ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Արխիվ 12-16| ԲԱՄԲԱՍԱՆՔ |

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` վերջերս սաստիկ սրվել են ԼՏՊ-ի եւ Արամ Զ. Սարգսյանի հարաբերությունները: Դա կապված է այն բանի հետ, որ Արամ Սարգսյանը մեծ վերապահումներով է վերաբերվում Վարդան Օսկանյանի հետ սերտ համագործակցությանը, քանի որ դա համարում է փաստացի համագործակցություն Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ դա դիտում է որպես անընդունելի մոտեցում: ԼՏՊ-ն նրան մեղադրում է իշխանության հետ մտերիմ կապերի մեջ, իսկ Արամ Սարգսյանն իր հերթին, ասում են, նույնիսկ մատնանշել է, որ եթե գործակցությունը քոչարյանական ճամբարի հետ շատ խորանա, ապա միգուցե նա ինքնաբացարկ տա ՀԱԿ-ի համամասնական ցուցակից:

