ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԵՆ...

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԵՆ...



Ֆուտբոլային դիվանագիտությունը նոր հույսեր ներշնչեց հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ: ԵՀԱԿ-ի եռյակ պետությունների արտաքին գործոց նախարարների միացիալ ուժերով Ցյուրիխում ստորագրվեց արձանագրություն Դավիթօղլու-Նալբանդյան երկյակի կողմից` առանց նախապայմանների բացել հայ-թուրքական սահմանը եւ նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Սա, իհարկե, նպաստավոր պայմաններ էր ստեղծելու հարեւան ժողովուրդների միջեւ, նպաստելու էր ազատ առեւտրի զարգացմանը: Ավելին, թուրքական կողմին հնարավորություն էր ընձեռնվելու առանց վրացական արգելքները հաղթահարելու ուղիղ կապ հաստատել Հայաստանի հետ, որը ֆինանսապես էլ նպաստելու էր երկու երկրներին: Սակայն, չնայած երեք հզոր երկրների ջանքերին, Իլհամալիեւյան կլանը կարողացավ խոչընդոտել պայմանագրի կատարմանը եւ ստիպել Էրդողանին ու Դավիթօղլիին խեղկատակների դեր ստանձնելու եւ նորանոր պահանջներ առաջադրելու, որոնց մասին խոսք անգամ չի եղել պայմանավորվող կողմերի միջեւ:
Եվ սա բավական էր, որ հայոց ընդդիմությունը սկսի վայրահաչությունը թե° նախագահ Սարգսյանի, թե° արտաքին գործոց նախարար Նալբանդյանի հասցեին, թե ծախում են Ղարաբաղը, ուրանում են Հայոց Մեծ Եղեռնը, փոխանակում են Մեղրին… Ծայրահեղ դժվարագույն հարց առաջացավ մեր երկրի ղեկավարի համար ապացուցելու հակառակը, որ ոչ մի թիզ հողի ետ տալու մասին հարց չի կարող լինել, թե դա միայն հակասարգսյանական քարոզչություն է` ժողովրդին իշխանությունների դեմ հանելու միջոց:Ծայրահեղ լարվեցին Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, երբ դաշնակցությունն Սփյուռքի տարբեր օջախներում լարում էր իրադրությունն ընդդեմ Սերժ Սարգսյանի, բայց հայրենասեր այս գործիչը, որն անցել էր փոթորիկների եւ պատերազմական կրակների միջով, համբերատար եւ հետեւողականորեն շրջեց համարյա ողջ աշխարհը, որտեղ սփռված էին հայերը եւ մանրամասնորեն ապացուցեց, որ Հայաստանի 3-րդ հանրապետությունն ու նրա ղեկավարները զբաղված են միայն հայանպաստ գործունեությամբ: Եվ երկրի ղեկավարը հասավ իր ճշմարտության հաղթանակին:
Այսօր աշխարհի համարյա ոչ մի երկիր չի հավատում թուրքերի ստահոտ բարբաջանքներին, իսկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, որը հաստատվեց ինչպես Ֆրանսիական Ազգային խորհրդի, ապա նաեւ Սենատի կողմից, նոր աշխուժություն մտցրեց ողջ աշխարհում: Թուրքերի միլիարդավոր կաշառքները փոքր-ինչ դանդաղեցրին գործընթացը, երբ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը ոչ սահմանադրական հռչակեց այդ որոշումը, սակայն առաջիկա նախագահական ընտրությունից հետո թե° Սարկոզինը եւ թե° նրա հակառակորդը հայտարարել են, որ սատարելու են Ազգային ժողովի եւ Սենատի որոշմանը եւ նոր նախագծով նորից հաստատելու են ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու խնդիրը: Եվ չնայած Ռեջեփ Էրդողանի հրճվանքների, թե կասեցրել են Ֆրանսիայի Սենատի որոշումը, արդեն ահասարսուռ են եւ մինչեւ Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակը, դեռ շատ ապտակներ են ստանալու աջից եւ ձախից: Ահա ինչու Էրդողանի տեղակալը վերջին օրերին ընդունել է հայոց պատրիարքի տեղապահին եւ ինչպես ամերիկյան պաշտոնատար շրջաններն են առաջարկել, ընդունել է հայոց եկեղեցապատկան հողերի մի մասը եւ շինություններն իրենց իրական տերերին վերադարձնելու հարցը:
Մեր երկրի ղեկավարի հետեւողական աշխատանքի շնորհիվ է, որ աշխարհն ավելի օբյեկտիվորեն է գնահատում ինչպես Ղարաբաղյան կոնֆլիկտը, այնպես էլ նրան առնչվող հայ-թուրքական հարաբերությունները:
Պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանի հարեւանությամբ գտնվող Սիրիայում եւ Իրանում: Ամերիկացիները խայտառակ իրադրություն են ստեղծել Եգիպտոսում, Լիբիայում, Իրաքում, Աֆղանստանում, հիմա էլ շանտաժի եւ բռնությունների լեզվով են խոսում Սիրիայի եւ Իրանի մասին: Այս երկու պետություններն էլ բարեկամական հարաբերություն ունեն մեր երկրի հետ: Մենք առնվազն ապերախտ պիտի լինենք չհիշելու այն մարդասիրական օգնությունը, որ ցուցաբերեց սիրիական ժողովուրդը Հայոց Մեծ Եղեռնի եւ տեղահանության շրջանում: Հարյուր հազարավոր հայեր ապաստան գտան Սիրիայում եւ մինչեւ օրս շարունակում են եղբայրական հարաբերություններն այդ ժողովրդի հետ: Ո±ր հայը չի գիտակցում, որ եթե նույնիսկ մեկ ժամով փակվի հայ-սիրական սահմանը, մենք չենք կարող հույս ունենալ, որ մեր չակերտավոր եղբայր վրացիները հնարավորություն կտան ապահովել Հայաստանի անվտանգությունը միմիայն սննդամթերքի առումով: Ապացույցը 2008 թվականի օգոստոսի ռուս-վրացական պատերազմն էր, երբ նույնիսկ հայ զբոսաշրջիկներին վրացիները չէին թույլատրում ծովափից Հայաստան վերադառնալ, իսկ պատճառաբանությունն աբսուրդի էր հասնում` իբր Ռուսական զորքերը կգնդակահարեն հայերի տրասպորտային միջոցները, իսկ մենք ականատես էինք, թե ինչպես վրացիներն իրենց ռազմական տեխնիկայի մնացորդները հապճեպորեն թաքցնում էին Ջավախքում` հիանալիորեն գիտակցելով, որ ռուսները հայկական բնակավայրերի, ինչպես իրենց սեփականի վրա չէին հարձակվելու: Ասելիքս այն է, որ նույնիսկ այդ ճակատագրական օրերին վրացիները թաքնվում էին հայերի թիկունքում:
Մեր ՙեղբայր՚ վրացիները հիմա հիանալի հարաբերություններ ունեն ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Ավելին, ամեն ինչ անում են, որ ավելի սրվի մեր հարաբերություններն այդ երկու մուսուլմանական երկրների հետ: Խոսքը Ղարս- Ախալքալաք նոր երկաթգծի շինարարության մասին է, երբ Ղարսից ավելի պատրաստ է Ղարս-Ալեքսանդրապոլ երկաթգիծը, որը միլիոնավոր դոլարների խնայողության հետ է կապված:
Անառարկելի փաստ է այսօր, որ վրացիներն ամերկամետ են, ուրեմն ում ապավինի Հայաստանը, եթե ոչ եղբայր ռուսներին, որոնց հետ բարեկամական կապերի դարավոր պատմություն ունենք, եւ կապերը մեր մեծ մտածողների` Իսրայել Օրու, Շահամիրյանների եւ Բաղրամյանների, Հովսեփ Էմինի,Խաչատուր Աբովյանի, Գրիգոր Արծրունու, Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Թումանյանի, Ավ. Իսահակյանի եւ շատ ու շատ նշանավոր հայ գործիչների փափագն է եղել: Եվ հիմա, երբ կարելի է ասել, թե ճակատագրական պահ է Հայաստանի Հանրապետության համար, երբ Սերժ Սարգսյանն իր խելացի դիվանագիտական քայլերով հավասարակշռության մեջ է պահում մեր հարաբերությունները ռուսական իշխանությունների հետ, գտնվում են Օսկանյանատիպ ՙգործիչներ՚, ովքեր ջուր են լցնում արեւմուտքի ջրաղացին, միայն թե քեռի սեմերը ավելի շատ դրամագլուխ տրամադրեն հակառուսական քարոզարշավին: Ամերկամետ հայավայ գործիչները Բարակի պաշտոնակատարներն են դարձել, երբ կրկնում են, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դնում հակասիրիական եւ հակաիրանյան որոշումներին: Նրանք միամիտ չեն ու հիանալիորեն հասկանում են, որ այս երկրների նկատմամբ պատժամիջոցներով քեռի Սեմը ցանկանում է իր հսկողության տակ առնել նաեւ Սիրիայի եւ Իրանի տարածքում գտվող հսկայածավալ նավթն ու գազը, սակայն մոռանում է, որ դրանով հարված է հասցնում Ռուսաստանի եւ Չինաստանի շահերին, իսկ այս հակամարտության սրացումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Այսինքն, կամա թե ակամա, սկսվում է ՙՍառը պատերազմի՚ նոր մրցավազք, երբ աշխարհի ֆինանսական մեծ ծախսերը` ժողովրդի բարորությանն ուղղելու փոխարեն, ծախսելու է մարդասպան նոր զինատեսակներ արտադրելու համար:
Ինչ վերաբերվում է Թուրքիային եւ Ադրբեջանին, սկսվել է մուսուլմանական խորամանկության նոր խաղ: Ադրբեջանը, միլիարդավոր դոլարների սպառազինություն գնելով Իսրայելից, խոստացել է իր օդանավակայանները տրամադրել Իսրայելին Իրանի դեմ հարձակման դեպքում, կարծես մուկնուկատու խաղալով Իրանի հետ, բայց հեռանկարում զավթելու Ատրպետականը, որտեղ միլիոնավոր իբր ադրբեջանցիներ են բնակվում, սակայն որոնք կտրականապես դեմ են Ադրբեջանին միանալու առաջարկին: Խուրանը մինչ Չինաստան տարածելու նպատակից երբեւիցե չի հրաժարվել նաեւ Թուրքիան, որն այս ճակատագրական պահին մեծ ցանկություն ունի միջամտել Սիրիայի, իսկ հարմար պահի դեպքում` նաեւ Իրանի գործերին: Այսինքն` մուսուլմանական երկու պետությունների ախորժակը բացվել է, եւ նրանք գիշատիչ գայլերի նման սպասում են հարմար պահի: Սակայն այդքան էլ անհաշվենկատ չեն Քլինտոնն ու Օբաման, որոնք գիտակցում են, թե ինչ տեղի կունենա, եթե չզսպեն Իսրայելի, Թուրքիայի եւ ադրբեջանցիների ախորժակը:
Իսկ թուրքերը դեռ պատասխան են տալու մարդկության առջեւ: Այն լավատեսությունը, թե Թուրքիայում էլ են սկսել ճշմարիտ գնահատականներ տալ 1910-ականների եղելություններին եւ հայկական կոտորածին, համարյա հիմնազուրկ են, քանի որ թուրքը մնում է թուրք, սակայն աշխարհաքաղաքական զարգացումները, մեր կարծիքով, ստիպելու են Թուրքիային ընդունելու մարդասպանի իրենց որակումը, աշխարհի առաջադեմ մարդկության պահանջը: Ձնագունդը նոր թափ է հավաքում…

ԼԵՆԴՐՈՒՇ ԱԼՈՅԱՆ
Բանասիրական գիտությունների
դոկտոր- պրոֆեսոր, ԵՊՀ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում