ՙՙԶԳԱՑՎՈՒՄ Է ՀԱԿ-Ի ՈՒ ԲՀԿ-Ի ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԹԵ° ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ, ԹԵ° ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ՚
Արխիվ 12-16| ՀԱՆԴԻՊՈՒՄ |
ՙԶԳԱՑՎՈՒՄ Է ՀԱԿ-Ի ՈՒ ԲՀԿ-Ի ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ԹԵ° ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ, ԹԵ° ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ՚
Ժառանգություն՚ կուսակցության համամասնական ցուցակում 9-րդ համարը` անկուսակցական, հայտնի բլոգեր ԻԶԱԲԵԼԱ ԱԲԳԱՐՅԱՆԸ, համոզված է, որ ՙԺառանգության՚ դեմ շատ ինտենսիվ սեւ PR է իրականացվում, եւ պարզ է, թե ում կողմից: -Տիկին Աբգարյան, նկատելի է, որ ՙԺառանգության՚` իշխանությանը ծախված լինելու վերաբերյալ առանձնահատուկ շատ մեղադրանքներ հնչեցնում են Ռոբերտ Քոչարյանին հարող քարոզչամիջոցները: Ինչո±վ է հատկապես խանգարում ՙԺառանգությունը՚ Ռ. Քոչարյանի ճամբարին:
- Ռոբերտ Քոչարյանի անունը ես երբեւէ չեմ տվել: Իսկ ՙԺառանգության՚ դեմ հատկապես այսօր հանդես են գալիս ՙԲարգավաճ Հայաստանը՚ եւ ՀԱԿ-ը: Նրանք գործում են նույն դաշտում: Թե ինչով է իրենց խանգարում ՙԺառանգությունը՚, ինձ համար պարզ է: ՙԲարգավաճը՚ վերջերս նույնպես իրեն հռչակել է որպես ընդդիմադիր, եւ պարզ է, որ նրանց ձեռնտու է հենց ընդդիմադիր ձայները տանել, որոնք ՙԺառանգության՚ ձայներն են: Նույնն էլ վերաբերում է ՀԱԿ-ին: Բացի դրանից, զգացվում է այդ երկու ուժերի պայմանավորվածությունը թե° սոցիալական ցանցերում եւ թե° նրանց գործունեության արդյունքում:
- ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, որ քաղաքագետների միության տարածքում ստեղծված միասնական շտաբը փաստացի Ռոբերտ Քոչարյանի ընտրական շտաբն է: Արդյո±ք բավարար հիմքեր կան այդպես համարելու:
- Կարծում եմ` դա նրա անհատական կարծիքն է, ու պետք է իր հետ ճշտել: Ամեն դեպքում չեմ կարծում, որ ՀԱԿ-ը Ռոբերտ Քաչարյանի ուժն է: Այդ տեսակետից ես կասկածանքներ ունեմ, իսկ ՙԲարգավաճի՚ համար չեմ կասկածում, որովհետեւ գիտեմ, թե ինչպես է հիմնվել ու ստեղծվել այդ ուժը:
- ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի միասնական շտաբին առաջադրած այն նախապայմանը, որ բարեգործության անվան տակ բաժանվող ընտրակաշառքի դեպքերն ուսումնասիրելու համար հանձնաժողով ձեւավորվի, շատ ցավոտ ընդունվեց ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի կողմից: Ըստ Ձեզ, այդպիսի հանձնաժողովի ստեղծումը ինչո±վ է հակասում Վարդան Օսկանյանին ներկայացնող քաղաքական ուժի շահերին:
- Որովհետեւ հենց ՙԲարգավաճ Հայաստանը՚ զբաղվում է այդպիսի բարեգործությամբ: Դա պարզից էլ պարզ է: Այսօր էլ շրջաններից ասում են, որ նրանք խոստացել են պարարտանյութ եւ թունաքիմիկատներ: Մենք դա լսում ենք ամենուրեք, որտեղ հանդիպում ենք ժողովրդի հետ: Պարզ է, որ այդ ուժին ձեռնտու չէ նման նախապայմանը:
- Րաֆֆի Հովհաննիսյանը միասնական շտաբին առաջարկել էր նաեւ, որ շտաբի ձեւավորման հռչակագիրը ստորագրեն քաղաքական ուժերի առաջնորդները: Ձեր կարծիքով, ԲՀԿ-ի պարագայում ի±նչն է անհաղթահարելի խոչընդոտ հանդիսանում առաջին դեմքի կողմից ստորագրելը, երբ ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն դրանում որեւէ խնդիր չէին տեսնում:
- Գագիկ Ծառուկյանը ստորագրել է նաեւ կոալիցիոն հուշագրի տակ, իսկ այդ երկու տեքստերը իրար հակասում են: Հենց այդ է պատճառը, որ ԲՀԿ-ն համառորեն չի ցանկանում ստորագրել նման փաստաթուղթ առաջին դեմքի կողմից: Եվ փորձում է դա շահարկել` պիտակավորելով ՙժառանգությանը՚: Այսինքն` սեփական ՙմեղքը՚ քողարկել` մեղավոր հանելով ՙԺառանգությանը՚:
- ՙԺառանգությունը՚ ներկայացնող պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր, որ նկատվում է սերտ համագործակցություն ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, եւ որ ԲՀԿ-ն աջակցում է ՀԱԿ-ի մեծամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուներին: Դուք նույնպե±ս տեսնում եք այդպիսի միտում:-Միանշանակ: Որպես սոցցանցի մարդ եւ ֆեյսբուքը դիտարկող` շատ լավ հիշում եմ, որ մեկ օրում ՀԱԿ-ի կարկառուն ներկայացուցիչներն ինչպես սկսեցին փոխել իրնց տոնայնությունը ու ֆեյսբուքյան պատերին գրել, թե ԲՀԿ-ն տուժած կողմ է: Բացի դրանից, ՀԱԿ-ի ներկայացուցիչները այսօր տարածում են ԲՀԿ-ի լրատվամիջոցների հղումները, իսկ ժամանակին այդ նույն հղումները նրանք համարում էին ցածր, ստոր ու զրպարտիչ: Համացանցում դա բացահայտ երեւում է:
- Մեծամասնական թեկնածու Անահիտ Բախշյանը նշել է, որ ՀԱԿ-ի քարոզիչները տներով անցնում եւ քարոզչություն են իրականացնում ՙԺառանգության՚ դեմ, մինչդեռ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս Աբովյանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ ՀԱԿ-ը հակաքարոզչություն չի անելու որեւէ քաղաքական ուժի դեմ, բացառությամբ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի: Դուք, որպես 2008-ին ՀԱԿ-ի գործելակերպը լավ ուսումնասիրած անձնավորություն, ինչպե±ս կբացատրեք խոսքի ու գործի այդպիսի հակասությունը:
- Գուցե Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղյա±կ չէ, որ իր PR թիմը ծախվել է ԲՀԿ-ին եւ իր մեջքի հետեւից այլ գործառույթ է իրականացնում: Դա արդեն Լեւոն Տեր- Պետրոսյանը պետք է պարզի, թե ինչի արդյունք է:
- Ըստ ՙԳելափ՚-ի անցկացրած հարցումների, ՙԺառանգության՚ վարկանիշը երկու անգամ ավելի բարձր է, քան սույն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանինը: Ինչո±վ կբացատրեք այդ ֆենոմենը, երբ Հայաստանում ընդունված է, որ կուսակցության առաջնորդի վարկանիշը կուսակցությունից ավելի բարձր է լինում:
- Ո°չ ՙԳելափի՚, ո°չ էլ որեւէ այլ սոցհարցում ինձ մոտ վստահություն չեն ներշնչում: Եվ դա կապ չունի, թե ով է անցկացնում: Դա առաջին հերթին կապված է նրա հետ, որ հարցվողները, այսինքնª ժողովուրդը, պատրաստ չէ անկեղծորեն պատասխան տալ: Այսօր մենք հիմնականում թաքցնում ենք մեր քաղաքական հայացքները. բնակիչների հետ իմ անձնական հանդիպումներն են նաեւ վկայում այդ մասին: Օրինակ` մարդիկ հրաժարվում են գալ մեզ հետ հանդիպումներին, բայց ասում են` ՙհարյուր տոկոսով մենք ձեզ ենք մեր ձայնը տալու, մենք ձեզ հավանում ենք ու օրհնում ենք՚: Սա հենց դրա մասին է խոսում. չէ± որ նույն հարցումները հենց այդ մարդկանց շրջանակում էլ է իրականացվում:
- Վերջերս բավականին շատացել են ներքաղաքական ենթատեքստեր ունեցող կիբերհարձակումները տարբեր սոցիալական էջերի ու կայքերի նկատմամբ, մինչդեռ մինչ ընտրարշավը այդպիսի գործելակերպ կիրառվում էր թուրքերի ու ադրբեջանցիների դեմ: Ի±նչ գնահատական կտաք այս երեւույթին:
- Շատ վատ է, ինքս, լինելով բլոգեր, դեմ եմ ցանկացած տիպի կիբերհանցագործություններին եւ կարծում եմ` անարդարացի, անազնիվ եւ ստոր մեթոդ է, որը կիրառում են մեկը մյուսի հանդեպ: Այս երեւույթը անընդունելի եմ համարում: Եթե ինչ-որ մեկը կոտրի իմ բլոգը (թեպետ իմ ֆեյսբուքյան էջի վրա հարձակում եղել է), բնական է, ինքս առաջինը կքննադատեմ այդպիսի արարքը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

