ՙՙՙՀԱԿ-ԻՍՏԸ` ԲՀԿ-Ի ԱՆԿՈՉ ԽՈՍՆԱԿ
Արխիվ 12-16| ՔԱՂԱՔԱԿԱՆ |
ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ եւ թիվ 4 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված Արամ Մանուկյանը, տեսնելով, որ ՀԱԿ-ից խեր չկա, սկսել է գուշակություններ անել ԲՀԿ տեսակետների վերաբերյալ: Ըստ նրա. ՙԲՀԿ-ն վաղուց Քոչարյանի հետ չէ: Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչ Հայաստանում չկա: Ես ունեմ տեղեկություններ, որ նա որեւէ քաղաքական ուժի չի կպնելու, որովհետեւ որեւէ քաղաքական ուժ չի ցանկանում նրա հետ ճանապարհ գնալ՚: Իսկ թե որտեղի±ց է նման տվյալներ պարզել Ա. Մանուկյանը, եւ թե արդյո±ք դա ԲՀԿ-ի տեսակետն է, պարզեցինք հենց իրենից. ՙԴա իմ տեսակետն է ու իմ հաշվարկները, ոչ ոք էլ չի ասել: Բայց ԲՀԿ անդամների հետ բազմաթիվ զրույցներում ասել են այդ մասին՚:
Գուցե Արամ Մանուկյանի ԲՀԿ-ական ընկերները կատա±կ են արել, բայց որ ՀԱԿ-ը, իր դարդ ու ցավը թողած, ԲՀԿ-ի ցավերով է տապակվում, արդեն հետաքրքիր է դառնում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ՙԱԽՐ ԵՍ ԻՆՉԻՑ ՊԵՏՔ Է ԽՈՍԵՄ ՀԻՄԱ...՚
Պարզվում է` Հանրային խորհրդի նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ այս նախընտրական քարոզարշավերի ժամանակ ոչ մի անելիք ու, առավել եւս, ասելիք չունի: Երեկ, երբ փորձեցինք պարոն Մանուկյանին մի քանի հարցեր ուղղել, վերջինս հայտարարեց. ՙԱխր հիմա նախընտրական շրջան է, ես ինչի±ց պետք է խոսեմ, ես ասելու բան չունեմ, համ էլ, կներեք, շատ եմ շտապում. այսօր կարեւոր հանդիպումներ ունեմ, ինձ սպասում են, երկար չեմ կարող խոսել, ցտեսություն՚: Հիմա չհասկացանք` եթե ասելիք եւ անելիք չունի պարոն Հանրային խորհրդի նախագահը, բա էդ ո±ւր էր այդպես շտապում: Հավանաբար, զբաղված է իր աներորդի Վահան Իշխանյանի հակաիշխանական գաղափարների ուսումնասիրմամբ, ով լայնածավալ գործունեություն է ծավալել ՀՀԿ-ի դեմ եւ, իրեն դնելով ամենասուրբ դատավորի տեղ, ոչ միայն պիտակներ է կպցնում ՀՀԿ-ին, այլ դատափետում է ՙԺառանգությանը՚, իսկ ՀԱԿ-ին հորջորջում է որպես մարտի մեկից տուժած քաղաքական ուժ: Դե, պարոն Մանուկյանին էլ կարելի է հասկանալ` ի±նչ կարող է հենց այս օրերին ասել էդ մարդը, մի կողմից խնամի է խաղացնում, մյուս կողմից էլ, ախր, որ մի բան խոսի, բա որ փափուկ եւ հարմարավետ աթոռը կորցնի էս խառը ժամանակներում:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՅԴ-Ն ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՚ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՆ
ՙ
Ժառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի այն տեսակետին, որ քաղաքագետների միության տարածքում կազմավորված միասնական ընտրական շտաբը Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբն է, ոմանք համաձայնեցին, ոմանք էլ դժվարանում են ընդունել: Այս մասին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ նշեց. ՙԵս կարծում եմ, որ ամեն մի անհեթեթություն մեկնաբանելու կարիք չկա՚: Բայց չէ± որ, պարոն Մինասյան, Ս.Սաֆարյանը ՙանհեթեթություններ՚ ասելու իր ցանկությունը բավարարում է ֆեյսբուքում, իսկ այս հարցում լուրջ է տրամադրված:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

