ՙԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԷԻ ԵՎ ՊԵՏՔ Է ԳՐԵԻ ԼԻՐԻԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ
Արխիվ 12-16| ՄՇԱԿՈՒՅԹ |
ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԷԻ ԵՎ ՊԵՏՔ Է ԳՐԵԻ ԼԻՐԻԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ
Մոտ 50 տարվա վաղեմություն ունեցող ՙԾաղիկներ՚, ՙԾաղիկներս ում նվիրեմ՚, ՙԾփում է Սեւանը՚, ՙԷլ քեզ չեմ սիրի՚ եւ մի շարք այլ երգեր մինչեւ այսօր էլ շարունակում են սիրված լինել ոչ միայն հայ, այլ նաեւ արտասահմանցի հանդիսատեսի կողմից: Նշված երգերի հեղինակ ՀԱՍՄԻԿ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ չէր էլ պատկերացնի, որ 20 տարեկանում աղջկական հետաքրքրվածությամբ գրված երգերը կարող են սիրվել ու ընդունվել հանդիսատեսի կողմից, ավելին` 50 տարի անց էլ շարունակել մնալ սիրված: ՙԻրավունքի՚ հետ հանդիպման ժամանակ երգահանը մեկ առ մեկ հիշեց իր հեղինակած երգերը, որոնք ամբողջությամբ զետեղվել են վերջերս լույս տեսած ՙԲույրը վարդերի՚ անվանումով երգարանում: -Առաջին երգս ՙԾաղիկներ-ծաղիկներ՚-ն է եղել, որը շատ արագ տարածվեց ժողովրդի մեջ: Գուցե պատճառն այն էր, որ ուսանողուհի էի, եւ հենց իմ ընկերուհիներն էլ սկսեցին երգել, ինչը լայն տարածման առիթ հանդիսացավ: ՙԾաղիկները՚ առաջին անգամ ուղարկեցի Ադիս Հարմանդյանին, ով նախկինում Բեյրութում, հիմա էլ ԱՄՆ-ում է ապրում: Լսելով երգը` շատ հավանեց, երգեց: Դրանից հետո գրում էի ուրիշ երգեր ու անմիջապես ուղարկում նրան: Նա էլ երգում էր եւ մեծ հաջողություններ ունենում բեյրութահայերի մեջ: Նրա կատարումներն այնքան ջերմ էին, որ ե°ւ Երեւանում, ե°ւ արտասահմանում լայն տարածում գտան իմ երգերը: Երեւանում իմ երգի առաջին կատարողը եղել է Լիանա Սահակյանը, որի հրաշալի կատարմամբ երգը այդ տարիներին հաճախակի հնչում էր հեռուստատեսությամբ: Հեռուստատեսությամբ հաճախակի ելույթներ էինք ունենում նաեւ մենք` դաշնակահարուհի Սուսաննա Դավթյանը, Լիաննան, ով կատարում էր երգերը, եւ ես էլ ներկայանում էի որպես հեղինակ: Այն ժամանակ հեռուստաեթերը սկսվում էր ժամը 7-ից, իսկ 6-7-ը պարտադիր մեր երգերը պետք է հնչեին: Դա էլ շատ նպաստեց, որ Հայաստանում շատերը սկսեցին սիրել ու երգել իմ երգերը:
- Այդ տարիներին հատուկենտ երգիչ-երգչուհիների էր հնարավորություն տրվում հեռուստատեսությամբ ելույթ ունենալ, եւ հատուկենտ երգեր են հնչեցրել եթերում: Ո±րն է եղել Ձեր երգերի գաղտնիքը, որ հնչեցվել են եթերում:
- Այդ ժամանակ գերիշխում էին կոմպոզիտորների երգերը: Այդ տարիներին Արամ Մերանգուլյանը վերցրեց իմ երգերը եւ ցանկություն ուներ կատարել այն անսամբլով: Բայց, ցավոք, հիվանդ էր եւ մահացավ: Դրանից հետո իմ երգերից անսամբլով կատարեցին Ռուբեն Մաթեւոսյանը, Լիանա Սահակյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը:
- Այսօր հաճախ են քննադատում ժամանակակից երգերի խոսքերը` անիմաստ բառակույտ անվանելով:
- Երգերը գրելիս պետք է դրանք իմաստ, միտք եւ հոգի ունենան հատկապես երիասարդների մոտ: Միայն լիրիկական երգերն են, որ կարող են հուզել ե°ւ երիտասարդներին, ե°ւ տարեցներին: Ես էլ այդ ժամանակ երիտասարդ էի եւ պետք է գրեի ավելի լիրիկական երգեր: Հիմա, երբ լսում եմ մեր երգիչների կատարած երգերը (չեմ ուզում նրանց վատաբանել, փնովել), բայց զգում եմ, որ նրանց երգերի մեջ միտք չկա: Երաժշտությունը կա, բայց միտք չկա. երկու բառից բաղկացած երգեր են: Մեր ժամանակ ավելի խիստ էին նայում երգի խոսքերին ու մտքին: Կար գեղարվեստական խորհուրդ, որտեղ ընդունում էին երգերը, այդ թվում նաեւ` իմ երգերը: Այդ ժամանակ Արամ Մերանգուլյանն ինձ օգնեց, որ իրենց խորհրդում մի քանի երգեր ընդունվեին. ՙԾաղիկները՚, ՙԾաղիկներս ում նվիրեմ՚, ՙՄի գնա՚: Իսկ արտասահմանում արդեն Հատիս Հարմանդյանը մեծ դեր կատարեց իմ երգերի ճանաչման մեջ:
- Տիկի°ն Հասմիկ, ՙԾաղիկներն՚ առաջինն էր, դրան ո±ր երգերը հաջորդեցին:
- ՙԾաղիկներ՚, ՙԾաղիկներս ում նվիրեմ՚, ՙԱյն գիշեր ինձ խոստացար ծաղիկներն աշխարհի՚, ՙՄի° գնա, մի° գնա՚, ՙՄթնշաղ է իջել՚, ՙԷլ քեզ չեմ սիրում՚, ՙՊետք չէ, սիրելի°ս՚:
- Բոլորը սիրո մասին են, այդ ժամանակ սիրահարվա±ծ եք եղել:
- Ո°չ, ինձ թվում է, որ այդ ժամանակ միայն լիրիկական երգեր պիտի լինեին: Որ ասեմ ուսանող էի, սիրահարված` առանձնապես ոչ: Ուղղակի ես գրում էի, քանի որ ինձ թվում էր, որ սիրո մասին երգերը ժողովուրդն ավելի լավ կընդունի, եւ այդպես էլ եղավ: Հիշում եմ` ուսանողական տարիներին մի անգամ համալսարանի միջանցքում լսեցի, որ կողքի լսարանում ինչ-որ մեկը դաշնամուրով սխալներով ՙԾաղիկներն՚ է նվագում: Դուռը բացեցի, տեսնեմ` մի երիտասարդ է, ասացի` երիտասարդ, սխալ եք նվագում: Պատասխանեց. ՙԻսկ ո±վ ասաց, որ սխալ եմ նվագում: Շատ էլ ճիշտ եմ նվագում՚: Երբ ասացի` ես եմ այդ երգի հեղինակը, պատասխանեց. ՙԻնչքան որ Դուք եք այդ երգի հեղինակը, այնքան էլ ես եմ՚: Եվ այդպես էլ չհավատաց, որ ես եմ գրել:
- Պատահե±լ է, որ հայ ՙաստղերից՚ դիմեն Ձեզ եւ երգեր պատվիրեն:
- Ո°չ, դեռ նման բան չի եղել: Ես ընդհանրապես չեմ դիմում, որ իմ երգը երգեն, իրենք էլ չեն դիմում:
- Որ դիմեն, կգրե±ք:
- Ինչո±ւ ոչ, օրինակ, անցյալ օրը Ռազմիկ Ամյանը շատ գեղեցիկ երգեց ՙԾաղիկները՚:
- Իսկ այդ պահին չմտածեցի±ք մի երգ գրել Ռազմիկի համար:
- Եթե իրենք դիմեն, կգրեմ, բայց հատուկ չեմ դիմի նրանց` երգի կատարման համար: Ընդհանրապես իմ էությամբ այնպիսին եմ, որ որեւէ մեկին չեմ խնդրում:
- Ձեր երգերը կատարել են թե° ռաբիս, թե° էստրադային երգիչներ:
- Այնքան է պատահում, որ երգում են, լրիվ ուրիշ բառեր են ասում, ու ես այնքան եմ նեղսրտում: Շատ կուզենայի, որ ճիշտ երգեն իմ երգերի բառերը, որովհետեւ, երբ բառն աղավաղվում է, ռաբիս էլ է դառնում: Թեկուզ ասում են, որ ռաբիսը երաժշտության մի տեսակ է, թող ռաբիս երգեն, քանի որ հարսանիքներում ու կնունքներում այդ ռաբիսն է հնչում: Վերջին շրջանում հարսանիքներն ու կնունքները սկսում են իմ երգով` ՙՔո հարսանյաց տոնին՚, որը երգում են նաեւ ՙՔո ծննդյան տոնին՚: Այդ երգը գրել եմ 15 տարի առաջ` տղայիս հարսանիքի համար:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

