ՙԱՄՈԹԽԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԾԱԾԿՈՂ ՏԱՐԱԶ Է ՙՄիթե ավազակների այր է այս տունը…՚ (Երեմիա, Է 11)

Արխիվ 12-16
ՄՇԱԿՈՒՅԹ

ԱՄՈԹԽԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԾԱԾԿՈՂ ՏԱՐԱԶ Է
ՙՄիթե  ավազակների այր է այս տունը…՚ (Երեմիա, Է 11)

Մարդն առաջին անգամ դրախտի պարտեզում հասկացավ, թե ամոթն ինչ է, դեռ այն ժամանակ, երբ Ադամն ու Եվան ապրում էին այնտեղ` առանց հոգսի ու կարիքի: Եվան չհնազանդվեց ու չհասկացավ Արարչի կամքը. սխալ ընտրություն կատարեց: Չբավարարվելով ունեցածով` Ադամին էլ նույն քայլին մղեց: Արդյունքում իրենց կատարած սխալի հետեւանքով երկուսն էլ զրկվեցին դրախտային բարի ու ճիշտ կյանքից: Նախ` տեսան իրար մերկությունը եւ… ամաչեցին: Հետո, հասկանալով իրենց արարքի ողջ  ծանրությունն ու հետեւանքը, ծածկեցին իրենց մերկությունը:
Այսօր աշխարհում` քսանմեկերորդ դարում, երբ գիտությունը, ասես, անվերջ շարունակում է զարգանալ, երբ տեխնիկան, թվում է, հասել է կատարելության, մարդը մնում է նույն մերկության մեջ` նույնիսկ քրիստոնյա երկրներում: Նա կորցրել ու շարունակում է կորցնել իր մարդկային կերպարը եւ դարձյալ բացում է իր ամոթալի մերկությունը` ուր ասես, ինչ կերպ ասես` մեկը մյուսին խաբելով, սրբություններն անտեսելով ու Աստծո խորհուրդներին չհետեւելով, ավանդույթներն ապականելով, սուտ խոսքով եւ խաբկանքներով տեսանելին անտեսանելի դարձնելով: Ուզում ենք մեզ Աստծո կողմից տրված երկիրը խմբագրել, բարելավել ու վայելել կամայականորեն: Չի կարող այս ամենն իրականություն դառնալ, որովհետեւ մարդուն գնելով ապրեցնելը մորթապաշտություն է, մեղք է ու ամոթ: Ամեն բանի մեջ նյութ ենք փնտրում ու ամեն բնագավառում կորցրել ենք մեր ամոթը: Մեր քրիստոնյա ազգը, որը համարվում է աշխարհի աղը, որը համ է տալիս եւ դարերով քարոզել ու սերմանել է բարություն, պետք է զգույշ լինի իր քայլերի ու խոսքերի մեջ, որովհետեւ չարը, որպես կանոն, միշտ արթուն է, շրջում է, գործում ու փորձում: Դրա համար էլ ամեն բառ եւ նախադասություն պետք է քննել ու հասկանալ ոչ միայն ուղղակի իմաստով: Բառը, նախադասությունը, խոսքը կյանք է, իրողություն է եւ ապրելակերպ:
Այսօր ի±նչ ենք ուզում, կամ ինչ եւ ում ենք  ընտրում մենք: Ասեմ, որ բոլորս էլ ընտրված ենք: Իրականում ամեն մեկն իր կոչվածությամբ ու գործով է ընտիր ու հայտնի դառնում: Ամենակարեւորը`արդար քրտինքով վաստակն է խղճին ազատություն տալիս: Եթե սիրում ենք մեր երկիրն ու ազգը,  պետք է չկորցնենք արդար գործի ու վաստակի կարեւորության գիտակցությունն ու ամոթը, չվաճառվենք եւ հասկանանք, որ այլ կերպ կյանքն աշխարհում առեւտուր է դառնում: Ասված է` Հորս տունը առեւտրի տուն եւ ավազակների որջ մի° դարձրեք: Եթե մոլորակն է իրապես մեր տունը, ապա բոլորիս պետք է մտահոգի ներկա վիճակը: Իսկ մենք կորցնում ենք տիեզերական արժեքները:
Գիտակցո±ւմ ենք, որ մերկ ենք: Եթե այժմ չհասկանանք եւ  չսթափվենք, ապա մեր մարմնի մերկությունը ծածկող տարազ այլեւս գուցե չգտնենք:

ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԿԱՎԱԳ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում