ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԸ ԵՎ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ՕՅԻՆԲԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԸ ԵՎ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ՕՅԻՆԲԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այժմ համայն հայությունը պատրաստվում է ըստ արժանվույն նշելու Հայոց ցեղասպանության տարելիցը. ամբողջ աշխարհում նախապատրաստվում են բողոքի գործողություններ, հայկական կազմակերպությունները եւ Հայաստանի դիվանագիտական հաստատությունները անդուլ աշխատում են, որպեսզի ընդարձակվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շրջանակը...



ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ԽԵԼԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԸ

Այդպես են վարվում բոլոր նրանք, ովքեր պարզապես հայ են` անկախ քաղաքական նախասիրություններից եւ օրվա կոնյուկտուրային խնդիրներից: Բայց... ՙՈր ասում ենք` թուրքերն եկան գենոցիդ արեցին, սուտ է, ամենամեծ գենոցիդ անողը հայերի գլխին եղել են հայերը՚,- այդպես արտահայտվեց Հրանտ Բագրատյանը ընդամենը երկու տարի առաջ: Իսկ ի±նչ ենք տեսնում հիմա` տարելիցի նախօրեին տխրահռչակ Վանյանը փորձեր կատարեց ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել սկզբում Գյումրիում, որտեղից մազապուրծ փախավ, իսկ հետո` Վանաձորում: Ու երկու դեպքում էլ հայտնվեցին ազգային արժանապատվությունից իսպառ զուրկ գրանտակերներ, որոնք պատրաստակամ էին այդ պղծության համար տարածք տրամադրել` Լեւոն Բարսեղյան եւ Արթուր Սաքունց: Ու բարձրացավ աներեւակայելի ՙիրավապաշտպանական՚ վայնասուն, հայտարարություն հրապարակեցին 16 գրանտակեր կազմակերպություններ` ի պաշտպանություն 30 արծաթի ՙասպետ՚ իրենց գործընկերների, հասցրեցին մատնագրեր գրել բոլոր հնարավոր ու անհնարին միջազգային ատյաններին, ու նույնիսկ, ի զարմանս մեզ, գյումրեցիների ու վանաձորցիների արդարամիտ բողոքի գործողություններին բացասական գնահատական տվեց օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը: Լավ, ի±նչ անուն դնես սրան... Պարզվում է` այնքան էլ քիչ չեն այնպիսիք, ովքեր իրենց հարամ հացը վաստակում են Հուդայի գործառույթ իրականացնելով:
Իսկ ահա ինչ ՙմտքի գոհարներ՚ արտահայտեց ԼՏՊ-ն Վարդենիսում. ՙԵթե դուք թույլ տաք հաղթի ՀՀԿ-ն` իր կույրաղիքի հետ, ապա նախագահականում էլ Սերժ Սարգսյանն է ընտրվելու, բայց եթե ԱԺ-ում չհաղթեց, ուրեմն երբեք նախագահ չի դառնա: Դուք չեք թողնի, որովհետեւ ուրիշ ճար չկա, հո դուք ինքնասպան չե±ք՚,- ասել է նա ու հավելել, որ ով ձայն տա ՀՀԿ-ին, նա ինքնասպանություն կգործի: Այստեղ մնում է միայն ախտորոշում տալ` գլխուղեղի սուր սիվիլիթաս: Դա չի բուժվում, եւ այդտեղ անզոր են անգամ, Ռոբերտ Քոչարյանի ասած, ՙուրիշ մասնագետները՚: Իսկ պատճառը` ՀԱԿ-ի վարկանիշի սրընթաց անկումն է, եւ բանը կարող է հասնել նրան, որ 7 տոկոսի շեմն էլ չհաղթահարեն: Ու դրանից է գալիս այն, որ ԼՏՊ-ի ելույթները գնալով ավելի քիչ են նման գիտության դոկտորի աստիճան ունեցողի ելույթների եւ ավելի ու ավելի են մոտենում ՙքուչի պպզողի՚ մակարդակին: Երեւի թե ԼՏՊ-ն ու նրա մերձավոր շրջապատը այնքան են կուրացել սեփական թույնից ու մաղձից, որ չեն կարողանում ըմբռնել, որ իրենք անցյալ դարի մնացուկ են: Ու այդ պատճառով ստացվում է լրիվ կրկեսային տեսարան. զորօրինակ` մայրաքաղաքում սկսվել է եւ բավականին բազմամարդ անցնում է գրքի տպագրության 500-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, ու մեկ էլ նորմալ մարդկանց նորմալ բազմության ֆոնին հայտնվում են ատելությունից ծամածռվող ՙսֆաթներ՚, որոնք արտաբերում են անդրաշխարհից հայտնված ՙգյոռմափշտիկներին՚ վայել մտքեր: Չէ, ՀԱԿ-ի ղեկավար կազմին մեծ հաջողությամբ կարելի է ուղարկել նկարահանվելու սարսափ ֆիլմերում, ու միգուցե այդ հանգամանքը հաշվի առնեն ՙՀայֆիլմը՚ ու հեռուստաընկերությունները իրենց բիզնես ծրագրերը կազմելիս:

ԵՐԿՈՒ ԲՀԿ


Իսկ հիմա անդրադարձ կատարենք առավել լուրջ ուժերի, մասնավորապես` ԲՀԿ-ի նախընտրական դրսեւորումներին: Ու երբ լսում ես ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին եւ երկրորդ դեմքերին, տպավորություն է ստեղծվում, որ միանգամայն տարբեր կուսակցություններ են ներկայացնում: Իրոք, նման է, որ այսօրվա իրականությունում գոյություն ունի երկու ԲՀԿ:Մեկը` Վարդան Օսկանյանինը (մաքուր ՙնարնջագույն՚ է), մյուսը` Գագիկ Ծառուկյանինը (առայժմ իշխանական կուսակցություն է), բայց ինչպես խոստովանեց ԲՀԿ առաջնորդը. ՙՈւրեմն ես ընտրությունից հետո ոչ մի բան չեմ պատկերացնում: Կախված է ժողովրդի ընտրությունից, ժողովրդի վստահությունից: Թե ժողովուրդը ինչ ընտրություն կկատարի, ում հետ հույս կկապի, նրանից էլ ժողովուրդը կպահանջի: Ես մեծ-մեծ չեմ խոսում, նորից եմ ասում, անկախ ամեն ինչից, ժողովրդի վստահությունը, հավատքը ԲՀԿ-ն Ծառուկյանի գլխավորությամբ պահելու է, պահպանի: Անկախ նրանից, թե ինչքան կհավաքենք, ես ժողովրդին սիրում եմ, հավատում եմ, ինչ էլ արել եմ, ուշադրություն եմ դարձրել, քիչ եմ արել՚: Եվ, ի դեպ, Գագիկ Ծառուկյանը նաեւ չբացառեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո կարող է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ: Դե ինչ, ստացվում է, որ, ըստ ԲՀԿ առաջնորդի, կոալիցիա կազմելը կախված է ընտրություններում ԲՀԿ-ի ստացած տոկոսից: Բայց հարց է ծագում. իսկ ո±ւր մնաց կոալիցիոն հուշագիրը: Դե ինչ, քանի որ, իրոք, Ծառուկյանի խոսքը գործ է, ուստի չպետք է բացառել, որ ընտրություններից հետո ստեղծվի բավականին պարադոքսալ իրավիճակ` որ ԲՀԿ-ն կլինի ընդդիմադիր ՀՀԿ-ին, բայց նախագահական ընտրություններին կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ի վերջո, հենց դա է բխում Ծառուկյանի այն խոսքից, որի տակ կա նրա ստորագրությունը:
Իսկ այժմ` Օսկանյանի հերթական օյինբազություններից: Վերջին 4 տարիներին, տեսնելով բացառապես վատը, նա հանկարծ կատարեց այնպիսի պասաժ, որը սովորաբար բնորոշ էր միայն ՀԱԿ-ին եւ նույնիսկ ՙԺառանգությունը՚ երբեւէ իրեն նման բան թույլ չի տվել. ՙԲռնապետությունների տակ տասնամյակներ կքած ժողովուրդներ Թունիսում, Եգիպտոսում, Եմենում, Լիբիայում կարողացան հասնել արմատական փոփոխությունների առաջին հերթին կարողանալով հաղթահարել վախը: Մերը շատ ավելի հեշտ է. ընտրության օրը ընդամենը պետք է չվախենաք, որ եթե քվեարկեք ձեր խղճով, ձեզ կարող են պատժել կամ վնասել՚: Ու նաեւ կոչ հնչեցրեց` ՙչվախենաք՚: Այսինքն` Օսկանյանը հասավ նրան, որ փաստացի քաղաքացիական պատերազմի, նոր ՙմարտիմեկեր՚ սանձազերծելու կոչ արեց: Դե ինչ, միգուցե արժե, որպեսզի ԿԸՀ-ն քննարկի, թե ինչքանով է հակաօրինական գործողությունների սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչը համատեղելի պատգամավորության թեկնածուի կարգավիճակի հետ: Իսկ մինչ այդ նշենք, որ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը Օսկանյանին հրապարակավ հրավիրել է հեռուստաբանավեճի:
Դե, Օսկանյանի պարագայում ամեն ինչ պարզ է` նա ասում եւ անում է այն, ինչ հրահանգել են անդրօվկիանոսյան տերերը: Իսկ ինչքա±ն ժամանակ կտեւի ԲՀԿ-ի երկփեղկվածությունը եւ, ի վերջո, ո±ր ուղին կբռնի ԲՀԿ-ն որպես կուսակցություն` ՙնարնջագույն՚ ռեւանշիզմի±, թե± իշխանական կուսակցությանը վայել վարքագիծը, կախված է հիմնականում նրանից, թե անձամբ ինչ ընտրություն կկատարի Ռոբերտ Քոչարյանը: Իսկ այն, որ տարբեր հրապարակային միջոցառումների ժամանակ ՀԱԿ-իստները փորձում են ամեն կերպ սահմանազատել ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանից, գալիս է նրանից, որ նրանք ժամ առաջ երազում են ԲՀԿ-ն տեսնել լեւոնական ռեւանշիստական ճամբարում: Բայց մոռանում են կամ չտեսնելու են տալիս, որ կարող են գոյություն ունենալ եւ առանձին` զուտ քոչարյանական, ռեւանշիստական ծրագրեր, ուր ՙխորտակվելու սովորություն՚ ունեցող Լեւոնը կարող է եւ որեւէ տեղ չունենալ:
Բայց կրկին անդրադառնանք ԲՀԿ առաջնորդին, ում ասելիքներին միշտ հակառակ բաներ է ասում Վարդան Օսկանյանը, նույնիսկ այնպիսի հարցում, ինչպիսին էր Էջմիածնում հանդիպման ժամանակ ոսկեջրած ատրճանակ կրել-չկրելը: Հիմա ի±նչ է ասում Գագիկ Ծառուկյանը. ՙՄենք տեր ենք կանգնելու ձայների համար, մեր թիմի համար: Իմ թիմակցի մազը ծռվեց, իմ մազն է ծռվելու: Ով խնդիր ունի, կարող է իմ հետ այդ հարցերը կարգավորել, որովհետեւ մենք վատ բան չենք անում: Իրոք ծանր է, դժվար է: Ծառուկյանը այն քաղաքական գործիչներից չէ, որ քաղաքականությունից դուրս գա, կկորի: Ծառուկյանը դուրս գա, ավելի հանգիստ կապրի, բայց մնում է, որ ձեր վստահությունը, հավատքը, հույսը, իրականություն դարձնի, որ ձեր դեմքերի ժպիտն ու փայլը, հավատքը երբեք չկորի՚: Դե, ՙձայներին տեր կանգնելու՚ մասին խոսքը վկայում է, որ ԲՀԿ առաջնորդը չի բացառում ՙմիասնական շտաբի՚ գործողություններին մասնակցելը` կախված իրավիճակից: Իսկ որ ասում է` ՙԻմ թիմակցի մազը ծռվեց, իմ մազն է ծռվելու՚, դա ուղղակի հավաստիացում է, որ առաջնորդը տեր է կանգնելու իր թիմին: Ի դեպ, ԲՀԿ ցուցակի թիվ 9-ը` Հմայակ Հովհաննիսյանը արդեն քանի օր է աղի արցունքներ է թափում, թե իրեն ուզում են զրկել քաղաքագետների միության տարածքից, սակայն լրատվական դաշտը չի ֆիքսել, որ ԲՀԿ առաջնորդը անդրադառնա Հմայակի ՙմազ ծռվելուն՚: Հիմա Հմայակը թիմի±ց է, թե± թիմից չէ... Մենք դա չգիտենք, սակայն չգիտենք նաեւ դեպք, որ որեւէ իշխանության օրոք` սկսած խորհրդային, վերջացրած` հաջորդաբար ՀՀ երեք նախագահների, ԲՀԿ-ն ընդդիմադիր եղած լինի: Ուստի հիմնազուրկ չեն այն վարկածները, որ ընտրություններից հետո կիսաընդդիմադիր հռետորաբանությունից բան չի մնա, եւ ԲՀԿ-ն պարզապես կզբաղեցնի իրեն հասանելիք կոալիցիոն տեղը ինչպես ԱԺ-ում, այնպես էլ կառավարությունում եւ իշխանական այլ օղակներում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում