ՙՙՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՎԵԼԻ ՙԱՂՎՈՐ՚ Է՚
Արխիվ 12-16| ՄՇԱԿՈՒՅԹ |
Օրերս Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտում ուսանողների հետ հանդիպման էր եկել մեր հայրենակից, ՀԲԸՄ գլխավոր քարտուղար, լատինաամերիկյան երկրների համահայկական խաղերի նախկին ներկայացուցիչ ԱՆՏՈՆԻՈ ՍԱՐԱՖՅԱՆԸ: Պարոն Սարաֆյանն այս անգամ Հայաստան է ժամանել Բուենոս Այրեսի քաղաքապետի, մշակույթի նախարարի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` Հայաստանը գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ: Ինչպես նաեւ եղեռնի 97-րդ տարելիցին Եղեռնի հուշահամալիր այցելելու:
Նա նշեց, որ իր համար մեծ ուրախություն է կրկին լինել հայրենիքում, ապա, իր հայկական արմատները հիշելով, հասավ մինչեւ Ուրֆա. ՙԱրգենտինայի հայ համայնքն արդեն 100 տարի գոյություն ունի: Հայրս ծնվել է Ուրֆայում, նրա ընտանիքից միայն չորսն են կարողացել փրկվել եւ ապաստանել Բուենոս Այրեսում: Իսկ մորական պապս եւ տատս 1896-ից են փախել Արգենտինա եւ ապաստանել 1900-ին: Մայրս ծնվել է Բուենոս Այրեսում` 1918 թվականին: Կամաց-կամաց մեր հայրենակիցները սկսել են համայնք կազմել, եւ այսօր այն հասնում է 100 հազարի: Արդեն ունենք 2-րդ, 3-րդ սերունդ: Ունենք 7 հայկական դպրոց... Մայր հայրենիքի հետ հարաբերությունների շնորհիվ միասին կարող ենք մեծ աշխատանքներ անել եւ ունենալ հզոր սփյուռք` հզոր հայրենիքի հետ: Սփյուռքն այսօր կարիք ունի եւ կարոտ է հայրենիքին: Նախ եւ առաջ` մշակույթին, որպեսզի մեր երիտասարդները հպարտ զգան, որ մեծ եւ կարեւոր մշակույթ ունեն: Երկրորդը հայ լեզուն մեր երիտասարդներին սովորեցնելու մեր ուսուցիչների պատրաստակամությունն է: Եվ վերջինը մեր Առաքելական եկեղեցին է, որը շատ մեծ աշխատանք է տարել եւ մեզ դարեր շարունակ պահել է իբրեւ հայ: Մեր երիտասարդներն այսօր ՙԵրրորդ սերունդ՚ անունով ամսագիր են տպագրում իսպաներեն, որը 4 հազար տպաքանակով անվճար բաժանվում է ամբողջ Հարավային Ամերիկայում` հայերին: Նրանք երբեմն գալիս են Հայաստան, լավ կամ վատ կարծիք են կազմում. մենք չենք կարող նույն հարցի շուրջ նույն տեսակետն ունենալ: Երկու աղջիկ ունեմª 21 եւ 12 տարեկան: Իրենք ինտերնետ են մտնում ու 2 վայրկյան անց իմանում ամեն ինչ, իսկ մեզ համար մի քիչ ավելի դժվար է՚: Ապա, դիմելով ուսանողներին, հավելեց. ՙՍփյուռքը ՙաղվոր՚ է, բայց մեր հայրենիքն ավելի ՙաղվոր՚ է, շատ բան ունենք անելու հայրենիքում: Երբեմն սփյուռքը կասի, թե ասիկա մեծ պարտեզ է, բայց պարտեզը հոս էª Հայաստանում: Դուք եք մեր ապագան՚: Պարոն Սարաֆյանը բերել է պատմության մեջ առաջին անգամ Արգենտինայում տպագրված իսպաներեն լեզվով հայկական խոհանոցի մասին գիրք, որը ներկայացնում է Արեւմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում պատրաստված կերակրատեսակների բաղադրատոմսեր. ՙԱյս գիրքը հայ ճաշատեսակների ամփոփումն է ոչ միայն հայերի, այլեւ օտարների համար: Գրքի ամեն մի էջը պատմում է մի քաղաքի ու իր ճաշատեսակի մասին, որոնք ներկայացնում են այդ քաղաքներից գաղթածները: Սա արված է, որ մեր հայկական ճաշատեսակները չմոռացվեն՚:
Պարոն Սարաֆյանը պատասխանեց նաեւ ՙԻրավունքի՚ հարցերին:
- Անցյալ տարի Բուենոս Այրեսն էր գրքի մայրաքաղաք: Հայաստանում երիտասարդներն այդքան էլ հետաքրքրված չեն գրքով, իսկ Ձե±զ մոտ ինչպես է:
- Ինչ-որ կպատահի Երեւանի մեջ, նույնն էլ` Բուենոս Այրեսի կամ ուրիշ քաղաքների մեջ:
- Արգենտինայում ինչպե±ս են հայերն Ապրիլի 24-ը հիշում:
- Երիտասարդները միշտ միտինգներ են անում, մենք դասախոսություններ ենք կարդում ոչ միան մեզ, այլ օտարների համար, որը շատ մեծ արձագանք է գտնում թերթերում:
- Իսկ Հայոց ցեղասպանության ընդունման մասին ի±նչ կասեք:
- Երբեմն պիտի ժամանակ տանք: Դրա օրինակը մեզ համար եղավ, երբ Ֆրանսիան ընդունեց: Հիշեք, առաջին տարին, երբ ցանկացավ ընդունել, չեղավ, շարունակեցինք այդ ուղղությամբ աշխատել, եւ կարողացան ընդունել: Պետք է սպասենք, որ, ինչպես Հայաստանի անկախությունն եղավ, դա էլ կամաց-կամաց կլինի: Մենք միայն պատրաստ պետք է լինենք եւ շարունակենք պայքարել: Վերջին 30 տարիների ընթացքում գրեթե 1000 երիտասարդ ենք ուղարկել Հայաստան, որպեսզի հայրենիքի հետ կապը մնա:
- Պատահե±լ է, որ գան ու մնան Հայաստանում:
- Այո°: Կամ էլ ետ են եկել ու որոշ ժամանակ անց կրկին վերադարձել Հայաստան` կամավորական աշխատելու համար: Ունենք նաեւ երեխաներ, որ ամուսնացել ու այստեղ են մնացել:
- Որքա±ն հաճախ եք Հայաստանում լինում:
- Վերջին անգամ 6 ամիս առաջ էի` 5-րդ Համահայկական խաղերի ժամանակ: Դրանից առաջ եկել էի 12 տարի առաջ, իսկ առաջին անգամ` 1985-ին` տիկնոջս հետ. մեղրամիսը անցկացրինք Հայաստանում:
- 12 տարվա ընթացքում ի±նչն էր փոխվել Հայաստանում:
- Շատ բաներ էին փոխվել, հիմա էլ, բայց այդ ամենը դուք եք փոխել դեպի լավը:
- Ինչպիսի±ն է հայ կնոջ կերպարն ըստ Ձեզ:
- Երբ քայլում եմ Երեւանի փողոցներով, տեսնում եմ գեղեցիկ աղջիկների, նույնն էլ Բուենոս Այրեսում է: Իսկ հայ կինը մեր տունը պահպանողն է, դրա համար նա միշտ վեհ է:
Պատրաստեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

