ՙԱՌՆԵՏԻ ԿՐԾԵԼՈՒՑ ՀԻՆԳ ԺԱՄ ՀԵՏՈ ԴԻՄԵԼ ԷՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ...՚

Արխիվ 12-16
ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ

ՙԱՌՆԵՏԻ ԿՐԾԵԼՈՒՑ ՀԻՆԳ ԺԱՄ ՀԵՏՈ ԴԻՄԵԼ ԷՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ...՚

Օրեր առաջ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Արտաշատի Շահումյան գյուղում 8 ամսական տղա երեխա է մահացել, ով տառապել է, թե° ինֆեկցիոն հիվանդությամբ, թե° թոքաբորբով, թե° առնետներն են մահվանից առաջ կրծոտել երեխայի քիթը, ականջը, մատները եւ գլխի մի հատվածը:


Այդ սահմռկեցուցիչ դեպքի վերաբերյալ հնչում էին տարբեր կարծիքներ. ոմանք երեխայի մահը կապում էին առնետի կրծելու հետ, ոմանք էլ` քրոնիկական հիվանդության: Մենք անցկացրեցինք սեփական հետաքննություն` պարզելու համար մանկան մահվան բուն պատճառը:
Մեր առաջին զրուցակիցն է Շահումյանի բուժամբուլատորիայի` երեխային բուժող բժշկուհի ԱՆՆԱ ԲԵԳԻՋԱՆՅԱՆԸ.
- Բարդացած հիվանդությամբ անամեզիայով տառապող երեխա էր` բազմիցս բուժված ստացիոնար ամբուլատոր պայմաններում: Մենակ չորս անգամ պառկել էր Երեւանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, բայց դեռ չբուժված` մայրը բերում էր տուն: Մի քսան օր առաջ երեխան նորից Արտաշատի շրջանային շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Երեւան, որտեղ ախտորոշվել էր թոքաբորբ եւ աղիքային ինֆեկցիա: Առանց բուժումը ստանալու, նորից վերադարձել էր տուն: Առնետի կրծելուց հինգ ժամ հետո դիմել էր հիվանդանոց, երբ երեխան տաքության մեջ այրվում էր: Ուշացած ուղարկել ենք Արտաշատի շրջանային հիվանդանոց, բայց ճանապարհին երեխան մահացել է: Կարող եմ ասել, որ կար խեղաթյուրված առողջական վիճակ` գումարած դրան առնետի կծածը, որը համարվում է երկրորդային ինֆեկցիա: Երեխային  դեղ էինք նշանակում, մայրը տանում էր, գցում էր տուն ու գնում իր հաց հավաքելու ՙգործին՚:
Իսկ ահա Շահումյանի գյուղապետ ՍԵՐԺԻԿ ԲԱԲԱՅԱՆԸ մեզ տեղեկացրեց` արդեն հաստատվել է, որ երեխան թոքաբորբից է մահացել: Գյուղապետի փոխանցմամբ, իրականում երեխան ծնվել է անհաջող ընտանիքում, որտեղ նրա վրա ուշադրություն չեն դարձրել:
Ավելորդ չհամարեցինք զրուցել նաեւ հարեւանների հետ եւ իմանալ նրանց կարծիքն այդ ընտանիքի մասին: Հարեւաններից մեկն ասաց.
- Սարսափելի վիճակ է, դա ընտանիք չեմ էլ համարում. ո°չ աշխատում են, ո°չ հարեւանների հետ են շփվում, ամիսը 4-5 անգամ գնում են գյուղապետարան, փող ուզում, անբան մարդիկ են, փնթի` վերին աստիճանի:
Իսկ մեկ ուրիշն այսպես արտահայտվեց.
- Էդ ընտանիք չի, դա պարզապես հավաքածու ա, էդ կին կոչեցյալն ամբողջ օրը փողոցներում է. մի օր` էս գյուղը, մի օր` էն գյուղը, փայ ա հավաքում-բերում, օրը մեռցնում են: Ու այսպես` ամեն օր:
Մեկ այլ հարեւան էլ հավելեց, որ սա երեխայի մոր երկրորդ թե երրորդ ամուսնությունն է գյուղում, ուրիշ տեղ էլ երեխաներ ունի.
- Նա մտածում է` մենակ կերակրի երեխաներին, գնա, հաց հավաքի, մեկը պահածո տա, մեկը` մի ուրիշ բան, գրել-կարդալ էլ չգիտի: Մի խոսքով` կարելի է ասել, որ նա թերի, ծնողական խնամքից լրիվ հեռու կին է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում