ՙԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ 90 ՏՈԿՈՍԸ ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ
Արխիվ 12-16| ՔԱՂԱՔԱԿԱՆ |
ՙ
Այն, որ հիմա ասում են, թե գիտությունը չի երիտասարդանում` սխալ է, քանի որ գիտության արդյունք բերողը միջին սերունդն է, որը ցավոք գնալով մեզ մոտ պակասում է: Ըստ ԳԱԱ-ի արդյունքների, երիտասարդ կադրեր են համարվում մինչեւ 35 տարեկանները, ովքեր կազմում են մեկ երրորդը, միջին սերունդը 26 տոկոս է, ավելի ավագ սերունդը` 55 եւ առավել տարեցները` 45 տոկոս են կազմում,- ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբում նշեց ՀՀ գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:- Նշեմ, որ ոչ բոլոր գիտությունների թեկնածուներն են աշխատում գիտության ոլորտում եւ դա կազմում է 10 տոկոս, իսկ մնացած 90 տոկոսը այլ ոլորտներում են աշխատում: Բայց հիմնական ճյուղերը ինֆորմատիկան է, կիրառական մաթեմատիկան, ֆիզիկան, երկրաբանությունը, էկոլոգիա, կենսաբանություն եւ այլն, իսկ ամենազարգացած ոլորտը ֆիզիկան է՚:
Ռադիկ Մարտիրոսյանի հետ զրույցն ամբողջությամբ` ՙՀետաքննության՚ վաղվա համարում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ ՕԵԿ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԷՐ
Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքում ՙՕրինաց երկիր՚ կուսակցության կողմից առաջադրված Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը ապրիլի 20-ին ինքնաբացարկ է ներկայացրել` ընտրապայքարում իր տեղը գուցե զիջելով նույն ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնացու Սասուն Միքայելյանին եւ/կամ ԲՀԿ-ից Դավիթ Քոչարյանին: Թե ինչու է Մ.Վարդանյանն ինքնաբացարկ տվել եւ արդյոք այսպիսի որոշմամբ ՕԵԿ-ը ճանապարհ չի± հարթում ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի համար, պարզեցինք կամ ավելի ճիշտ փորձեցինք պարզել ՕԵԿ մամլո խոսնակ ՀԱՐՈՒԹ ԱՄԻՐՅԱՆԻՑ. ՙԴա կուսակցության քաղաքական որոշումն է, պատճառներ որպես այդպիսին չկան, իսկ Ձեր երկրորդ comment-ը չեմ մեկնաբանում՚:
Ամեն դեպքում, եթե մեր ՙcomment՚-ը ֆեյսբուքի ազդեցության տակ գտնվող ՕԵԿ-ի խոսնակը չի մեկնաբանում, ապա ԲՀԿ-ն կամ ՀԱԿ-ը գոնե ՙLike՚ կտային:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ՙՀՀԿ-ԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆ Է՚
Երեկ, ԱԺ ՀՅԴ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը ՀՀԿ-ն փաստացի անվանել է ստահակ եւ համեմատել անազնիվ ձեւով թուղթ խաղացողների հետ: Դրա վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմացինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ, ով ասաց. ՙԱնձամբ ծանոթ չեմ Վ. Հովհաննիսյանի ասածներին, բայց կարող եմ վստահ ասել, որ այսօր Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը շատ նորմալ ձեւով է ընթանում բոլոր առումներով, ԶԼՄ-ների, հանդիպումների եւ այլն: Այն, որ այսօր ՀՀԿ-ին շատ են քննադատում, դա մեր կուսակցության եւ իշխանությունների նվաճումն է` ժողովրդավարության իմաստով: Բացի այդ, կարող եմ վստահ ասել նաեւ, որ այսօր Հանրապետականը շատ ավելի ազնիվ է, քան մյուս բոլոր կուսակցությունները: Լինելով Արարատի մարզի ներկայացուցիչ, կարող եմ վկայել, որ նախընտրական քարոզարշավը շատ լավ է ընթանում եւ նույնիսկ մինչ հիմա նման հանդարտ ընտրություններ չեն եղել մեր մարզում: Կրկին անդրադառնալով պարոն Հովհաննիսյանի ասածին, պետք է ասեմ, որ եթե նա մի բան ասում է, ապա պետք է հիմնավորի՚:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

