անդոնովին: Կիսաեզրափակիչում նա հաղթեց շվեյցարացի Մարկոս Ռիսենին ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ հաղթեց թուրք Իբրահիմ Բոլուկբասիին: Նուրմագոմեդովը եւս նվաճեց օլիմպիական ուղեգիր:
Սոֆիայում ավարտվել է նաեւ հունահռոմեական ոճի մրցաշարը, որտեղ նույնպես խաղարկվում էին օլիմպիական ուղեգրեր: Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք էին ստանում միայն մրցաշարի եզրափակչի մասնակիցները:
96 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Շալվու Գադաբաձեին եւ նվաճեց օլիմպիական ուղեգիր: Նա չբավարարվեց դրանով եւ, եզրափակիչում հաղթելով նաեւ էստոնացի Արդո Արուսաարին, դարձավ մրցաշարի հաղթող: Ծանր քաշայինների կարգում մեր երկիրը ներկայացնող Յուրի Պատրիկեեւը կիսաեզրափակիչում հաղթեց Սերգո Գոգիսվանիձեին, նվաճեց օլիմպիական ուղեգիր եւ արդեն այդ կարգավիճակում եզրափակիչում հաղթեց Եվգենի Օռլովին ու դարձավ մրցաշարի հաղթող:  
Ուրախալի է, որ մեր ըմբիշները կարողացան երկու ոճից չորս օլիմպիական ուղեգիր նվաճել` ուղեգրերի թիվը հասցնելով հինգի:
Եվ այս ֆոնին կրկին ցավով հիշեցինք բռնցքամարտիկների անհաջողությունը: Երեւի բռնցքամարտի սիրահարները լավ գիտեն, որ մեր երկիրը բռնցքամարտում լավ ավանդույթներ ունի, սակայն ծանր քաշերում միշտ էլ կադրերի պակաս է զգացվել: Ու, կարծես թե, այդ խնդիրը ինչ-որ չափով լուծվեց 2008թ. Եվրոպայի առաջնությունում, երբ 91կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց ՑՈԼԱԿ ԱՆԱՆԻԿՅԱՆԸ:
Սակայն, ինչպես տեղեկացնում է Armsport.am-ը, ընդամենը 24 տարեկան Ցոլակն արդեն տեւական ժամանակ է` թողել է սիրողական բռնցքամարտը ու վերադարձել Ջավախք: Իսկ դրա պատճառը, ըստ բռնցքամարտիկի, հետեւյալն է. ՙՀայկական բռնցքամարտը ղեկավարող անձինք ամեն ինչ արեցին, որ ես թողնեմ սիրողական բռնցքամարտը: Չկային պայմաններ, չկար մթնոլորտ, որը թույլ կտար շարունակել ելույթներս: Ես անիմաստ գտա մնալ Հայաստանում: Առավել եւս, որ առաջարկ ունեի ԱՄՆ-ից` մասնակցելու պրոֆեսիոնալ բռնցքամարտի հանդիպումների: Միայն նվերներով չես կարող բարեկեցիկ կյանքով ապրել՚:
Սակայն հետաքրքիրը դեռ առջեւում է. պարզվում է, որ նվերն էլ կարող են ետ վերցնել: Ահավասիկ. ՙԻնձ ուշադրություն դարձրին, սակայն ավելի քիչ, քան մյուսներին: Ինձ տվել էին մի սենյականոց բնակարան, ասում էին, որ դա իմն է, բայց երբ իմացան, որ հեռանում եմ Հայաստանից, եկան-ասացին` ազատի տունը… Փաստորեն, թանկարժեք նվերը քոնն է, քանի դեռ Հայաստանն ես ներկայացնում: Եթե ես իմանայի, որ դա ժամանակավոր տուն է, չէի վերցնի բանալիները: Ինձ հավաստիացրել էին, որ փաստաթղթերով էլ այն իմ անունով է, բայց պարզվեց` այդպես չէ: Հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն էլ շատ վատ էր վերաբերվում ինձ, ու ես հոգնել էի նրա պահվածքից: Ես միշտ անորոշ վիճակում էի՚:
Հարցազրույցից պարզվում է նաեւ, որ, երբ եկել է Հայաստան, նրան անձնագիր են տվել, իսկ երբ իմացել են, որ ուզում է տեղափոխվել պրոֆեսիոնալ բռնցքամարտ, անձնագիրը ետ են վերցրել: Այսինքն` կարելի է ետ վերցնել ե°ւ նվերը, ե°ւ անձնագիրը:
Իսկ 2008թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչյա Ջավախյանի կարծիքը մեր հավաքականի ելույթների եւ իր ճակատագրի մասին կներկայացնենք վաղվա ՙՀետաքննություն՚ հավելվածում:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում