ՙՙԵՐԳՈՒՄ ԵՄ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ՚

Արխիվ 12-16
ՄՇԱԿՈՒՅԹ

ՙԵՐԳՈՒՄ ԵՄ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ՚

ԱԺ ընտրությունների քարոզարշավն օրեցօր թափ է հավաքում, եւ որոշ կուսակցությունների քարոզարշավի հիմնական բաղադրիչներից է նաեւ, այսպես ասած, գեղարվեստական մասը: Իսկ այդ գեղարվեստական մասը հիմնականում բացօթյա համերգներն են, որոնց մասնակցում են հայտնի երգիչ-երգչուհիները:
Մենք կփորձենք տեղեկանալ ու նաեւ ընթերցողներին տեղեկացնել, թե որ կուսակցության քարոզարշավին ովքեր եւ ինչու են մասնակցում:
Օրինակ, ՀՀ վաստակավոր արտիստ ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ մասնավորապես նշում է. ՙՄի անգամ եմ բացահայտ մասնակցել ընտրություններին, եւ բոլորն էլ գիտեն այդ մասին: Ինձ ոչ ոք չի խնդրել, չի ստիպել, չի վճարել, ինքս որոշել եմ մասնակցել, որովհետեւ տվյալ մարդուն ճանաչել եմ մոտ տասնհինգ տարի, ծանոթ եմ նրա գործունեությանը, եւ բոլոր այս տարիների ընթացքում նա եղել է ոչ միայն իմ, այլ նաեւ բոլոր արվեստագետների կողքին... Ես նկատի ունեմ ՀՀ նախագահին՚:
ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (Մրո) կարծում է. ՙԵս քաղաքական գործիչ չեմ եւ, եթե միանում եմ այս կամ այն քաղաքական ուժին, ապա երգում եմ առաջին հերթին ժողովրդի համար՚: Իսկ ԶԼՄ-ները հաճախ միայն քաղաքական ենթատեքստ են փնտրում երգարվեստի ներկայացուցիչների ցանկացած քայլում` անտեղյալ լինելով վերջիններիս` տարբեր քաղաքացիական եւ բարեգործական նախաձեռնություններում ակտիվ մասնակցության մասին:
Մեկ այլ վաստակավոր արտիստ` ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԸ, կարծում է. ՙՈրեւէ քաղաքական ուժի սատարելը ընդունված երեւույթ է ամբողջ աշխարհում: Եթե կողմ կամ  դեմ չեմ, ինչո±ւ պետք է չսատարեմ իմ երկրին եւ իմ պետականությանը ներկայացնող կուսակցությանը՚: Եվ ՀՀԿ-ին` որպես քաղաքական ուժի, նախապատվություն տալը նշան է, որ ինքը համակարծիք է  կուսակցության գաղափարախոսության հետ՚:
ՙՏարվա լավագույն երգչուհի՚ ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ մասնավորապես նշել է, որ թեեւ ոչ մի քաղաքական ուժի կողմից համերգներին մասնակցելու հրավեր չի ստացել, բայց ստանալու դեպքում չի մերժի եւ կերգի անխտիր բոլորի համար. ՙԴա երգիչներիս համար ուղղակի համերգ է, մեր գործը երգելն է եւ, ինչո±ւ չէ, նաեւ փող աշխատելը՚:
Հաջորդ համարում կներկայացնենք այլ երգիչ-երգչուհիների կարծիքներ:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում