ԿՈՎԿԱՍՅԱՆ ՎԱԳՐԻՑ՚ ՄԻՆՉԵՎ ԲՀԿ-ԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

Արխիվ 12-16
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՙԿՈՎԿԱՍՅԱՆ ՎԱԳՐԻՑ՚ ՄԻՆՉԵՎ ԲՀԿ-ԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

Գնալով նախընտրական քարոզարշավը թեժանում է, ինչը նշանակում է, որ պայքարի մեջ ընդգրկված ուժերն աշխատում են էլ ավելի չքնաղ տեսք տալ իրենց նախընտրական խոստումներին: Բանը հասել է նրան, որ շարքային ընտրողներից շատերն արդեն բարձրաձայն ՙմտածում՚ են, որ եթե այսպես շարունակվի, կուսակցություններից մի քանիսն ՙի զորու՚ են արդեն մայիսի 7-ին Հայաստանը վերածել մի իսկական եդեմական պարտեզի...

ՕՍԿԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինչեւէ, շարունակելով հետեւել նախընտրական խոստումների շքերթին` այս անգամ կանգ առնենք ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության վրա: ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի օրինակով ԲՀԿ-ի նախընտրական խոստումներին էլ նայելով, ուզած-չուզած, նախ` պետք է կանգ առնել հետեւյալ հարցի վրա. ԲՀԿ-ն եւս տարիներ շարունակ գտնվել է իշխանության մեջ: Ասել է թե` մինչ նոր խոստումներ տալը, նախ` պետք է իր նախորդ խոստումների համար հաշվետվություն ներկայացնի. ի±նչ է արել իր նախկին խոստումների իրականացման ուղղությամբ: Ինչպե±ս են իրենց դրսեւորել ԲՀԿ-ական նախարարները, փոխնախարարները, մարզպետները եւ մյուս բոլոր պաշտոնյաները, ովքեր հենց այդ խոստումների վրա էլ գրավել են այդ պաշտոնները: Եվ, վերջապես, ԲՀԿ-ական բավականին ստվար պատգամավորական խումբն ի±նչ գործունեություն է ծավալել ԱԺ-ում, դա ինչքանո±վ է նպաստել շարքային քաղաքացու բարգավաճմանն ու երկրի տնտեսության զարգացմանը: Կամ էլ, եթե փորձել են իրենց խոստումները կամ դրանց մի մասը¤ իրականացնել, բայց չի ստացվել, այդ դեպքում ինչու, ինչն է խանգարել...
Այս եւ նման մի շարք հարցերի պատասխանները, ինչքան էլ որ հետեւեցինք ԲՀԿ-ի ներկայիս քարոզչական արշավին, մի տեսակ չեն հնչում: Ավելին ասենք` ԲՀԿ-ի այս քարոզարշավը մի տեսակ խուճուճ է, անհասկանալի: Ավելի ճիշտ` այն աստիճան շատ են հակասական հայտարարություններն ու գնահատականները, որ մի պահ նույնիսկ թվում է, թե ոչ թե մեկ, այլ միանգամից երկու ԲՀԿ է մասնակցում այս քարոզարշավին, ընդ որում` իրարից շեշտակիորեն տարբերվող: Թեկուզեւ բերենք ամենաթարմ օրինակը, երբ լրատվամիջոցներում ի հայտ եկավ պնդում, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զենքով էր մեկնել ընտրողներին ՙբարգավաճ ապագա՚ խոտանալու: Եվ, պատկերացրեք, կուսակցության մամլո խոսնակը, քարոզչության պատասխանատուն եւ, վերջապես, պարոն Ծառուկյանը հավաստիացնում են, թե դա ընդամենը բջջային հեռախոս էր: Իսկ ահա նորաթուխ ԲՀԿ-ական եւ այս օրերին ամենատարբեր սկանդալային հայտարարություններով աչքի ընկած Վարդան Օսկանյանն էլ միանշանակ պնդում է, թե չէ, զենք էր: Եվ դա` այն դեպքում, երբ մոտ մեկ շաբաթ առաջ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով ընտրությունների վերահսկման հայտնի միասնական շտաբի ստեղծման փաստաթղթի տակ դրած պարոն Օսկանյանի ստորագրության վստահելի լինել-չլինելուն, հայտարարեց. ՙՄենք կարգապահ կուսակցություն ենք, եւ եթե Վարդան Օսկանյանը ստորագրել է համաձայնագրի տակ, նշանակում է` միանշանակ ուներ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունը...՚: Եվ դա նշանակում է, որ կարգապահ Օսկանյանը զենքի մասին խոսելու ժամանակ ե±ւս նույն լիազորությունն ուներ: Բայց, մյուս կողմից էլ, պարոն Օսկանյանը մի գլուխ սրբագրում է ԲՀԿ-ական նախընտրական խոստումները, եւ դժվար է ասել, թե դա ինչի կհանգեցնի:

ՆԱԽՈՐԴ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՙԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ՚

Մի խոսքով, այս օրերին ԲՀԿ-ից մի քանի նման հակասական տեսակետներ են հնչել, ու այդ ցանկում ամենաէականն ու մեր թեմային վերաբերողը պարոն Օսկանյանի այն գաղափարն էր, թե գործող իշխանական կոալիցիան ձեւական է: Բայց այդ դեպքում այդ տարիներին այդ ՙձեւական կոալիցիայի՚ միջոցով տարբեր պոստեր զբաղեցրած ԲՀԿ-ական պաշտոնյաների գործունեությունն է±լ էր ձեւական: Այսինքն` նրանք ձեւականորե±ն էին իրականացնում-չիրականացնում ԲՀԿ-ի նախորդ նախընտրական խոստումները:
Լավ, ՙԿովկասյան վագրի՚` Վ. Օսկանյանի հակասական հայտարարությունները, եւ, առհասարակ, հակասական կենսագրությունը մի կողմ թողնենք ¥չնայած, որ այդ հակասությունների շարանն ամենեւին էլ, մեղմ ասած, չի բարձրացնում հավատը ԲՀԿ-ի այս հերթական նախընտրական խոստումների հանդեպ¤ ու փորձենք ավելի ռեալ նայել ԲՀԿ-ի` ժամանակին տրված բազմաբնույթ խոստումների ՙկատարողականին՚: Ու շատ հեռուն չգնանք. վերցնենք վերջին` մայրաքաղաքի ավագանու ընտրությունները:
2009թ. մոտավորապես այս ժամանակահատվածում ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը ղեկավարում էր ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ով ներկայիս ցուցակում էլ է պատվավոր տեղ զբաղեցնում: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ Քուշկյանի գլխավորությամբ Երեւանի ավագանի մուտք գործած ԲՀԿ-ական խմբի գործունեությունը կուսակցությունը գնահատում է առնվազն բավարար: Շարքային քաղաքացիներն ինչքանո±վ համամիտ կլինեն այդ գնահատականին` դեռ կանդրադառնանք: Բայց ամեն դեպքում 3 տարի առաջ` ընտրությունների ժամանակ, ԲՀԿ-ից հնչող խոստումները տպավորիչ էին: ՙՎստահեք ու պահանջեք՚,- քանիցս կոչ արեց Հ. Քուշկյանը: Կամ այս միհայտարարությունը. ՙՍիրելի երեւանցիներ, մենք պետք է բարեկարգենք մեր մայրաքաղաքը, այդ նպատակին ծառայելու համար է ստեղծվել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախընտրական ծրագիրը: Դրան զուգահեռ` մենք ունենք մեկ այլ նպատակ, պետք է  վերականգնենք մեր քաղաքի սիրտն ու ոգին եւ այդ ուղղությամբ տանենք լուրջ աշխատանք՚: Պարոն Քուշկյանի շուրթերից դուրս եկած եւս մեկ խոստում. ՙՄեր առաջադրած թեկնածուները փորձառու են, գիտեն քաղաքի խնդիրները եւ վստահ կարող են պատասխանատվություն ստանձնել դրանք լուծելու համար: Մենք երաշխավորում ենք, որ վստահելով մեզ` մայրաքաղաք Երեւանում կունենանք  առավել պատասխանատու, նաեւ հաշվետու իշխանություն՚:
Իսկ ահա պարոն Ծառուկյանն էլ, իր հերթին, այդ ընտրությունների ժամանակ նման մտքեր հնչեցրեց. ՙՄենք վստահ ենք, որ մեր առաջարկած ծրագիրը եւ Հարություն Քուշկյանի գլխավորությամբ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ԲՀԿ թիմը կարող են Երեւանը դարձնել ավելի բարգավաճ եւ բարեկեցիկ մայրաքաղաք՚: Եվս մեկը. ՙԲոլորս գիտենք, որ ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորում է  Հարություն Քուշկյանը, մենք վստահ ենք, որ նա կարող է գերազանց իրականացնել այն պարտականությունները, որոնք ստանձնում է: Մենք ներկայացնում ենք Երեւանի զարգացման համալիր ծրագիր, որի հիմքում նաեւ ձեզանից ստացված առաջարկություններն ու խորհուրդներն են՚:
Այն ժամանակ էլ էր ԲՀԿ-ի ՙմեր խոսքը` գործ՚: Բայց եւ հարց է ծագում, թե ՙՀարություն Քուշկյանի գլխավորությամբ Երեւանի ավագանու՚ ԲՀԿ-ական բավականին պատկառելի թիմը ո±ւր հասցրեց իրենց խոստացած ՙԵրեւանի զարգացման համալիր ծրագիրը՚: Կամ էլ` այս ընթացքում ՙՀարություն Քուշկյանի գլխավորությամբ Երեւանի ավագանու ԲՀԿ թիմը՚ մայրաքաղաքի քանի± աղմկահարույց թեմայի հետ կապված է իր վճռական խոսքը փորձել ասել: Մինչդեռ նման հարցեր այս ընթացքում քանիցս եղել են, սկսած այգիներում ու պուրակներում շինարարությունից, վերջացրած ամենասովորական հողազավթումներով եւ այլն: Եվ, վերջապես, ՙՀարություն Քուշկյանի գլխավորությամբ Երեւանի ավագանու ԲՀԿ թիմը՚ կարո±ղ է ցույց տալ թեկուզեւ մեկ խոշոր քաղաքաշինական ծրագիր, որ ինքն է առաջարկել ու նպաստել բարով-խերով ավարտին հասցնելուն: Այս հարցերի պատասխանները թող որ երեւանյան ամեն մի ընտրող ինքն իրեն տա եւ ըստ այդմ էլ եզրակացություն կազմի, թե ինչքանո±վ են հիշատակված խոստումներն արվել, եւ դրա հիման վրա հնարավո±ր է նոր խոստումներին վստահել:

ԲՀԿ-ԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՐԱԾ-ՉԱՐԱԾԸ

Բայց մայրաքաղաքային ՙմանր՚ ընտրություններն ու դրանցում ներկայացված ոչ պակաս ՙմանր՚ խոստումները մի կողմ թողնենք. ԱԺ-ն եւ դրան վայել խոստումներն ավելի կարեւոր են: Ուստիեւ հիշենք նախորդ ԱԺ ընտրություններով պաշտոններ ստացած ԲՀԿ-ական պատգամավորների գործունեությունը: Այստեղ էլի ստիպված գալիս-հասնում ենք պարոն Քուշկյանին եւ նրա ղեկավարած առողջապահական համակարգին:
Անշուշտ, առողջապահությունում վերջին տարիներին որոշ դրական շարժ կա: Մասնավորապես որոշակիորեն բարելավվեցին պետպատվերի համակարգի մի քանի ուղղություններ, ասենք` ծննդօգնության սերտիֆիկացումը, հիվանդանոցաշինությունն ու արդիականացումը, եւ այլն: Սակայն, նույնիսկ այս բարելավված ուղղություններում դժգոհությունների պակաս չկա: Օրինակ` ծննդօգնության հետ կապված քիչ չեն այն տրտնջոցները, թե մեկ կնոջ հետ կապված մարզերում հատկացվում է ավելի փոքր գումար, քան մայրաքաղաքում: Եվ, արդյունքում, հղի կանանց զգալի մասը դիմում է մայրաքաղաքային ծննդատներ: Դա, իհարկե, լավ է ե°ւ նրա, ե°ւ մայրաքաղաքային համապատասխան տերերով հիվանդանոցների համար: Բայց այ, նույնը չի կարելի ասել մարզային հիվանդանոցների մասին:
Ասենք, նաեւ բուժսարքավորումների մասով է առկա մարզեր-մայրաքաղաք լուրջ տարբերակում: Այսինքն` ամենալավը` մայրաքաղաքին ¥շատ դեպքերում` լավ-լավ տանիքներ ունեցող հիվանդանոցներին¤, տակն էլ ինչ մնաց, թող գնա մարզ:
Սակայն այս ամենը համակարգում տիրող թալանային բնույթի վիճակի փոքր մասն է միայն: Ավելի խոշոր չարաշահումների մասին խոսել են նույնիսկ պետական կառույցները: Օրինակ, կարելի է հիշեցնել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի` դեռ ընթացքի մեջ գտնվող այն ուսումնասիրությունները, որոնք ներկայացնում են, թե ինչ փաստացի թալան, աղաղակող չարաշահումներ կան պետական միջոցներով դեղորայքի ու բուժպարագաների ձեռքբերման բնագավառում: Ընդ որում, դրա մեջ ներառված են տասնյակ բուժհաստատություններ, որոնց գործունեությունն այս ուղղությամբ, մեղմ ասած, ամենեւին էլ միտված չի եղել ո°չ պետական միջոցների խնայողությանը, եւ, ըստ այդմ, ո°չ էլ հիվանդին ժամանակին որոկյալ դեղորայքով ապահովելուն:
Գումարած դրան` Վերահսկիչ պալատի կողմից այս տարիներին բուն նախարարությունում եւ վերջինիս վերահսկողության տակ գտնվող ծրագրերի հետ կապված իրականացվել են մի շարք ուսումնասիրություններ: Դրանց գրեթե բոլորի մասին ժամանակին խոսելու առիթ ունեցել ենք, եւ ամենաթարմ ուսումնասիրություններն էլ ներկայացրել էինք, մեր վերջին համարներից մեկում: Ուստիեւ մանրամասները չկրկնելով` ընդգծենք միայն, որ հայտնաբերված չարաշահումների, խախտումների եւ, պարզապես, թալանի ու կոռուպցիոն բնույթի մտորումների տեղիք տվող փաստերը, ինչպես ասում են, ամեն մի քայլափոխի էր:
Ի դեպ, Առողջապահության նախարարությունից զատ, նույն ՎՊ-ն  այս տարիներին ուսումնասիրություններ է իրականացրել ԲՀԿ-ական նախարարների, մարզպետների կողմից ղեկավարվող այլ կառույցներում եւս, օրինակ` Քաղաքաշինության, Սոցապ նախարարություններում, եւ այլն: Հասկանալի է, այս բոլոր դեպքերում եւս տարաբնույթ չարաշահումների պակաս չի զգացվում: Դրանցից շատերը սկանդալային բնույթի են, եւ ժամանակին ընթերցողը մանրամասնորեն տեղեկացված է եղել այդ մասին: Ուստիեւ, հետաքրքիր է, ո±ր մի ԲՀԿ-ական պաշտոնյան այսօր վեր կկենա եւ կասի, որ կարողացել է միջինից թեկուզեւ մի փոքր լավ ղեկավարել իր ոլորտը եւ փայլուն չի ղեկավարել, քանի որ խանգարել են այս-այս օբյեկտիվ հանգամանքները: Ճիշտն ասած, կասկածում ենք, թե նման մեկը կգտնվի: Բայց ահա, այս ամենից հետո, պարոն Ծառուկյանը ներկայումս հավաստիացնում է. ՙՄենք փողով պաշտոնի չենք նշանակում: Այն մարդը, ով կարող է այդ ծանրությունը տանել, այդ աշխատանքն իրականացնել, ուրեմն էդ տեղն իրենն է: Ով չի կարողանում կատարել, իր տեղը զիջում է նրան, ով կարող է դա կատարել՚:

ՆՈՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

Իսկ ահա այս հերթական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի խոստումները սովորական ստանդարտների մեջ են` քիչ չափով մյուսներից տարբերվող. բոլորին տալ հավասար հնարավորություններ, ազատ մրցակցային դաշտ, արտագաղթը փոխարինել ներգաղթով, երկրում գործարարության համար բարենպաստ միջավայր ստեղծել, փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը զարգացնել, նոր աշխատատեղեր ստեղծել, եւ այլն, եւ այլն: Բայց դե, նման խոստումներ Հայաստանի անկախացումից հետո քանի± անգամ են հնչել, եւ արդեն ո±վ է նման բաների լսում, էլ չենք ասում` հավատում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում