ՈՒՐԵՄՆ ԻՆՉՈՒ ԵՆ ԸՆՏՐԵԼ 16 ԱՆԳԱՄ ԹԱՆԿԸ...

Արխիվ 12-16
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՈՒՐԵՄՆ ԻՆՉՈՒ ԵՆ ԸՆՏՐԵԼ 16 ԱՆԳԱՄ ԹԱՆԿԸ...



Մեր վերջին համարներից մեկում ¥ՙԻրավունք-հետաքննություն՚, ՙԿարկուտի դեմ պայքարն էլ է վերածվել թալանի՚¤ առիթ էինք ունեցել խոսել ՀՀ Վերահսկիչ պալատի ¥ՎՊ¤ հերթական սկանդալային բացահայտումներից մեկի մասին: Խոսքն այս անգամ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում իրականացված ուսումնասիրությունների մասին է, որտեղ, ի թիվս բազում այլ ուղղությունների, չարաշահումների բավականին ուշագրավ փաստեր է ՎՊ-ն արձանագրել նաեւ մեր երկրում հակակարկտային կայանների տեղադրման մեկ ծրագրի հետ կապված: Խոսքը ՀՀ պետբյուջեի եւ ՙՃապոնական գործընկերային հիմնադրամ՚-ի դրամաշնորհով իրագործվող մի ծրագրի մասին է, որով միայն ՙ2009-2010թթ.-ին պետք է տեղադրվեր ընդհանուր առմամբ 76 հակակարկտային կայան՚:
Այս ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված բազում կոպիտ թերացումներից, չարաշահումներից ընթերցողին հիշեցնենք միայն մեկը: ՎՊ-ի ուսումնասիրություններից երեւում է, որ ի սկզբանե շրջանառվել է երկու տիպի կայաններ տեղադրելու խնդիր: Առաջինը` ացետիլենով գործող գազագեներատորային  կայաններն են, որոնք ապահովում են մինչեւ 50 տոկոս արդյունավետություն ու 80 հա տարածքի պաշտպանություն: Երկրորդը` քիմիական ռեագենտով գործող ֆրանսիական գեներատորային կայաններն են, որը թեեւ արդյունավետության տեսանկյունից մի փոքր պակաս է (մինչեւ 45 տոկոս), սակայն պաշտպանում է 670 հա տարածք, ու, միաժամանակ, նախատեսում են նաեւ արհեստական տեղումներիª անձրեւի եւ ձյան ստանալու հնարավորություն£ Հաշվի առնելով նաեւ, որ ֆրանսիական այս կայանները ՙգազագեներատորային կայաններից կրկնակի էժան են, պաշտպանում են 8 անգամ ավելի մեծ տարածք (կամ 1 հա պաշտպանվող տարածքի հաշվարկով էժան են 16 անգամ)՚, հասկանալի է` միանշանակ պետք է առավելություն ունենային: Սակայն ՎՊ-ն տեղեկացնում է, որ ֆրանսիական կայան ՙոչ մի հատ չի տեղադրվել՚£
Այս պատմությանը վերստին անդրադառնալու կարիք եղավ, քանի որ հիշատակված ծրագրի պատասխանատու ՙՊոստ Լեքս Քոնսալթինգ՚ ընկերությունը, ինչպես հայտնի դարձավ մեր հրապարակումից ընդամենը մեկ-երկու օր անց, որոշել է դատական կարգով վիճարկել ՎՊ-ի ՙգործողությունները` Հայաստանում հակակարկտային կայանների տեղադրման ծրագրերի վերահսկողության հետ կապված՚:
Մեկնաբանելով իրենց այդ քայլը` ընկերության տնօրեն Գեւորգ Գրիգորյանը հրապարակավ հայտարարել է, թե իր ղեկավարած կազմակերպությունն արդեն 4 տարի է` պետական ծրագրերով մատակարարում եւ տեղադրում է ռադիոմոդելային համակարգով գազագեներատորային հակակարկտային կայաններ եւ մինչ այսօր որեւէ դժգոհություն չեն ստացել ո°չ այդ կայանները շահագործող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ո°չ էլ այն համայնքներից, որտեղ այդ կայանները տեղակայվում են. ՙՉորս տարվա ընթացքում համարյա 100 տոկոս արդյունավետություն են ցուցաբերել, այնինչ մենք տալիս ենք 75-80 տոկոս արդյունավետության երաշխիք: Աշխարհում գոյություն չունեն 100 տոկոս արդյունավետությամբ հակակարկտային կայաններ՚:
Մինչ պարոն Գրիգորյանի այս հավաստիացումներին վերադառնալը` նշենք նաեւ, որ այս տեղեկատվությունը փորձեցինք ճշտել նաեւ ՎՊ-ից: Ինչպես հայտնի է ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել է, թե այս նախընտրական ժամանակահատվածում զերծ է մնում ՎՊ-ի գործունեության վերաբերյալ մեկնաբանություններից: Բայց, այնուամենայնիվ, ՎՊ նախագահի մամլո խոսնակը մեզ նաեւ փոխանցեց, թե հիշյալ խնդրով ՎՊ-ին դատի տալու փաստը համապատասխանում է իրականությանը: Միաժամանակ նաեւ, որ. ՙՎՊ-ն խնդիր չի տեսնում: Մենք վստահ ենք մեր ստուգումների վրա եւ դրանց արդյունքները կպաշտպանենք դատարանում՚:
Իսկ դատական այս վեճի արդյունքները, մասնավորապես հետեւյալ նկատառումով, կարող են չափազանց ուշագրավ լինել: Տեսեք` ՙՊոստ Լեքս Քոնսալթինգ՚ ընկերության տնօրենն իր վերը նշված հայտարարությամբ, ըստ էության, փորձում է հիմնավորել, որ իրենց կայանները որակյալ են ու լուծում են իրենց առջեւ դրված խնդիրը: Միգուցե, սա նեղ մասնագիտական խնդիր է եւ այդ պնդումների հետ միայն մասնագետը կկարողանա վիճալ: Չնայած մյուս կողմից էլ կարկտահարության այն հսկայական վնասները, որ տեսնում ենք վերջին տարիներին, ամենեւին էլ դրական չեն խոսում ո°չ այս, ո°չ էլ հակակարկտային կայաններ տեղակայող հայաստանյան մյուս ընկերությունների օգտին: Սակայն խոսքն այս դեպքում ամենեւին էլ որակի մասին չէ: Նկատենք, որ Գ. Գրիգորյանի` համենայնդեպս այս հայտարարության մեջ չկա հերքում այն մասին, որ իրենց կայանները սպասարկում են միայն 80 հա տարածք, մինչդեռ կրկնակի էժան ֆրանսիակաները` 670 հա: Այսինքն, որ 2009-2010թթ-ին. տեղադրվելիք ¥կամ` տեղադրված¤ 76 կայան կապահովեն 6080 հա այն դեպքում, երբ նույն գնով կարելի էր տեղակայել 152 ֆրանսիական կայան, որոնք կապահովեին մոտ 100 000 հա-ի պաշտպանություն:
Եվ ահա, եթե դատական սույն վեճի արդյունքում այս թվաբանությունը հաստատված համարվի նաեւ դատարանի կողմից, ապա կստանանք բավականին ուշագրավ մի իրավիճակ: Հիշեցնենք, որ վերջին տարիներին ՙՊոստ Լեքս Քոնսալթինգը՚ չէ, որ զբաղվում է հակակարկտային կայանների տեղադրմամբ: Կոպիտ հաշվարկով միչ այժմ տեղակայված է եւս մոտ 300-ի կարգի կայաններ ¥որոշ տվյալներով` մինչեւ 400¤, ընդ որում, հիմնականում պետական միջոցների հաշվին: Եւ այդ բոլոր կայաններից յուրաքանչյուրը սպասարկում է մոտավորապես նույնքան մակերես, որքան ՙՊոստ Լեքս Քոնսալթինգի՚ կայանները` 80-100 հա-ի կարգի: Այսինքն` առավելագույնն ապահովում են 35-40 հազար հա-ի պաշտպանություն: Ուստիեւ, եթե այդ բոլորի փոխարեն տեղադրված լինեին ֆրանսիական բերը նշնած կայանների տիպի կայաններ, ապա ներկայումս, մի կողմից, կունենայինք մոտ երկու անգամ ավել հակակարկտային կայաններ, ասել է, թե 800-1000-ի կարգի: Դրանով հանդերձ էլ, նկատի ունենալով ֆրանսիականների անհամեմատ ավելի մեծ սպասարկման մակերեսը ¥670 հա, ինչպես որ պնդում է ՎՊ-ն¤, ապա հանրապետության` առնվազն 500-600 հազար հա հողատարածքներ այսօր լավ թե վատ կարկտահարությունից ապահովված կլինեին: Ընդ որում, խորհրդային Հայաստանի հզոր հակակարկտային համակարգն ապահովում էր մոտ 1-1,2 մլն հա-ի պաշտպանվածությունը եւ ներկայումս այդ ցուցանիշի մոտ կեսն ապահովելն արդեն իսկ էական օժանդակություն կլիներ հայաստանյան գյուղատնտեսությանը: Ասել է, թե արդեն իսկ պետք է ունենային կայացած հակակարկտային պաշտպանության համակարգ:
Այս ամենից հետո, բնականաբար, գալիս է ոչ պակաս էական հաջորդ հարցը. եթե պետբյուջեից մինչ այժմ այս ուղղությամբ ներդրված միջոցներով հնարավոր էր մեծ տարածքներ պաշտպանող կայաններն ընտրել, տեղակայել եւ ապահովել մոտ 500-600 հազար հա ի պաշտպանություն, ապա ինչո±ւ են ընտրել անհամեմատ ավելի քիչ տարածք պաշտպանելու ունակ կայաններ եւ, արդյունքում, ապահովվել է ընդամենը 35-40 հազար հա-ի հակակարկտային պաշտպանությունը: Ուրեմն այդպե±ս է տարիներ շարունակ մեր գյուղնախարարությունը մշակել եւ իրականացրել այս կարեւորագույն պետական ռազմավարությունը` դրանով իսկ հայ գյուղացուն պատճառելով հարյուրավոր միլիարդների հասնող վնասներ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆՙ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում