ՙՙՙՙՇԱՏ ՇՈՒՏ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ՚
Արխիվ 12-16| ՀԱՆԴԻՊՈՒՄ |
ՍԻՄ-ի ՙԱզդակ՚ ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ամփոփելով նախընտրական քարոզարշավի մեկշաբաթյա գործընթացը, նշեց.
-Այս ընտրարշավի առանձնահատկությունն այն է, որ այս պահին ԶԼՄ-ները բավականին ակտիվ աշխատում եւ լուսաբանում են մեր գործունեությունը, որով կարողանում ենք մեր քարոզը հասցնել մեր ժողովրդին, եւ այս կերպ հնարավորություն կլինի ձեւավորելու նոր քաղաքական մշակույթ: Ցավոք, այսքանով ավարտվում է գովքի շարքը եւ սկսվում են հակառակ բաները: Պետք է մատնանշենք այն, որ ահազանգերը շատ են, եւ գտնում ենք, որ պետք է դրա մասին խոսել, եւ ընտրակաշառք հասկացությունը դարձել է ուղղակի համատարած, օգտվելով ժողովրդի ընչազուրկ վիճակից, եւ ցանկացած բան մարդը կարող է վերցնել: Օրինակ` Շենգավիթ թաղամասում վերանորոգում են տանիքները եւ բաժանում անվճար շիֆեռներ, մեկ այլ տեղ շաքարավազ են տալիս, մուրաբա, կոնֆետներ եւ այլն: Սա պարզապես խայտառակություն է, եւ ամոթ նրանց ովքեր բաժանում են դա: Երկրորդ հանգամանքն այն է, որ ժողովուրդը ահաբեկված է, եւ այնպիսի անտրամաբանական բաներ են ասում հանդիպումների ժամանակ, որ դա ուղղակի անհասկանալի է. նշում են, որ իրենց անձնագրի տվյալները արդեն վերցրել են, եւ իրենք արդեն քվեարկել ենք: Ազգային ժողովում տեղի է ունենալու հանձնաժողովի նիստ, որտեղ ես պետք է հարց բարձրացնեմ, որ պետք է խցիկ մտնելուց առաջ մարդիկ անջատեն իրենց հեռախոսները, քանի որ նրանց այդպես էլ են ահաբեկում, ասելով` ՙԿբերեք ցույց կտաք, որ մեզ եք ձայն տվել,10 հազար դրամ կտանք՚:
- Ինչպե±ս եք գնահատում թիվ 7 ընտրատարածքում տեղի ունեցած միջադեպը:
- Լիովին տեղյակ չեմ տեղի ունեցածի մասին, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր անախորժ դեպք պետք է դառնա քննության առարկա` իրավապահ մարմինների կողմից, եւ տրվի համապատասխան գնահատական:
- Շատ պարզ նկատվում է, որ տարբեր կուսակցություններ իրենց նախընտրական քարոզարշավը անց են կացնում տարբեր կերպով, եւ կոնկրտետ ՀԴԿ-ն այն անց է կացնում բավականին ֆինանսապես համեստ ձեւերով, իսկ օրինակ` ՀՅԴ-ն մի քանի տասնյակ հազար դոլարների հասնող ծախսեր է կատարում: Արդյոք սա± է պետք ցույց տալ մեր ժողովրդին:
- Հզոր կուսակցությունն այն է, որոնք ունի հստակ գաղափարախոսություն, հստակ ներուժ եւ կարողանում է ներկայանալ ժողովրդին, իսկ մյուսները, ովքեր փողով են առնում ձայները, ինձ համար ամենատկար քաղաքական ուժերն են: Եվ այն շքեղությունները, որոնք ոմանք ցույց են տալիս, ապա թող իրենք մտածեն, թե որքանով է դա գնահատվում ժողովրդի կողմից: Կա ժողովրդի մի հատված, որոնց հասցրել են այդ մակարդակի, որոնք ասում են` ՙԴե կարողանում են` անում են, եւ եթե այդքան փող ունի, ուրեմն չի գողանա՚: Բայց ի±նչ կապ ունի, գողը մնում է գող, եւ նշանակություն չունի` շատ ունի, թե` քիչ, դա իրենց հոգեբանությունն է:
- ՀԱԿ-ը առաջարկում է ստեղծել հակահանրապետական մի ՙֆրոնտ՚ եւ պայքարել ՀՀԿ-ի դեմ: Այս կապակցությամբ կան կարծիքներ, որ դա հակապետական տրամադրություններ են, այլ ոչ թե ՀՀԿ-ի դեմ ուղղված: Ի±նչ կասեք այս մասին:
- Հակապետական եւ հակահանրապետական դա, ըստ էության, նույնն է ստացվում, բայց կարծում եմ, որ եթե դա է իրենց նպատակը, ապա նշանակում է, որ իրենք քաղաքական կառույց չեն, այլ ինչ-որ մի խմբավորում, որը իշխանություն է ուզում: Մենք դա չենք կարող ընկալել, եւ իշխանափոխության գաղափարախոսությունը մեզ համար չէ, եւ մենք ասում ենք իշխանափոխության գաղափարախոսության փոփոխության մասին:
- ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն կարող են միանալ, իշխանափոխություն կատարել եւ իշխանության բերել ԲՀԿ-ին: Որքանո±վ եք սա համարում տրամաբանական:
- Շատ շուտ են բացահայտում իրենց իրական նպատակները: Ճիշտ է, նրանք ունեն այդ հնարավորությունները, սակայն ճիշտ չեն հաշվարկել մյուս կողմի հնարավորությունները, որոնք հավանաբար ավելի հստակ են եւ լուրջ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

