ԴՈԼԱՐԸ ԴԵՌ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ԱՃԸ

Արխիվ 12-16
ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ

ԴՈԼԱՐԸ ԴԵՌ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ԱՃԸ



Ժամանակին քանիցս հիմնվելով հայաստանյան ֆինանսական համակարգից քաջատեղյակ մեր աղբյուրի եզրահանգումների վրա, առիթ ունեցել ենք ներկայացնել, որ մեր երկրում դոլարի փոխարժեքը եթե անցնի 390 դրամից այն կողմ, ապա հետագա աճը կլինի բավականին արագ` ընդհուպ մինչեւ 400 դոլար: Ուստիեւ տեւական ժամանակահատված ՀՀ ԿԲ-ն փորձում էր դոլարը ներքեւ պահել 390 դրամ շեմից: Բայց մեկ-երկու աբաթ առաջ այդ շեմը հաղթահարվեց ու ներկայիս իրողությունները ցույց են տալիս, որ բավականին արագ տեմպով փոխարժեքը շարժվում է դեպի 400 դրամի սահմանագիծ:
Համենայնդեպս, վերջին օրերի բորսային առեւտրի արդյունքում նույնիսկ մի պահ հաղթահարվում էր 394 դրամ սահմանագիծը: Չնայած որ այնուհետեւ մի փոքր իջավ ներքեւ, սակայն մեր վերը նշված աղբյուրն արդեն չի էլ կասկածում, որ հետագա աճ, այնուամենայնիվ, պետք է սպասել. ՙԱռիթ ունեցել եմ ասել, որ դոլարի աճը հիմնականում պետք է բացատրել գործարար նպատակներով այն երկրից դուրս բերելով: Ճիշտ է, այս օրերին որոշ ուղղություններով, ինչպիսիք են, ասենք, մասնավոր տրանսֆերտների արտահանման որոշակի աճի միջոցով դոլարային ներհոսքերի ավելացումը, սակայն դա դեռ ընդհանուր բալանսը կայուն պահելու համար բավարար չէ՚:


Մեր աղբյուրը խոսեց նաեւ դոլարի վրա ազդող հենց ներկայիս կոնկրետ մի շարք գործոններից. ՙՍտացվում էր, որ այս նախընտրական ժամանակահատվածում շրջանառության մեջ կմտնի դոլարային լրացուցիչ եւ միաժամանակ զգալի ծավալներ: Դա հասկանալի է, նախընտրական քարոզչությունը էժան հաճույք չէ, իսկ ծախսերի մեծ մասն էլ, ինչպես եւ սպասվում էր, դոլարային տեսք ունի: Այդ գումարները, անշուշտ, մասամբ արդեն իսկ մտել ու մասամբ էլ մինչեւ ընտրություններ կմտնեն շրջանառության մեջ: Սակայն փոխարժեքի աճի տեմպերը պահպանվում են, իսկ դա նշանակում է, որ այդ գումարներն անգամ չկարողացան փակել բացվածքը: Բանն այն է, որ կար եւս մեկ սպասելի գործոն, ինչը կարծես թե սկսել է գործել: Միշտ էլ նախընտրական փուլը եւ ոչ միայն Հայաստանում, համարվել ու համարվում է տնտեսության համար պասիվ ժամանակահատված: Այս ընտրություններն էլ բացառություն չէ: Այսինքն, մեծ թե փոքր ներդրում իրականացնողներից շատերը մինչ նոր գումարներ կդնեն շրջանառության մեջ, նախընտրում են գոնե մինչեւ ընտրությունների օրը սպասել: Ընդ որում, որպես կանոն դա գործում է, եթե անգամ կոնկրետ անձը վստահ է այս կամ այն ուժի հաղթանակի հարցում, այսինքն, պատկերացնում է թե ընտրությունների արդյունքում ինչ քաղաքական, ըստ այդմ էլ տնտեսական միջավայր կարող է ձեւավորվել: Եվ ավելին, ներդրողներից զատ, այս նույն պատճառով որոշակի գումարներ է դուրս բերվում շրջանառությունից, ընդ որում, հիմնականում դոլարային տեսքով: Միգուցե դրանք ամբողջությամբ, դեռ մի բան էլ ավել, պայմանականորեն ասած, ընտրությունների հաջորդ օրն իսկ կվերադառնան շրջանառություն: Բայց մինչ այդ, ընդհանուր դոլարային հաշվեկշիռը նվազում է ու դա պետք է որ անպայմանորեն ազդեր փոխարժեքի վրա: Հետեւաբար եւ պետք է ենթադրել, որ մոտավորապես առաջիկա երկու շաբաթներ կամ մեկ ամսվա կտրվածքով, փոխարժեքը դեռ կաճի: Կարծում եմ, մի քիչ էլ այդ ընթացքում կմոտենա 400 դրամի սահմանագծին, սակայն այդ շեմը հազիվ թե հաղթահարվի: Հետագա փոփոխություններն արդեն զգալի չափով պայմանավորված կլինեն հետընտրական իրողություններով՚:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում