ՙՙՙՙՕՍԿԱՆՅԱՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԹԱՐԳՄԱՆՈՒՄ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՎԵԼԻ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԲԱՌԵՐՈՎ՚

Արխիվ 12-16
ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՙՕՍԿԱՆՅԱՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԹԱՐԳՄԱՆՈՒՄ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՎԵԼԻ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԲԱՌԵՐՈՎ՚



Ապրիլի 8-ին մեկնարկած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն օրեցօր թափ է հավաքում,  բոլոր կուսակցություններն արդեն հասցրել են այս կամ այն կերպ ներկայացնել իրենց, իրենց կատարած ու կատարելիք աշխատանքները, ծրագրերը: Մենք ցանկացանք իմանալ, թե ինչպես են գնահատում քարոզարշավի ընթացքը հենց իրենք` քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերը:
ՙ
ՄԵՐ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ ՄԱՐԴԻԿ ԳԱԼԻՍ ԵՆ ԿԱՄՈՎԻՆ՚

Նախ դիմեցինք ՀԱԿ համամասնական ցուցակում ընդգրկված ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ.
-Միանշանակ նկատելի է, որ ժողովրդին ահաբեկել են: Չնայած ահաբեկել են, բայց, անկախ դրանից, կոնկրետ մեր քարոզարշավի արդյունքում մենք տեսնում ենք, որ մարդկանց քանակն ավելանում է կրկնակի, եռակի, քառակի անգամ, եւ տրամադրությունն է փոխվում երկրում: Գյուղերում, համենայնդեպս, մինչ այդ տիրող վախի մթնոլորտը, որ փորձել էին սերմանել, քիչ-քիչ կոտրվում է, եւ ես կարծում եմ, որ դա, նախեւառաջ, մեր քարոզչության արդյունքում է արվում:
- Իսկ մինչ այժմ ի±նչ խախտումներ եք նկատել հեռուստաեթերում, հանդիպումների ժամանակ:
- Խախտումները բազմաթիվ են, բայց ես կասեի ընդամենը մեկը, այսինքն` այն, որ համատարած ցուցակագրում են մարդկանց, որ գումար բաժանեն: Մարդիկ այդ մասին մեզ ասում են, նույնիսկ ցուցմունքներ են տալիս, չեն վախենում: Եվ նույնիսկ ասում են, որ եթե անգամ որոշ մարդիկ կարիքից դրդված վերցրել են այդ գումարը, միեւնույն է, այս իշխանություններին ձայն չեն տալու: Իսկ դրանից կարելի է հետեւություն անել, թե ում են ձայն տալու:
- Արդեն կոնկրետ այս պահին ընտրակաշառքների փաստերի հանդիպե±լ եք:
- Ես գիտեմ, որ, ինչպես վերեւում արդեն ասացի, Հանրապետականն է բաժանում:
- Իսկ, օրինակ, կոալիցիայի մյուս կուսակցությունները չե±ն բաժանում:
- ՕԵԿ-ը, ինչքան գիտեմ, ջեմ, բան էր բաժանում: Հիմա ինչով է զբաղված, չգիտեմ, սակայն ջեմի մասին շատ են խոսում: Բայց Հանրապետականը ամեն տեղ համատարած իր մեծամասնական թեկնածուների օգնությամբ, ավելի ճիշտ` նրանց հաշվին ընտրակաշառք է բաժանում, եւ մենք գիտենք, թե նա ինչ մեխանիզմ է կիրառելու: Սասուն Միքայելյանի ընտրությունների ժամանակ կիրառվեց, փորձարկվեց, եւ հիմա, երեւի, փորձելու են անաղմուկ նույն մեխանիզմը կիրառել:
- Իսկ կոալիցիայի երրորդ կուսակցությունը` ԲՀԿ-ն, կաշառք չի± բաժանում:
- Ես այդ մասին տեղյակ չեմ:
- Ըստ Ձեզ, հեռուստատեսությամբ ընտրարշավն ինչպե±ս է լուսաբանվում, հավասարաչա±փ է ներկայացվում ընտրության մասնակից կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի ընտրարշավը:
- Երեւի թե հավասարաչափ, բայց իրենց դեպքում օգտագործվում է ամբողջ վարչական ռեսուրսը: Նույնիսկ ՙՕրինաց երկիրը՚, որ անգամ տասը հոգի հավաքելու հնարավորություն չունի, ինստիտուտներից, դպրոցներից, մանկապարտեզներից մարդկանց բերում-լցնում է դահլիճները, որպեսզի ցույց տա, որ այդ քաղաքական ուժը ձայն ունի: Նույնը վերաբերում է նաեւ ՀՀԿ-ին: Ի տարբերություն այդ պարտադրված ներկայության, մեր քարոզարշավին մարդիկ գալիս են կամովին, եւ շատերն էլ ցանկանում են գալ, բայց երբեմն դա իրենց մոտ չի ստացվում: Օրինակ, ինչպես Էջմիածնում, երբ երկու գեներալները` Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը,  գնացել, ամեն մեկը հրապարակի տարբեր սրճարաններում նստել էր, որպեսզի ժողովրդին ահաբեկեն եւ հնարավորություն չտան հանրահավաքին մասնակցելու: Եվ մեր հեռուստաընկերություններն առանց մեկնաբանությունների, առանց խորանալու հարցի էության մեջ ընդամենը ցույց էին տալիս, որ այնտեղ մարդիկ քիչ են հավաքվել: Թող գային Վարդենիկում ու Վարդենիսում տեսնեին, թե ինչքան մարդ էր հավաքվել:
- Եվ վերջին հարցը. Ձեզ ինչպե±ս ներկայացնենք:
- Ինչպես նախկինում` Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ:

ՙԻՐԵՆՔ ԿՐԿՆՎՈՒՄ ԵՆ ԱՐԴԵՆ ՉՈՐՍ ՏԱՐԻ՚

Վերոնշյալի վերաբերյալ այժմ ներկայացնում ենք ԱԺ ՀՀԿ  խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ կարծիքը.
-Կարծում եմ` քարոզարշավն ընթանում է շատ ակտիվ, շատ կողմնորոշված, բոլոր հնարավորություններն ստեղծված են (եւ քաղաքական ուժերն էլ չեն բողոքում), որ բոլորը կարողանան իրենց ծրագրերը իրացնել ընտրողների շրջանում:
- Այսինքն` ոչ մեկի համար արգելք թե° հեռուստատեսությամբ, թե° ռադիոյով, թե° այլ լրատվամիջոցներով չկա±:
- Որեւէ բողոք չկա, առավել եւս, կարծում եմ, որ դա տեսանելի է նաեւ ընտրողներին:
- Լյուդմիլա Սարգսյանը նշում է, որ ցուցակագրումներ են կատարում, խոստումներ են տալիս, ընտրակաշառքներ են  բաժանում հիմնականում հանրապետականները:
- Ճիշտն ասած, դրանք պրովակացիոն բաներ են: Իսկ մեզ մոտ էլ այլ որակի տեղեկատվություն է գալիս, ասենք, հետեւյալը. ՀԱԿ-ը, մանավանդ մարզերում, մտնում է մարդկանց տներ, ավանդների գրքույկներն է ուզում, համարները գրում եւ ասում, որ, եթե իրենք գան իշխանության, ամեն հարյուր ռուբլուն երկու հարյուր դոլար գումար են տալու: Այսինքն` տասը միլիարդի խոստումներ են տալիս: Բայց ես դա անհեթեթություն եմ համարում եւ պրովակացիա:
- Լ. Սարգսյանը նաեւ ասում է, որ ՕԵԿ-ը, ՀՀԿ-ն հանդիպումների գնալիս վարչական լծակներ են օգտագործում, իսկ, օրինակ, Էջմիածնում իրենց հանդիպման ժամանակ երկու գեներալ են նստած եղել հրապարակի սրճարաններում, եւ մարդիկ, նրանցից վախենալով, չեն գնացել իրենց հանրահավաքին:
- Ես նրանց հանդիպումների սակավամարդ լինելը դրա հետ չեմ կապում, այլ այն փաստի հետ, որ պարզապես այն քաղաքական ուժերը, որոնք արդեն շատ են կրկնվել հասարակության առջեւ, փորձում են նման ինտրիգներ ձեւակերպել, որպեսզի խոսակցության նյութ ունենան եւ այս օրերը դրանով անցկացնեն: Դա դրա հետեւանքն է: Պարզից էլ պարզ է, որ եթե նույնիսկ նման մոտեցումներ է ձեւավորված, եւ հայտարարում են դրա մասին, համենայնդեպս, ժողովուրդը դա չի ընդունում, որովհետեւ դրանք անիմաստ հայտարարություններ են: Ես կարծում եմ` եթե երկրի վիճակն այդքան անտանելի, հրաբխային լիներ, ինչպես իրենք են ներկայացնում, ապա հասարակությունը (իսկ այդ ժամանակներն ապրել ենք), բնականաբար, որեւէ մեկից ո°չ կվախենար, ո°չ էլ կխուսափեր ինչ-որ հանդիպումներից: Պարզապես իրենք կրկնվել են արդեն չորս տարի, նորից գնում են նույն բառապաշարով, նույն ձեւի, ավելի ագրեսիվ, որը հասարակության համար, փաստորեն, հետաքրքիր չի:
- Լ. Սարգսյանը ընտրակաշառքների հարցով նշեց ՀՀԿ-ին, ավելացրեց, որ ՕԵԿ-ի ջեմ բաժանելու մասին է լսել, իսկ ԲՀԿ-ի մասին ոչինչ չի լսել:
- Մենք էլ ՕԵԿ-ից չենք լսել, ԲՀԿ-ից չենք լսել, իմիջիայլոց, նաեւ իրենցից չենք լսել:
- Քանի որ ԲՀԿ-ի մասին խոսեցինք, ուստի բնական հարց առաջացավ` ինչպե±ս կգնահատեք նորելուկ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի` հեղափոխության վերաբերյալ հայտարարությունը:
- Ես մի առիթով ասել եմ, որ փաստորեն, Օսկանյանը նույն դերակատարման մեջ է, ինչ որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, պարզապես թարգմանում է Լեւոն Տեր-Պետրոսյանին ավելի քաղաքակիրթ բառերով:

Պատրաստեց
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում