ՙԵվրատեսիլ-2012՚ երգի միջազգային մրցույթի մասնակիցները լրջորեն անհանգստացած են ստացված լուրերով, ըստ որոնց` իսլամիստ ծայրահեղականները սպառնում են ահաբեկչություններ եւ սպանություններ կազմակերպել մրցույթի մասնակիցների դեմ: Նրանք կոչ են արել ուժեղացնել իրենց անձնական անվտանգությանն ուղղված միջոցառումները` Բաքու այցելության ժամանակ...
Ծայրահեղականները հայտարարել են, որ այսպիսով իրենք մտադիր են վրեժ լուծել իրենց գաղափարակիցներից մեկի` Վուգար Փադարովի համար, ով սպանվել է Գյանջայում հատուկ գործողության ժամանակ: Երբ մենք ժամանակին գրում էինք, որ ընդհանրապես պետք է մոռանալ Բաքու գնալու մասին, քանի որ այդ քաղաքում հայերի նկատմամբ բռնություններ էին կատարվել, եւ հիմա էլ ամենաբարձր մակարդակով իրականացվում է հակահայկական քարոզ, ոմանք ամեն կերպ ցանկանում էին ինչ-ինչ նպատակներով իրենց Բաքու գցել: Իսկ հիմա եվրոպացիներն էլ իրենց կաշվի վրա կզգան, թե ինչ է նշանակում Բաքու գնալը:
ԹԱՄԱՐԱՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ
Վերջին շրջանում ոմանք սեւեռվել էին երգչուհի Շուշան Պետրոսյանի` ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելու փաստի վրա` պայմանավորելով դա երգչուհու` մշակույթի նախարար դառնալու ցանկությամբ: Բայց այդ նույն մարդիկ մոռանում են, որ երգչուհին մշակույթի բնագավառի ներկայացուցիչ է եւ այդ ուղղությամբ կարող է որոշակի առաջարկներ, ծրագրեր ներկայացնել: Իսկ, օրինակ, ԲՀԿ-ի ցուցակում հայտնվել է մեկը, ում մշակութային գործունեությունը, մեղմ ասած, բազմաթիվ հարցեր է առաջացրել ոչ միայն ԱԺ Վերահսկիչ պալատի, այլ նաեւ շատերի մոտ: Խոսքը մշակույթի նախկին նախարար, ՙՄեկ ազգ մեկ մշակույթ՚ հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն ԹԱՄԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ մասին է: Հետաքրքիր է իմանալ` մաթեմատիկոսը կրկին զբաղվելու է ՙազգօգուտ՚ մշակութային գործունեությա±մբ: