ՙՔԵԶ ՈՎ ԷՐ ԱՍՈՒՄ` ԷԴՔԱՆ ԵՐԵԽԱ ԲԵՐԵՍ...՚

Արխիվ 12-16
ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ

ՙՔԵԶ ՈՎ ԷՐ ԱՍՈՒՄ` ԷԴՔԱՆ ԵՐԵԽԱ ԲԵՐԵՍ...՚

Հաճախ հանդիպում ենք մարդկանց, ովքեր ունեն աշխատանք, ապահովված են բնակարանով, բայց միեւնույն է` դժգոհում են իրենց ապրելակերպից, ստացած աշխատավարձից: Սակայն այդպիսինների մտքով էլ անգամ չի  անցնում, որ իրենց կողքին ապրում են մարդիկ, որոնց համար իրենց այդ ունեցածը երազանքի նման մի բան է. ունենալ տուն, աշխատանք:


Զրուցակիցս Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Ծովինար գյուղի բնակչուհի, 12 զավակների մայր, 3-րդ կարգի հաշմանդամ, 45-ամյա ՍՈՆԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ է:
-Ապրում եմ ծայրահեղ ծանր պայմաններում, տուն էլ չունեմ: Վագոնի մեջ էինք ապրում, բայց անընդհատ տեղացող անձրեւներից դա էլ էր փտել, արդեն անձրեւն ու ձյունը վագոնի մեջ էր լցվում, խոնավ անկողնու մեջ էինք քնում: Մինչեւ որ տեգրս եկավ եւ մեզ տարավ իր տուն: Ասաց, որ ժամանակավորապես մնանք, մինչեւ ձմեռը դուրս գա, գարունը բացվի տեսնենք ինչ ենք անում: Տարվա կեսն ամիսներով հիվանդանոցներում եմ պառկած լինում: Բացի ընտանեկան նպաստից` 80 հազար դրամից, ոչ մի տեսակի օգնություն, աջակցություն ոչ մեկից չենք ստանում: 12 երեխաների մայր եմ, տղաս զինվոր է, ծառայում է Նոյեմբերյանում` սահմանի բերան: Պետության տված 80 հազար դրամով ծայրը ծայրին էլ ենք կարողանում հասցնել: Դպրոցական երեխաներ ունեմ: Մենք դեռ ոչինչ, բայց երեխաներս մինչ օրս նոր շոր չեն հագել ու դասի գնացել: Հարեւանների, բարեկամների երեխաների հագած շորերն ու կոշիկներն են հանգնում: Մինչեւ օրս սապոգներով են դասի գնում: Ճիշտ է, երեխաներս չեն նեղվում, մտնում են մեր դրության մեջ: Միայն մի բանից են իրենց վատ զգում. դասարանցիները ծիծաղում են իրենց հագուկապի վրա, ձեռ են առնում: Գալիս են տուն նեղված, բայց այդքանից հետո էլ էլի սիրտ են տալիս ինձ` ասելով. ՙՄամ ջան, դու մի սրտնեղի, ոչինչ, ո°չ առաջին, ո°չ էլ վերջին դեպքն ա, մենակ դու առողջ լինես, մեր հետ լինես, մենք ամեն ինչի հետ կհամակերպվենք՚:
Հողամաս ունենք, բայց ֆինանսապես ի վիճակի չեմ իր նպատակին ծառայեցնելու համար: Հազիվ հացի խնդիրն ենք լուծում: Օր է լինում` սոված ենք քնում, չոր հաց էլ չենք ունենում: Եղել է ժամանակ, որ առանց հացի, միայն խաշած կարտոֆիլ ենք կերել: Օրը մեջ լյարդի նոպաներ եմ ունենում, բժիշկներն ասում են` կենտրոնացված սնունդ է պետք: Ասում եմ` ուտում եմ, հո ամեն մեկին չեմ կարող ասել, որ օրեր են լինում` ցամաք հացի երեսն էլ չենք տեսնում: Ամուսինս էլ է հիվանդ, ես հիմնականում հիվանդանոցներում եմ լինում, ինքն էլ երեխաներին է յոլա տանում: Այս վիճակից ինքն ավելի շատ է նեղվում, տղամարդ է` սիրտը ճաքում է, որ երեխաները գալիս են դասից եւ ասում, որ սոված ենք: Մեկ-մեկ մասնավոր գործեր է անում: Ուզում է գնալ դուրս, ես չեմ թողնում: Նախ հիվանդ է, ես էլ հիվանդ կին եմ, տարին 12 ամիս հիվանդանոցի դռներն եմ: Վաղը, մյուս օրը եթե ինձ մի բան լինի, երեխաներս ո±ւմ հույսին պետք է մնան: Ավելի լավ է կես կտոր հացի փող աշխատի Հայաստանում, իր ընատնիքի կողքին, քան ընկնի Ռուսաստանի քուչեքը: Ահավոր դժվար է, գոնե գլխներիս սեփական տանիք ունենայինք: Տեգրս էլ չամուսնացած տղա է, ինչքան պետք է մեզ պահի իր տանը, ինքն էլ է ուզում ամուսնանալ: Մեր պատճառով  ձգձգում է, չի ամուսնանում: Այնքան ծանր զգացում է, երբ զգում ես, որ դու եւ քո երեխաներն ինչ-որ տեղ խանգարող հանգամանք եք:
- Լինելով բազմազավակ մայր` մի±թե պետությունից որեւէ աջակցություն չեք ստանում:
- Աջակցություն միայն սոցիալական նպաստն է ու հաշմանդամությանս թոշակը: Դիմել եմ կառավարություն, նամակների պատասխանները մինչեւ այժմ պահում եմ: Պատասխանել են, որ հնարավորություն լինելու դեպքում կանդրադառնանք ձեր հարցին: Բայց էդպես էլ մինչեւ առ այսօր հնարավորությունը չստեղծեցին: Գոնե գան եւ տեսնեն, թե ո±ւր ենք ապրում, իրո±ք դրա կարիքն ունենք:
- Իսկ Գեղարքունիքի մարզպետարան դիմել ե±ք: Գուցե նրանց միջոցով ձեր ձայնն ավելի շուտ կհասներ համապատասխան մարմիններին:
- Դիմել եմ ու ոչ մեկ անգամ: Դիմել եմ նաեւ մեր գյուղապետին` Մհեր Մարդոյանին, արդեն 5 տարի է` նույն բանն է ասում. ՙՀնարավորություն լինի կանեմ՚: Անձամբ մարզպետի մոտ էլ եմ գնացել: Ասում է. ՙՀնարավորության դեպքում կօգնեմ, քեզ ո±վ էր ասում էդքան երեխա բերես՚: Մարզպետարանի օգնությունը միայն նա է, որ երեխաներիս դպրոցի գրքերն անվճար ենք ստանում: Մենակն գլխներիս վրա սեփական ծածկ ունենայինք, էլի ոնց որ հիմա. մի օր կուշտ, մի օր սոված կապրեինք:
Փորձեցինք կապվել գյուղապետի հետ, հասկանալու համար` արդյո±ք գյուղապետարանին հինգ տարվա ընթացքում այդպես էլ հնարավորություն չընձեռվեց որեւէ կերպ օգնելու այս ընտանիքին: Գյուղապետը չժխտեց, որ Սարգսյանների ընտանիքն, իրոք, ոչ բնակարան ունի, ոչ էլ սոցիալապես ապահովված է, բայց հավելեց հետեւյալը.
- Էդ ինչի, որ մենք ամուսնացել ենք, չորս երեխա ունենք սովորող, էդ ո±վ ա օգնում, որ յոլա ենք գնում, իրանք էլ թող յոլա գնան:
Իհարկե, ցանկացանք իմանալ նաեւ մարզպետի կարծիքն այս ամենի վերաբերյալ, բայց քարտուղարուհուց անընդհատ ստանում էինք նույն պատասխանը. ՙՊարոն Պողոսյանը զբաղված է, չեմ կարող ասել` երբ կվերջացնի՚:   
Տիկին Սոնան հուսով է, որ  գոնե թերթի միջոցով իր ձայնը լսելի կդառնա իշխանությանը, եւ ինքն, ի վերջո, կունենա իր եւ երեխաների սեփական անկյունը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ.
Ի. դեպ, անցած տարվա հոկտեմբերի սկզբներին Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը հայտնվեց մի սկանդալային պատմության կիզակետում: Լրատվամիջոցներում ի հայտ եկան ՙՄարզպետը կաշառք է վերցրել՚ խորագրով հրապարակումներ, համաձայն որի` նա նույն մարզի ՙԹթուջուր գյուղի դպրոցի պատմության ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում իր վարորդի միջոցով 3000 դոլար կաշառք է վերցրել, որ ապահովի հավակնորդներից մեկի` Արթուր Մխիթարյանի հաղթանակը՚: Ճիշտ է, մարզպետը դրանից բավական ժամանակ անց դիմեց դատարան, սակայն այդ հարցի հանգուցալուծումը, կարծես թե, դեռ այդպես էլ չկա: Փոխարենը, զուգահեռաբար ի հայտ եկան հրապարակային պնդումներ, թե մարզպետը պատրաստվում է հրաժարական տալ, եւ, որ հիշատակված հրապարակումից հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բավականին խիստ տոնով նախատել է մարզպետին:
Եվ մեր այս հրապարակման մեջ էլ պարոն Պողոսյանը, կարծես թե, մի տեսակ լավ լույսի տակ չի երեւում: ՙՔեզ ո±վ էր ասում` էդքան երեխա բերես՚: Մեր զրուցակիցն այս խոսքը վերագրում է մարզպետին: Ու ի±նչ է ստացվում. մի կողմից` մեր երկրում բոլորը, այդ թվում` ԲՀԿ-ն, քարոզում է, թե պետք է շատ երեխաներ ունենալ, ազգը շատացնել, մյուս կողմից էլ` շատ երեխա ունեցողներին կշտամբո±ւմ են:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում