ՙՙՙԵՍ ԻՆՁ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՄ ԶԱՏՈՒՄ՚

Արխիվ 12-16
ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՙԵՍ ԻՆՁ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՄ ԶԱՏՈՒՄ՚



Նախընտրական քարոզարշավը շարունակվում է, իսկ ընտրությունները սարերի ետեւում չեն: Ո±ւմ ընտրել եւ ինչո±ւ, այս հարցը շատերին է հուզում, իսկ տվյալ դեպքում ազգաբնակչությունը պետք է կատարի երկու ընտրություն` համամասնական եւ մեծամասնական տարբերակներով: Այնուամենայնիվ, մեզանից շատերն իրենց ընտրությունը կատարում են տվյալ կուսակցության կամ անհատ թեկնածուի կատարած աշխատանքով եւ հայրենիքի նվիրումով: Թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՎԱՀԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, լինելով գործարար մարդ, մեզ հետ զրույցում առանձնացավ իր համեստությամբ, հայրենիքի ու իր համայնքի նվիրումով, ով լինելով Աջափնյակի բնակիչ` քաջատեղյակ է թաղամասի ու բնակիչների խնդիրներին, հոգսերին: Իսկ ինչու եւ ինչպես որոշեց պարոն Կարապետյանը դառնալ օրենսդիր` առաջադրված ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության կողմից. այս հարցով դիմեցինք նրան:
-Նշեմ, որ առաջին անգամը չէ, որ մասնակցում եմ ընտրություններին եւ 2007 թվականին կրկին առաջադրված եմ եղել, որպես մեծամասնական թեկնածու, պարզապես մի քանի հարյուր ձայնի տարբերությամբ եւ մի քիչ էլ փորձի պակասի պատճառով չընտրվեցի: Իսկ հիմա առավել վստահ եմ ուժերիս վրա եւ 2009 թվականից ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության Աջափնյակ համայնքի պատասխանատուն եմ:
- Կնշե±ք, թե ինչու ընտրեցիք հենց այդ կուսակցությունը:
- Անշուշտ, ինձ առաջնահերթ գրավեց նրանց գործելակերպը, որը ինձ հոգեհարազատ է, եւ միայն պարոն Ծառուկյանի մոտ եմ տեսնում այն ուժը, որ կարող է ինչ-որ բաներ փոխել մեր երկրում:
- Որքանո±վ եք Դուք Ձեզ տեսնում օրենսդիր դաշտում:
- Այո, ես քաջ գիտակցում եմ, թե ուր եմ գնում, եւ կարող եմ ասել, որ պատրաստ եմ դրան: Պատգամավորը պետք է ունենա իր թիմը, որը իրեն աջակցելու եւ աշխատելու է, բացի այդ, լինելով երկար տարիներ գործարար ոլորտի մարդ` հրաշալի պատկերացնում եմ Հայաստանի տնտեսությունը, իսկ տնտեսությունն առանց քաղաքականության չի լինում: Լավ, պատկերացնում եմ նաեւ քաղաքականությունը, եւ գիտակցում, թե ինչ պետք է անեմ առաջիկայում: Լինելով Աջափնյակ համայնքի բնակիչ, ծնվածս օրից մինչ այսօր, քաջատեղյակ եմ թաղամասի եւ բնակիչների յուրաքանչյուր հուզող հարցին եւ պատաստվում եմ առաջիկայում այդ հարցերը բարձրացնել Ազգային ժողովում: Մշտական կապի մեջ եմ եղել համայնքի բնակիչների հետ, ովքեր ինձ ճանաչում եւ հարգում են, եւ անշուշտ փորձել եմ ինչ-ինչ հարցերում աջակցել, սակայն դրանց մասին չեմ ցանկանում բարձրաձայնել: Այնուամենայնիվ, շատ լավ գիտակցում եմ, որ բարեգործություններով եւ նվիրատվություններով չեն երկիրը պահում, դրա համար այս ամենին  անհրաժեշտ է պետական մոտեցում:
- Կարո±ղ եք ասել, թե որո±նք է այսօր Աջափնյակ համայնքի հիմնական խնդիրները:
- Բնականաբար, այսօր մեր երկրում մեծ խոցելիություն կա աշխատատեղերի առումով եւ նույն խնդիրը կա, բնականաբար, մեր համայնքի բնակիչների մոտ: Բացի այդ, մեր համայնքը բավականին աչքաթող արված է, ինչպես գիտեք, ունենք վթարային շենքեր, անբարեկարգ թաղամասեր ու փողոցներ, իսկ ցուրտ եղանակներին, երբ մի փոքր քամի է բարձրանում, թաղամասը հողմապտույտի է վերածվում: Հաջորդ հիմնական խնդիրը դա մեր երիտասարդներին հուզող հարցերն են, թաղամասում չկան ժամանցի վայրեր, սպորտդպրոցներ, համերգային դահլիճներ եւ այլն: Երիտասարդը պետք է զբաղմունք ունենա, այլապես պարապուրդի մատնված վիճակը նրանց կարող է դրդել հանցագործության:
- Այս ամենից զատ, ո±րն է Ձեր ծրագրի հիմնական կորիզը:
- Անկեղծ ասած, ես ինձ հասարակությունից երբեք չեմ զատել: Կա մի նուրբ հոգեբանական տրամադրվածություն, երբ դու ունես ինչ-որ կարողություններ, սակայն կարող է պատրաստ չլինես ժողովրդի հոգսերը ուսերիդ կրելու, բայց ես ինձ լիովին պատրաստ եմ համարում ամեն առումով, որը ես ապացուցել եմ իմ կատարած գործերով: Եվ մի փոքր առավել անկեղծանալով` կարող եմ ասել, որ այսօր ես եւ հասարակությունը միմյանց հասկացել ենք: Ընտրվելու դեպքում, օրենսդրական գործունեությանը զուգահեռ, պետք է պարտադիր ներկայացնեմ համայնքին հուզող հիմնական խնդիրներն ու հոգսերը եւ հետեւողական լինեմ դրանց իրականացմանը: Ինչպես արդեն նշեցի, շատերը աշխատատեղեր չունեն, բնակչության մի մասը ստանում է չնչին նպաստ եւ ծայրահեղ ցածր թոշակ: Մարդիկ լուրջ խնդիրներ ունեն երեխաներին որակյալ կրթություն տալու հարցում, ինչպես նաեւ կան համընդհանուր դժվարություններ` կապված առողջապահական հարցերի հետ: Որպես Աջափնյակի բնակիչ, համոզված եմ, որ մենք ի զորու ենք շտկելու շատ բան եւ կառուցելու Բարգավաճ Աջափնյակ:

Զրուցեց ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում