ԵՐԲԵՄՆԻ ՙՎԱԳՐԱՅԻՆ ՓԱՌՔԸ՚ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՈՎ....

Արխիվ 12-16
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԵՐԲԵՄՆԻ ՙՎԱԳՐԱՅԻՆ ՓԱՌՔԸ՚ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՈՎ....


Թեեւ մեր նախորդ հրապարակման մեջ, խոսելով նախընտրական կռվի մեջ մտած քաղաքական ուժերի ճոխ-ճոխ խոստումների մասին,   անդրադարձել էինք երկիրը բարգավաճեցնելու մասին ԲՀԿ-ական ծրագրերին, ցանկանում էինք անցնել հերթական կուսակցությանը` ՙԺառանգությանը՚: Բայց դե նորաթուխ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը երեւի թե կյանքում երկրորդ անգամ որոշեց խոսել հայաստանյան տնտեսությունից, եւ այդ ՙդարակազմիկ՚ իրադարձությանը չի կարելի չանդրադառնալ:
Առաջին անգամ տարիներ առաջ էր, երբ Օսկանյանը որոշեց քիթը կոխել տնտեսություն: Եվ այնքան ՙհաջող՚, որ մինչ օրս մոռանալ չի լինում: Համենայնդեպս, երբ պարոն Օսկանյանը ո°չ այս կողմ, ո°չ այն կողմ վերցրեց ու հայաստանյան տնտեսությունը սարքեց ՙԿովկասյան վագր՚, դա, խոստովանենք, որ դժվար է մտքից հանելը: Ու հիմա էլ պարոն Օսկանյանը մի տեսակ ինքը չի կարողանում կտրվել այդ ՙԿովկասյան վագրի՚ սինդրոմից. հասկանալի է, որ այդ բնութագրումը տալով միայն իր, ավելի ճիշտ` քոչարյանական ժամանակների հայաստանյան տնտեսությանը, որից այսօր, ըստ պարոն Օսկանյանի, բան չի մնացել: Բանաձեւն էլ հետեւյալն է. ՙՀիմա արդեն բոլորի համար պարզից էլ պարզ է, որ քաղաքական մենաշնորհի գոյությունն է ծնում պետության եւ հասարակության համար վտանգավոր շատ ու շատ արատներ... Քաղաքական մենաշնորհն է, որ ծնում եւ սնում է տնտեսական մենաշնորհը, ինչը կործանում է երկրի տնտեսական համակարգը եւ խոչընդոտում տնտեսական աճը՚:
ՙԲոլորի համար պարզից էլ պա±րզ է՚, թե± միայն պարոն Օսկանյանը այդ պարզ ճշմարտությունը հասկացավ: Մի տեսակ լավ չի ստացվում. Հայաստանում քաղաքական մենաշնորհի գերկայուն հիմքերը դրվեցին ԼՏՊ-ի օրոք ու էլ ավելի ամրապնդվեց Քոչարյանի ժամանակներում: Եվ այդ ամբողջ ընթացքում պարոն Օսկանյանն այս երկրում ամենեւին էլ մանր չինովնիկ չէր: Դե, չնայած նրա համար երեւի այն ժամանակ պարզ չէր, թե քաղաքական մենաշնորհ գոյություն ունի±, թե± չունի, այդ մենաշնորհը ՙտնտեսական մենաշնորհ՚ ծնում եւ սնո±ւմ է, թե± ոչ:  Բայց դե, ի±նչ անենք, որ մարդը մի քիչ ուշ է տեսել այդ ՙպարզ՚ ճշմարտությունը: Չնայած այստեղ էլ խնդիրը նրանումն է, որ ներկայումս կարծես թե պարոն Օսկանյանի տեսողությունն է մի քիչ ՙվատացել՚: Համենայնդեպս, նստում վեր է կենում մարդկանց հետ, ում հազիվ թե հնարավոր լինի այդ ՙտնտեսական մենաշնորհներից՚ կիլոմետրերով հեռու համարել:
Բայց պարոն Օսկանյանի հետագա միտքը, թերեւս, նրա ԱԳ նախարար լինելու ժամանակներում պարոն Քոչարյանի ասած հատուկ մասնագետների վերլուծելու թեման է. ՙԵթե անկախության նվաճումից հետո մենք կարողանայինք կառուցել ճիշտ քաղաքական համակարգ, այնպես, ինչպես Բալթյան երկրներում, այսօր մենք կլինեինք բոլորովին այլ հարթության վրա...՚: Է¯, կառուցեիք պարոն Օսկանյան, այդ ո±վ էր ձեռքներդ բռնել: Աբսուրդի աստիճան է հասնում. ժամանակին պետության բարձրաստիճան ղեկավարներից մեկը հանդիսացած Վ. Օսկանյանն է արդեն սկսել տրտնջալ, թե ինչու ՙանկախության նվաճումից հետո՚ չկարողացանք ճիշտ քաղաքական համակարգ կառուցել: Հենց այդ անկախությունից հետո ԼՏՊ-ն չէ±ր այդ սխալ քաղաքական համակարգի հիմքերը դնողը: Բա այդ դեպքում նոր-նոր պայծառության հասած պարոն Օսկանյանն այդ ինչպե±ս է նրա հետ նույն սեղանի շուրջ նստում...
Բայց անցնենք տնտեսությանը: ՙԿովկասյան վագրերի՚ մեծագույն մասնագետ պարոն Օսկանյանն այստեղ էլ մի ՙնոր՚ բանաձեւ է ներկայացնում. ՙՏնտեսական քաղաքականության հիմքում մենք դնելու ենք նոր փիլիսոփայություն եւ մոտեցումներ: Նախեւառաջ` անվերապահորեն հարգվելու են ազատ տնտեսական հարաբերությունների հիմնարար սկզբունքները` հավասար պայմանները, ազատ մրցակցությունը եւ սեփականության անձեռնմխելիությունը...՚: Մինչ կոնկրետ դրույթներին անցնելը` ստիպված ենք կրկնել նույն հարցը. նախկին ԱԳ նախարար, այդ ինչո±ւ, որպես կառավարության անդամ, ժամանակին այդ կառավարությունում հարց չէիր բարձրացնում, թե պետք է թվարկված բոլոր սկզբունքներն անվերապահորեն հարգել: Եվ այն բանից հետո, երբ լինելով բարձրաստիճան իշխանավոր, անգամ այդ ուղղությամբ քայլ չեք արել, հիմա այս հայտարարություններն ամենասովորական պոպուլիզմից ինչո±վ են տարբերվում:
Իսկ ահա, որպես պրակտիկ քայլեր, Վ. Օսկանյանն առաջարկում է հետեւյալը. ՙՏնտեսական իրական աճ, աշխատատեղերի ստեղծում` արժանավայել աշխատավարձերով, եւ ժողովրդի կենսամակարդակի էական բարձրացում՚: Օսկանյանական այս մի ՙմտքի գոհարին՚ այնքան էլ ուշադրություն չդարձնենք, քանի որ ասվածը բառացիորեն կարելի է կարդալ նաեւ մյուս նախըտրական ծրագրերում:
ՙԿառավարությունն առավել լայն ներգրավվածություն պետք է ունենա տնտեսության բոլոր ոլորտներում: Այն պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի կոնկրետ ոլորտների զարգացման եւ առաջընթացի համար: Այդ ոլորտները պետք է գտնվեն պետության անմիջական հոգածության ներքո՚: Այստեղ արդեն Օսկանյանը մի քիչ չափն անցնում է, քանի որ քննադատության սլաքն ուղիղ հասցեագրում է իր նախկին շեֆ Ռ. Քոչարյանին եւ ներկա գործընկեր Լեւոն Հակոբովիչին: ՙՊետությունն ամենավատ սեփականատրեն է՚ կարգախոսը ծնունդ առավ դեռ ԼՏՊ-ական առաջին տարիներին, երբ այդ ՙգաղափարի՚ ներքո Հայաստան պետությունն ինչ ուներ-չուներ ապապետականացման անվան տակ տվեցին սրան-նրան: Այդ գաղափարը զարգացման գագաթնակետին հասավ Ռ. Քոչարյանի օրոք, երբ մասնավորեցվեցին պետության ռազմավարական օբյեկտները` սկսած կոնյակի գործարանի պատմությունից, վերջացրած էներգետիկ ու կապի համակարգով: Ու հիմա պարզվում է, որ Օսկանյանը եկել է այն մտքին, թե պետությունը պետք է վերականգնի իր այդ բոլոր դիրքերը: Լավ է, որ գոնե տարիներ անց մարդը ինչ-որ բան սկսեց պատկերացնել:
Շրջանցելով օսկանյանական նմանատիպ մի շարք այլ ՙփայլատակումներ՚` վերջում կանգ առնենք ՙԿովկասյան վագրից՚ քիչ բանով տարբերվող այս մտքի վրա. ՙՏարածաշրջանում երկրի մրցունակության վերականգնում: Կար ժամանակ, երբ վրացիները Հայաստան էին գալիս եւ նախանձով էին վերադառնում...՚:
Հլա թե չնախանձեին, ի վերջո, վագր էինք, չէ±: Բայց ոչի±նչ, որ միայն համեստաբար մլավող վագր: Ու հիմա պարզապես պարոն Օսկանյանն ուզում է վերականգնել ժամանակին ունեցած մեր այդ ՙվագրային՚ փառքը: Լավ միտք է, միայն թե հետո իրականացնի: Այստեղ արդեն կասկածելու տեղ ունենք, քանի որ պարոն Օսկանյանը շատ է սիրում ինչ-որ անիմաստ բաներ ասել ու հետո էլ մեղքը գցել ՙվատ թարգմանության՚ վրա: Ուրեմն կարող է, չէ±, մի օր էլ պարզվի, որ Վ. Օսնակյանի` ներկայիս բազում հրապարակային հայտարարություններում պարզապես ինչ-որ բան սխալ էր թարգմանված...

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում